ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
14.06.2000 թ. |
N 201 |
ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 2000 թ. մայիսի 12-ի N 11 որոշումը
Հրամայում եմ`
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):
2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյան)`
2.1. Ցանկի լրացումները ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Կ. Ճշմարիտյան
Հաստատված է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության 2000 թ. հունիսի 14-ի N 201 հրամանով | ||
Համաձայնեցված է` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 04 հուլիսի 2000 թ. |
Համաձայնեցված է՝ ՀՀ պետական եկամուտների նախարարություն 10 հուլիսի 2000 թ. |
Համաձայնեցված է՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 24 հուլիսի 2000 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ կենտրոնական բանկ 14 հուլիսի 2000 թ. • |
Համաձայնեցված է՝ 11 հուլիսի 2000 թ. |
Ց Ա Ն Կ
ՀՀ արդյունաբերության եվ առեվտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 46 եվ 47 տողերով, հետեվյալ բովանդակությամբ`
հ/հ | ՀԴՄ-ի մոդելների անվանումը | Խումբը | Կիրառման ոլորտները | |||
Առևտուր | Սպասար- կումներ |
Նավթամթերքի վաճառք | Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնարկություններ | |||
46 | МИНИКА 1103 Ф | ինքնավար | + | + | + | + |
47 | ЭЛИТ микро | ինքնավար | + | + | + | + |
Ցանկի 5, 8 եվ 9 տողերը շարադրել հետեվյալ խմբագրությամբ`
հ/հ | ՀԴՄ-ի մոդելների անվանումը | Խումբը | Կիրառման ոլորտները | |||
Առևտուր | Սպասարկումներ | Նավթա- մթերքի վաճառք |
Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնարկություններ | |||
5 | ЭКР 3102 Ф | ինքնավար | + | + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից | + | + |
8 | МИНИКА 1101 Ф | ինքնավար | + | + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից | + | + |
9 | МИНИКА 1102 Ф | ինքնավար | + | + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից | + | + |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 օգոստոսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10300075