ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
13 հուլիսի 2001 թվականի |
N 401 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական բանկի, «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև կնքված ««Արմենիան Քարդ» վճարային համակարգի միջոցով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի կատարման մասին» պայմանագրի դրույթները, ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով`
հրամայում եմ.
1. Հաստատել «ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից «Արմենիան Քարդ» պլաստիկ քարտերով գործառնությունների վերջնահաշվարկի իրականացման» ժամանակավոր աշխատակարգը:
2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված ժամանակավոր աշխատակարգը ուժի մեջ է մտնում ս.թ. հուլիսի 10-ից:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի «13» հուլիսի 2001թ. թիվ 401 հրամանով |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն աշխատակարգը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի` որպես «Արմենիան Քարդ» պլաստիկ քարտերի համակարգի Հաշվարկային բանկի կողմից «ԱրՔա» վճարային քարտերով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի իրականացման ընթացակարգը:
1.2. Սույն աշխատակարգով նախատեսված Հաշվարկային բանկի ֆունկցիաներն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի Հաշվապահական հաշվառման վարչության Բանկային գործառնությունների բաժնի կողմից (այսուհետև` Բանկային գործառնությունների բաժին):
1.3. Սույն աշխատակարգում կիրառվող հասկացությունները.
Հաշվարկային բանկ է համարվում ՀՀ կենտրոնական բանկը, որն իրականացնում է Մասնակից բանկերի կողմից թողարկված քարտերով կատարված գործառնությունների վերջնահաշվարկները:
«ԱրՔա» պրոցեսինգային կենտրոն (այսուհետ` Պրոցեսինգային կենտրոն)` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ը, որն իրականացնում է Մասնակից բանկերի կողմից թողարկված քարտերի ավտորիզացիան, մարշրուտիզացիան, պրոցեսինգը, Մասնակից բանկերի միջև քարտերով կատարված գործառնությունների զուտ դիրքերի դուրս բերումը:
Մասնակից բանկ է համարվում ՀՀ տարածքում գործող «ԱրՔա» քարտեր թողարկող և/կամ սպասարկող բանկը, որը հանդիսանում է ««Արմենիան Քարդ» վճարային համակարգի միջոցով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի կատարման մասին» պայմանագրի կողմ:
Քարտային գործառնություններ են համարվում Մասնակից բանկերի կողմից թողարկված քարտերով կատարված գործառնությունները, որոնք ստացել են վերջնական հաստատում:
Հաշվարկային լիմիտ` Մասնակից բանկի Հաշվարկային բանկում պահվող միջոցներն են, որոնք նախատեսված են քարտային գործառնությունների վերջնահաշվարկն ապահովելու համար:
Հաշիվ` ՀՀ կենտրոնական բանկում «Արմենիան Քարդ» ՓԲԸ հաշվարկային հաշիվը և Մասնակից բանկերի թղթակցային հաշիվները:
Հիմնական կապ - Հաշվարկային բանկի և Պրոցեսինգային կենտրոնի միջև գործող տեղեկատվության փոխանակման համակարգ հիմնված CBANet միջբանկային համակարգչային ցանցի վրա:
Ռեզերվային կապ - Հաշվարկային բանկի և Պրոցեսինգային կենտրոնի միջև թղթային եղանակով տեղեկատվության փոխանակման համակարգ:
2.ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
2.1. Հաշվարկային բանկի և Պրոցեսինգային կենտրոնի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հիմնական կապի միջոցով, իսկ վերջինիս չաշխատելու դեպքում` Ռեզերվային կապի միջոցով:
2.2. Հիմնական (էլեկտրոնային) եղանակ
2.2.1. Սույն աշխատակարգը ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 1 օրվա ընթացքում տեղեկատվության փոխանակման նպատակով Բանկային գործառնությունների բաժինը Պրոցեսինգային կենտրոնին հայտնում է CBANet միջբանկային համակարգչային ցանցում իր հասցեն և տեղեկանում վերջինիս հասցեի մասին:
2.2.2. Էլեկտրոնային հաղորդագրությունը ստանալիս Բանկային գործառնությունների բաժնի պետը բացում է հաղորդագրությունը, տպում է այն, ստորագրում և տրամադրում բաժնի պատասխանատու կատարողին` կատարման:
