«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
13 փետրվարի 2006 թ. |
N 1-05/04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2005 թվականի մայիսի 30-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
|
|
|
Հավելված |
28 փետրվարի 2006 թ. |
|
N 68-Ն հրամանի |
N 1-05/04-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ապահովադիրները (այդ թվում` սույն հրահանգի 23-րդ կետում նշված դեպքում վարձու աշխատողները որպես ապահովադիր) հաշվառվում են սոցիալական վճարումների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը իրականացնող լիազորած մարմնում (ըստ պետական գրանցման վայրի կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու), որը հանդիսանում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմինը (այսուհետ` հարկային մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
2. Հրահանգի 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գործատուն քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտն է, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր (աշխատանքային, քաղաքացիաիրավական) կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):»:
3. Հրահանգի 17-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գործատուները (անկախ հարկման կարգերից) աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) դիմաց յուրաքանչյուր աշխատողի (վարձու աշխատողի) համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի |
Սոցիալական վճարի չափը |
մինչև 20,0 հազ. դրամ | 7,0 հազ. դրամ |
20,0 հազ. դրամից մինչև 100,0 հազ. դրամ | 7,0 հազ. դրամ գումարած 20,0 հազ. դրամը գերազանցող գումարի 15%-ը |
100,0 հազ. դրամից ավելի |
19,0 հազ. դրամ գումարած 100,0 հազ. |
4. Հրահանգի 18-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) աշխատանքային պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար վարձու աշխատողները սոցիալական վճարներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով, որոնց պահումները կատարում են և ապահովագրության բյուջե փոխանցում են գործատուները (բացառությամբ հրահանգի 23-րդ կետում սահմանված դեպքի):»:
5. Հրահանգի 19-րդ կետում`
ա) առաջին պարբերությունում «Ընդհանուր կարգով (շահութահարկ (եկամտահարկ), ավելացված արժեքի հարկ) և (կամ) ընդհանուր կարգով նախատեսված հարկերին (շահութահարկ (եկամտահարկ), ավելացված արժեքի հարկ) փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերը փոխարինել «Անհատ ձեռնարկատերերը և նոտարները (անկախ հարկման կարգերից)» բառերով.
բ) երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`
«Պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար (օրինակ` պետական գրանցման վկայականը հարկային մարմին 2006 թ. մարտի 20-ին ժամանակավորապես հանձնած, 2007 թ. նոյեմբերի 10-ին հետ ստացած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը ամսական նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում 2006 թ. ապրիլ-դեկտեմբեր և 2007 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համար): Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ժամանակավորապես հանձնումը իր հաշվառման վայրի հարկային մարմին կատարվում է գրավոր դիմումի հետ միասին նույն (դիմումի ներկայացման և վկայականի հանձնելու) օրը` հարկային մարմնի կողմից անհատ ձեռնարկատիրոջը վկայականի հանձնման վերաբերյալ տեղեկանքի (ստացականի) տրամադրմամբ: Ժամանակավորապես հանձնված վկայականի վերադարձը հարկային մարմնի կողմից կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ գրավոր դիմումի համաձայն նույն (դիմումի ներկայացման) օրը` վկայականը ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:»:
6. Հրահանգի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Նշված չափերով հաշվարկված սոցիալական վճարները վերաբերում են մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին և փոխարինում են այդ ժամանակաշրջանների համար Օրենքով սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարներին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` նվազագույն սոցիալական վճարներին), իսկ 2006 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար պարզեցված հարկ վճարողները սոցիալական վճարները կատարում են Օրենքով սահմանված չափերով:»:
7. Հրահանգի 21-րդ կետը «կատարման» բառից հետո լրացնել «և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման» բառերով:
8. Հրահանգի 23-րդ կետի առաջին պարբերությունում`
ա) «25-ը» բառը փոխարինել «20-ը (ներառյալ)» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Ստացված տեղեկությունները հարկային տեսչությունը վերահասցեագրում է վարձու աշխատողի բնակության վայրի հարկային տեսչություն:»:
9. Հրահանգի 25-րդ կետում`
ա) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գործատուները, յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ), իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով ներկայացնում են սույն հրահանգի հավելված 3-ով սահմանված ձևով սոցիալական վճարների հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որտեղ ներառվում են նաև «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից հաշվետու ամսում վճարված ապահովագրական նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվետվություն հարկային մարմին չեն ներկայացնում, եթե հաշվետու ամսում չեն հանդիսանում գործատու (չունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող (վարձու աշխատող) և փաստացի չեն օգտագործում ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները):».
