«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32803172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
8 մայիսի 2003 թ. |
N Հր. 26-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 282-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգի 14-րդ կետի համաձայն
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականների հաշվառումը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարումն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Իրավաբանական և արտաքին կապերի վարչությանը` սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
Վարչության պետ` |
Գ. Եգանյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 282-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգի 14-րդ կետի համաձայն և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականների (այսուհետ` վկայական) հաշվառումը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարումն իրականացնելու կարգը:
2. Վկայականների հաշվառումը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետ` Վարչություն) աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության կողմից:
3. Գրանցամատյանների վարումն իրականացնելու համար Վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչությունում պահվում են վկայականների հաշվառման, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյաններ:
4. Գրանցամատյանների շապիկի վրա կատարվում է հետևյալ գրառումը. «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականների հաշվառման, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյան»:
5. Գրանցամատյանում առանձնացվում են 12 սյունակներ, որտեղ նշվում են`
1. անուն, ազգանուն, հայրանուն.
2. ծննդավայր.
3. ծնվել է.
4. սեռ.
5. ազգություն.
6. քաղաքացիություն.
7. վկայականի տրման օր, ամիս, տարեթիվ.
8. ՀՀ-ում բնակության կամ հաշվառման վայր.
9. վկայականի սերիա և համար.
10. վկայականի տիրոջ ստորագրություն.
11. փոխանակված վկայականի համար և սերիա, տրման օր, ամիս, տարեթիվ և այն ստացողի ստորագրություն: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի փոխանակման հիմքերի վերաբերյալ.
12. վկայականը վերադարձնելու օր, ամիս, տարեթիվ: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի վերադարձման հիմքերի մասին:
6. Գրանցամատյանի էջերը համարակալվում են ըստ հերթականության: Գրանցամատյանը կարվում է և կնքվում Վարչության կլոր կնիքով:
7. Գրանցամատյանը ծառայողական օգտագործման փաստաթուղթ է: Գրանցամատյանների վարումն իրականացվում է միայն Վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայողների կողմից: Արգելվում է Վարչության աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների կամ այլ անձանց կողմից գրանցամատյանին ծանոթանալը, դրանից գրառումներ, նշումներ, պատճենահանումներ, քաղվածքներ կատարելը կամ գրանցամատյանից այլ տեղեկություններ ձեռք բերելը:
8. Գրանցամատյանում առկա տվյալները Վարչության աշխատակազմի իրավաբանական և արտաքին կապերի վարչության կողմից Վարչության այլ աշխատակիցներին կամ այլ անձանց կարող են տրամադրվել միայն Վարչության պետի, նրա տեղակալների կամ Վարչության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ:
9. Գրանցամատյանը պահվում է չհրկիզվող պահարանում:
10. Լրացված գրանցամատյանները արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