2.2.3. Ավտոմատ կերպով ձևավորված կամ ձեռքով ստեղծված էլեկտրոնային փաստաթղթերը Պրոցեսինգային կենտրոն փոխանցելիս Բանկային գործառնությունների բաժնի պետն իրականացնում է դրանց անվտանգության պաշտպանության արարողակարգերը` էլեկտրոնային ստորագրության և ծածկագրման պարտադիր կիրառմամբ:
2.3. Ռեզերվային (թղթային) եղանակ
2.3.1. Թղթային եղանակով ստացված փաստաթուղթը ընդունվում է Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողի կողմից: Վերջինս ստուգում է փաստաթղթի վրա դրված ստորագրությունների և կնիքի առկայությունը և վերջիններիս համապատասխանությունը Պրոցեսինգային կենտրոնի կողմից նախօրոք տրամադրված նմուշներին:
2.3.2. Ոչ պատշաճ ձևով և/կամ սխալներով ու ջնջումներով լրացված փաստաթուղթը չի ընդունվում, վերջինիս վրա նշվում է վերադարձման պատճառը և ետ է հանձնվում Պրոցեսինգային կենտրոնի ներկայացուցչին:
2.3.3. Պատշաճ ձևով լրացված փաստաթուղթն ընդունվում է կատարման և վերջինիս վերաբերյալ նշումներ է կատարվում փաստաթղթերի ընդունման ցուցակում:
2.3.4. Թղթային եղանակով փաստաթուղթը Պրոցեսինգային կենտրոն ուղարկելիս այն ստորագրվում է Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողի և բաժնի պետի կողմից և դրոշմակնքվում է:
3. ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3.1. Յուրաքանչյուր բանկային օրվա մինչև ժամը 1100 Պրոցեսինգային կենտրոնը Բանկային գործառնությունների բաժին է ներկայացնում Քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կատարման կարգադրությունը (հավելված 3) և Մասնակից բանկերի հաշվարկային լիմիտների վերաբերյալ Տեղեկացումը (հավելված 1), ընդ որում նախ կատարվում է քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կարգադրությունը, իսկ այնուհետև` նոր հաշվարկային լիմիտների սառեցումը:
3.2. Այն դեպքում, երբ Մասնակից բանկերի հաշվարկային լիմիտների վերաբերյալ Տեղեկացումը ներկայացվում է քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կարգադրությունից առաջ, Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողն այն կատարում է միայն վերջնահաշվարկի կարգադրությունը ստանալուց և կատարելուց հետո:
3.3. Ստանալով քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կարգադրությունը` Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը ստուգում է դեբետային դիրք ունեցող Մասնակից բանկերի հաշիվներին «սառեցված» միջոցների բավարար լինելը` վերջիններիս զուտ դիրքերի գումարների մարումն իրականացնելու համար:
3.4. Այն դեպքում, երբ որևէ Մասնակից բանկի հաշվին սառեցված միջոցները չեն բավարարում վերջինիս զուտ դեբետային դիրքը մարելու համար, Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը ամբողջովին մերժում է Պրոցեսինգային կենտրոնից ստացված կարգադրությունը` չկատարելով այն:
3.5. Մասնակից բանկի հաշվին սառեցված միջոցները վերջինիս դեբետային դիրքը մարելու համար բավարար լինելու դեպքում Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը զուտ դեբետային դիրքի գումարի չափով ապասառեցնում է տվյալ բանկի սառեցված Հաշվարկային լիմիտը և հաշիվը դեբետագրում է զուտ գումարի չափով` միաժամանակ կրեդիտագրելով վերջնահաշվարկի իրականացման համար հատուկ բացված տեխնիկական հաշիվը:
3.6. Այնուհետև Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը դեբետագրում է 3.5 կետում նշված տեխնիկական հաշիվը` համապատասխան զուտ դիրքի գումարների չափով կրեդիտագրելով զուտ կրեդիտային դիրք ունեցող Մասնակից բանկերի հաշիվները և Պրոցեսինգային կենտրոնի հաշիվը:
3.7. Քարտային գործառնությունների վերջնահաշվարկն իրականացնելուց կամ դրա կարգադրության կատարումը մերժելուց հետո առավելագույնը 20 րոպեում Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը վերջնահաշվարկի կատարման փաստը հաստատող կամ կարգադրության կատարումը մերժող տեղեկանք է ուղարկում Պրոցեսինգային կենտրոնին (հավելված 4) և Մասնակից բանկերին (հավելված 5):