բ) երկրորդ պարբերության առաջին նախադասությունը հանել:
10. Հրահանգի 28-րդ կետի երկրորդ պարբերությունում «25-ը» բառը փոխարինել «1-ը» բառով:
11. Հրահանգի 32-րդ կետում`
ա) Օրինակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 1. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2006 թ. հոկտեմբերի 5-ին հաշվարկում և վճարում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով: 2006 թ. հոկտեմբերի 9-ին ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է սեպտեմբեր ամսվա պարգևատրում` 40,0 հազ. դրամ գումարով, իսկ 2006 թ. նոյեմբերի 6-ին հաշվարկվում և վճարվում է հոկտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով:
Սեպտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով սեպտեմբեր ամսվա համար ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) ընդհանուր գումարից`
- ԱՎՈՒՄ (70,0+40,0)` |
110,0 հազ. դրամ, |
- գործատուի սոցիալական վճար (19,0+(110,0-100,0)x5%)` |
19,5 հազ. դրամ, |
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (110,0x3%)` |
3,3 հազ. դրամ, |
- ընդամենը սոցիալական վճար (19,5+3,3)` |
22,8 հազ. դրամ: |
Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (110,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (22,8 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` հոկտեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0+40,0=110,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը (8,0+(110,0-(20,0+3,3)-80,0)x20%=9,3 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (հոկտեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.11.2006 թ. (ներառյալ):
Հոկտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`
- ԱՎՈՒՄ` |
70,0 հազ. դրամ, |
- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)` |
14,5 հազ. դրամ, |
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)` |
2,1 հազ. դրամ, |
- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)` |
16,6 հազ. դրամ: |
Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` նոյեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը ((70,0-(20,0+2,1))x10%=4,8 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (նոյեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.12.2006 թ. (ներառյալ):».
բ) Օրինակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 2. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2006 թ. հոկտեմբերի 5-ին հաշվարկում և վճարում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով: 2006 թ. հոկտեմբերի 9-ին ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է 3-րդ եռամսյակի պարգևատրում` 40,0 հազ. դրամ գումարով, իսկ 2006 թ. նոյեմբերի 6-ին հաշվարկվում և վճարվում է հոկտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով:
Սեպտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`
- ԱՎՈՒՄ` |
70,0 հազ. դրամ, |
- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)` |
14,5 հազ. դրամ, |
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)` |
2,1 հազ. դրամ, |
- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)` |
16,6 հազ. դրամ: |
Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ հոկտեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0+40,0=110,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը ((70,0-(20,0+2,1))x10%=4,8 հազ. դրամի և (40,0-(20,0+1,2))x10%=1,9 հազ. դրամի հանրագումար, ընդամենը` 4,8+1,9=6,7 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (հոկտեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.11.2006 թ. (ներառյալ):
Հոկտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով հոկտեմբեր ամսվա համար ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) ընդհանուր գումարից`
- ԱՎՈՒՄ (40,0+70,0)` |
110,0 հազ. դրամ, |
- գործատուի սոցիալական վճար (19,0+(110,0-100,0)x5%)` |
19,5 հազ. դրամ, |
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (110,0x3%)` |
3,3 հազ. դրամ, |
- ընդամենը սոցիալական վճար (19,5+3,3)` |
22,8 հազ. դրամ: |
Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (110,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (22,8 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` նոյեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը (8,0+(110,0-(20,0+3,3)-80,0)x20%=9,3 հազ. դրամի և (40,0-(20,0+1,2))x10%=1,9 հազ. դրամի տարբերություն, ընդամենը` 9,3-1,9=7,4 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (նոյեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.12.2006 թ. (ներառյալ):»:
12. Հրահանգի 33-րդ կետում`
ա) «ա» ենթակետից հանել «, իսկ մասերով տրամադրելու դեպքում` արձակուրդի յուրաքանչյուր մասի նվազագույն տևողությունը կազմում է 12 աշխատանքային օր» բառերը.
բ) «զ» ենթակետում «նախորդող» բառից հետո լրացնել «12» թիվը.
