ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքը (այսուհետ` Օրենք) «ներդրումային ընկերություն» և «ներդրումային ընկերություններ» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչ» և «, ներդրումային ֆոնդի կառավարիչներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի «իե», «լ», «լա» և «լբ» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 39.1-ին հոդվածում`
1) 1-ին մասը «արժեթղթավորման հիմնադրամների» բառերից հետո լրացնել «, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարիչների, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի (Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերով.
2) 5-րդ մասը «կարգավորվող շուկայի օպերատորների» բառերից հետո լրացնել «, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի,» բառերով.
3) 6-րդ մասը «ստուգումների» բառից առաջ լրացնել «, կորպորատիվ ներդրումային ֆոնդերում» բառերով, իսկ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.
4) 7-րդ մասը «Բանկ,» բառից հետո լրացնել «կորպորատիվ ներդրումային ֆոնդ,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-281-Ն |