3.8. Քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կատարումը մերժված լինելու դեպքում` մերժումը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում Պրոցեսինգային կենտրոնը կարող է կրկին անգամ ներկայացնել քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կարգադրություն, որի մշակումն իրականացվում է սույն գլխում ներկայացված արարողակարգով:
4. ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԼԻՄԻՏԻ «ՍԱՌԵՑՄԱՆ» ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4.1. Սույն աշխատակարգի 3.1 կետում նշված ժամին Պրոցեսինգային կենտրոնի կողմից ներկայացված Մասնակից բանկերի հաշվարկային լիմիտների վերաբերյալ Տեղեկացման հիման վրա Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողն անմիջապես Մասնակից բանկի թղթակցային հաշվի վրա «սառեցնում է» վերջինիս Հաշվարկային լիմիտի չափին համապատասխան դրամական միջոցներ, իսկ թղթակցային հաշվին Հաշվարկային լիմիտից քիչ միջոցներ լինելու դեպքում` «սառեցումն» իրականացվում է առկա ազատ միջոցների չափով:
4.2. Մասնակից բանկի թղթակցային հաշվի վրա դրամական միջոցները «սառեցնելուց» հետո Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը միջոցների փաստացի «սառեցված» չափի վերաբերյալ տեղեկացում է ուղարկում Պրոցեսինգային կենտրոն` վերջինիս կողմից Հաշվարկային լիմիտի սառեցման վերաբերյալ Տեղեկացումը ստանալուց հետո առավելագույնը 1 ժամվա ընթացքում (հավելված 2):
5. ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԼԻՄԻՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5.1. Յուրաքանչյուր բանկային օրվա ընթացքում ժամը 1100 մինչև 1600 ընկած ժամանակահատվածում Պրոցեսինգային կենտրոնը կարող է ևս երկու անգամ Հաշվարկային բանկ ներկայացնել Մասնակից բանկերի Հաշվարկային լիմիտների ավելացման վերաբերյալ Տեղեկացում, որոնց համաձայն Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը ավելացնում է Տեղեկացման մեջ նշված Մասնակից բանկի համար «սառեցված» միջոցների չափը:
5.2. Հաշվարկային լիմիտները փոփոխելու դեպքում Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը ոչ ուշ քան «սառեցումն» իրականացնելու տեղեկանքը ստանալուց հետո 1 ժամվա ընթացքում լիմիտների փոփոխման հաստատում (հավելված 2) է ուղարկում Պրոցեսինգային կենտրոն:
5.3. Այն դեպքում, երբ Պրոցեսինգային կենտրոնի կողմից ներկայացված Հաշվարկային լիմիտների փոփոխման Տեղեկացման մեջ նշված է նախորդ Հաշվարկային լիմիտից փոքր չափ, Բանկային գործառնությունների բաժնի պատասխանատու կատարողը մերժում է տվյալ Հաշվարկային լիմիտի փոփոխման իրականացումը` համապատասխան նշում կատարելով Տեղեկացման վրա և այդ մասին ծանուցում է ուղարկում Պրոցեսինգային կենտրոնին:
6. ԿՈՄԻՍԻՈՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հաշվարկային բանկում, քարտային գործառնությունների հետ կապված վերջնահաշվարկների իրականացման դիմաց կոմիսիոն վճարները գանձվում են ավտոմատ կերպով` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի սակագներ և դրույքաչափեր»-ի համաձայն:
Հավելված N 1
Տեղեկացում N
Մասնակից բանկերի հաշվարկային լիմիտների վերաբերյալ
«___» ___________ 200__ թ.
Ներկայացման ամսաթիվ
Համաձայն ««Արմենիան Քարդ» վճարային քարտերով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի կատարման» եռակողմ պայմանագրերի` ներկայացնում ենք Մասնակից բանկերի Հաշվարկային լիմիտները.
Մասնակից բանկ |
Թղթակցային հաշվի համարը |
Հաշվարկային լիմիտը |
«ԱրՔա» ՓԲԸ
Պրոցեսինգային բաժնի պետ /_______________/
/____________/
Ա.Ա.
Պրոցեսինգային բաժնի պատասխանատու կատարող /____________________/
/___________________________/
Ա.Ա.
/____________________________/
Ուղարկման ժամ
Կ.Տ.
ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունվել է «___» ___________ 200__ թ.
/_________________________________/
Ստացման ամսաթիվ
Ստացման ժամ
նշվում է տեղեկացման ներկայացման հերթական համարը տվյալ հաշվարկային փուլի համար
Հավելված N 2
Հաստատում N
Հաշվարկային լիմիտի սառեցման վերաբերյալ
«___» ___________ 200__ թ.