գ) Օրինակ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 3. Կազմակերպության վարձու աշխատողը (Հայաստանի Հանրապետության քաղաքացին) գնում է հերթական (ամենամյա) արձակուրդ 2006 թ. հոկտեմբերի 21-ին և վերադառնում է 2006 թ. նոյեմբերի 21-ին (արձակուրդի տևողությունը` 31 օրացուցային օր): Արձակուրդային գումարը հաշվարկվել է 80,0 հազ. դրամի չափով և վճարվել է աշխատողին 2006 թ. հոկտեմբերի 19-ին: 2006 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը կազմում է ամսական 70,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա աշխատավարձից և այդ ամսվան վերաբերող արձակուրդային գումարի ընդհանուր գումարից (ԱՎՈՒՄ):
Հոկտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`
- ԱՎՈՒՄ (70,0:31/օր/x20/օր/+80,0:31/օր/x11/օր/)` |
73,5 հազ. դրամ, |
- գործատուի սոցիալական վճար (7,0+(73,5-20,0)x15%)` |
15,0 հազ. դրամ, |
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (73,5x3%)` |
2,2 հազ. դրամ, |
- ընդամենը սոցիալական վճար (15,0+2,2)` |
17,2 հազ. դրամ: |
Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (73,5 հազ. դրամ) և սոցիալական վճարները (17,2 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ):
Նոյեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`
- ԱՎՈՒՄ (80,0:31/օր/x20/օր/+70,0:30/օր/x10/օր/)` |
74,9 հազ. դրամ, |
- գործատուի սոցիալական վճար (7,0+(74,9-20,0)x15%)` |
15,2 հազ. դրամ, |
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (74,9x3%)` |
2,2 հազ. դրամ, |
- ընդամենը սոցիալական վճար (15,2+2,2)` |
17,4 հազ. դրամ: |
Նոյեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (74,9 հազ. դրամ) և սոցիալական վճարները (17,4 հազ. դրամ) արտացոլվում են նոյեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.12.2006 թ. (ներառյալ):»:
13. Հրահանգի 34-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Աշխատող կանանց օրենքով սահմանված կարգով տրամադրված հղիության և ծննդաբերության արձակուրդի համար վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, որից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:»:
14. Հրահանգի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«35. Գործատուները յուրաքանչյուր ամսվա սոցիալական վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են ապահովագրական նպաստներ, որից հետո սոցիալական վճարների մնացորդ գումարները փոխանցում են ապահովագրության բյուջե: Ընդ որում` գործատուները յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարներից փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով պակասեցումը կատարում են սոցիալական վճարների համար Օրենքով սահմանված վճարման ժամկետի վերջին օրվա (այսինքն` այդ նպաստների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ի) հաշվով:
Օրինակ 4. Կազմակերպության վարձու աշխատողին (Հայաստանի Հանրապետության քաղաքացուն) ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2006 թ. սեպտեմբերի 5-ին վճարվում է օգոստոս ամսվա համար հիվանդության նպաստ 10,0 հազ. դրամ: 2006 թ. սեպտեմբեր ամսվա աշխատավարձը կազմում է 70,0 հազ. դրամ: 2006 թ. հուլիս-օգոստոս ամիսների համար հաշվարկված սոցիալական վճարները կազմում են 29,2 հազ. դրամ (2x14,6), որոնք վճարվել են 2006 թ. հոկտեմբերի 25-ին` սեպտեմբեր ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարների հետ միասին:
Տվյալ դեպքում սեպտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա աշխատավարձից (ԱՎՈՒՄ):
Սեպտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`
- ԱՎՈՒՄ` |
70,0 հազ. դրամ, |
- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)` |
14,5 հազ. դրամ, |
- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)` |
2,1 հազ. դրամ, |
- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)` |
16,6 հազ. դրամ, |
- հիվանդության նպաստ` |
10,0 հազ. դրամ, |
- վճարման ենթակա սոցիալական վճար` (16,6-10.0)` |
6,6 հազ. դրամ: |
Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ), սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) և հիվանդության նպաստը (10,0 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ կազմակերպության կողմից մինչև 20.10.2006 թ. (ներառյալ) ենթակա է վճարման 6,6 հազ. դրամ սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների գումարը: Ընդ որում` 2006 թ. սեպտեմբերի 5-ին վճարված հիվանդության նպաստի չափով սոցիալական վճարի ապառքի գումարի պակասեցումը կատարվում է 2006 թ. հոկտեմբերի 20-ին և հուլիս-սեպտեմբեր ամիսների համար վճարման ենթակա սոցիալական վճարները ուշացնելու համար տույժերը հաշվարկվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:».