Համաձայն ««Արմենիան Քարդ» վճարային քարտերով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի կատարման» եռակողմ պայմանագրերի` ստորև ներկայացնում ենք «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի կողմից ներկայացված N ______ տեղեկացման հաստատումը.
Մասնակից բանկ |
Թղթակցային |
Հաշվարկային |
Սառեցված |
ՀՀ կենտրոնական բանկի
Բանկային գործառնությունների
բաժնի պետ /___________________________/ /___________________________/
Ա.Ա.
Բանկային գործառնությունների
բաժնի պատասխանատու
կատարող /___________________________/ /___________________________/
Ա.Ա.
/______________________________/
Ուղարկման ժամ
Դ.Կ.Տ.
Հավելված N 3
Կարգադրություն N _
Քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կատարման
«___» ___________ 200__ թ.
Համաձայն ««Արմենիան Քարդ» վճարային քարտերով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի կատարման» եռակողմ պայմանագրերի` ներկայացնում ենք նշված հաշվարկային փուլի ընթացքում մասնակից բանկերի զուտ դիրքերը.
Հաշվարկային փուլ N ______
Վճարող բանկ |
Թղթակցային հաշվի համարը |
Դուրսգրվող գումար (զուտ դեբետային դիրք) |
Արժույթ |
Ստացող բանկ |
Թղթակցային հաշվի համարը |
Մուտքագրվող գումար (զուտ դեբետային դիրք) |
Արժույթ |
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը դուրսգրվող գումար |
|
|
Ընդամենը մուտքագրվող գումար |
|
|
|
|
«ԱրՔա» ՓԲԸ
Պրոցեսինգային բաժնի պետ /___________________________/
/_____________________/
Ա.Ա.
Պրոցեսինգային բաժնի աշխատակից /___________________________/
/____________________/
Ա.Ա.
/_________________________________/
Ուղարկման ժամ
Կ.Տ.
ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունվել է «___» ___________ 200__ թ.
/_________________________________/ Ստացման ամսաթիվ
Ստացման ժամ
Հավելված N 4
Տեղեկացում N
Քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կարգադրության կատարման հաստատման/մերժման մասին
«___» ___________ 200__ թ.
Համաձայն ««Արմենիան Քարդ» վճարային քարտերով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի կատարման» եռակողմ պայմանագրերի` ներկայացնում ենք «ԱրՔա» ՓԲԸ կողմից ներկայացված N ______ կարգադրության կատարման հաստատումը/մերժումը.
Կարգադրության կատարման հաստատում |
Կարգադրության կատարման մերժում |
Ընդամենը դուրսգրված/ մուտքագրված գումար, արժույթ |
Մերժման պատճառ |
ՀՀ կենտրոնական բանկի
Բանկային գործառնությունների
բաժնի պետ /___________________________/ /___________________________/
Ա.Ա.
Բանկային գործառնությունների
բաժնի պատասխանատու
կատարող /___________________________/ /___________________________/
Ա.Ա.
/__________________________/
Ուղարկման ժամ
Դ.Կ.Տ.
Հավելված N 5
Տեղեկացում N
Քարտային գործառնությունների վերջնահաշվարկի կատարման կարգադրությամբ միջոցների դուրսգրման (դեբետագրման) կամ մուտքագրման (կրեդիտագրման) մասին
«___» ___________ 200__ թ.
Համաձայն ««Արմենիան Քարդ» վճարային քարտերով իրականացված գործառնությունների վերջնահաշվարկի կատարման» եռակողմ պայմանագրի` ներկայացնում ենք «ԱրՔա» ՓԲԸ N ______ կարգադրությամբ դուրսգրված/մուտքագրված միջոցների մասին տեղեկացումը.
Բանկը |
Հաշվի համարը |
Ընդամենը դուրսգրված/ դեբետագրված գումար, արժույթ |
Ընդամենը մուտքագրված/ կրեդիտագրված գումար, արժույթ |
ՀՀ կենտրոնական բանկի
Բանկային գործառնությունների
բաժնի պետ /___________________________/ /___________________________/
Ա.Ա.
Բանկային գործառնությունների
բաժնի պատասխանատու
կատարող /___________________________/ /___________________________/
Ա.Ա.
/___________________________/
Ուղարկման ժամ
Դ.Կ.Տ