Ապահովագրական նպաստների ստացման իրավունք ունեն գործատուների մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք, որոնք ենթակա են պարտադիր սոցիալական ապահովագրության և որոնց համար Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ են կատարվում ապահովագրության բյուջե: Ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ` փորձաշրջանը): Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացիները ապահովագրական նպաստների իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար` իրենց կողմից Հիմնադրամ կամավոր սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին դիմումի առկայության և Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարելու դեպքում: Ապահովագրական նպաստները նշանակվում են, եթե դրանց համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից 6 ամսվա ժամկետում: Ապահովագրական նպաստները չեն վերաբերում արտադրությունում
դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստներին, որոնք վճարվում են գործատուի միջոցներից:
Վարձու աշխատողին հիվանդության նպաստը տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության` օրենքով սահմանված կարգով հատկացված (գործատուի կողմից ձևակերպված) արձակուրդի ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում` նաև առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի հաշվապահության կողմից կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի պատճենը:
Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար: Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստի): Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև արձակուրդի ավարտից հետո, ապա ապահովագրական նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ապահովագրական նպաստ տրվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը), եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս:
Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի միջին աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից, որոնցից Օրենքով սահմանված կարգով կատարվել են սոցիալական վճարներ: Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը եկամուտ չի ունեցել (աշխատավարձ չի ստացել), ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը (13,0 հազ. դրամ): Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:
Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100%-ի չափով, եթե այն չի գերազանցում 100,0 հազ. դրամը, իսկ 100,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում` 100,0 հազ. դրամին գումարած 100,0 հազ. դրամը գերազանցող գումարի 30%-ը (ընդ որում` այս ձևով հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100%-ի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն 8 և ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, կամ` ովքեր իրենց խնամքի տակ ունեն 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ 3 և ավելի երեխա, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-ից 23 տարեկան անձինք են, Հայաատանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ են դարձել (անկախ ապահովագրական ստաժից), իսկ 80%-ի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչև 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ): Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100%-ի չափով` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից և աշխատավարձի չափից (առանց կիրառելու աշխատավարձի չափի հետ կապված վերը նշված սահմանափակումները): Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված բոլոր վարձու աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը բավարար չէ, ապա գործատուն ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Հիմնադրամը գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը Հիմնադրամ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին: Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման դեպքում` Հիմնադրամը:
Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` վարձու աշխատողներին պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից:
Ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ Հիմնադրամի որոշմամբ, եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալի կամ ապահովագրական նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով: Ավելի վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ապահովագրական նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում` հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ապահովագրական նպաստի կամ աշխատավարձի 20%-ը: Եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալով, ապա ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ապահովագրական նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավելի: Եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով, ապա ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:»:
15. Հրահանգի 37-րդ կետում`
ա) «բ» և «գ» ենթակետերում «5,0» թվերը փոխարինել «7,0» թվերով.
բ) Օրինակ 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրինակ 5. Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու միջև 2006 թ. մայիսի 5-ին կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է կազմակերպության համար կատարել աշխատանքներ և ստանալ վարձատրություն (ընդամենը` 2000,0 հազ. դրամ) հետևյալ կարգով (ընդունենք, որ այդ աշխատանքների համար օրենսդրությամբ նախատեսված են սոցիալական վճարներ)`
- 1-ին փուլ (հունիս-հոկտեմբեր 2006 թ.)` 1100,0 հազ. դրամ (այդ թվում` հուլիսի համար 490,0 հազ. դրամ և օգոստոսի համար 10,0 հազ. դրամ),
- 2-րդ փուլ (նոյեմբեր-դեկտեմբեր 2006 թ.)` 900,0 հազ. դրամ:
Ըստ 2006 թ. նոյեմբերին (1-ին փուլի համար) և 2007 թ. հունվարին (2-րդ փուլի համար) կազմված հանձնման-ընդունման փաստաթղթերի ընդհանուր աշխատանքները կատարվել են համապատասխանաբար 110%-ով և 90%-ով:
Սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ կարգով`
(հազ. դրամ)
Ցուցանիշ/Ամիս |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Տարի |
I. Սոցիալական վճարների հաշվարկ | |||||||||
Վարձատրություն |
- |
200,01) |
490,0 |
10,0 |
200,01) |
200,01) |
450,01) |
450,01) |
2000,0 |
Սոցիալական վճարներ |
- |
24,0 |
38,5 |
7,0 |
24,0 |
24,0 |
36,5 |
36,5 |
190,5 |
II. Սոցիալական վճարների վերահաշվարկ | |||||||||
Վարձատրություն |
- |
242,02) |
242,02) |
242,02) |
242,02) |
242,02) |
405,02) |
405,02) |
2020,0 |
Սոցիալական վճարներ |
- |
26,1 |
26,1 |
26,1 |
26,1 |
26,1 |
34,25 |
34,25 |
199,0 |
1) (1100,0-(490,0+10,0)):3=200,0 հազ. դրամ և 900,0:2=450,0 հազ. դրամ:
2) 1100x110%=1210,0:5= 242,0 հազ. դրամ և 900,0x90%=810,0:2=405,0 հազ. դրամ:»:
16. Հրահանգի 40-րդ կետը Օրինակ 7-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները սոցիալական վճարները կատարում են ընդհանուր սահմանված կարգով, ընդ որում` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամտից նվազեցվում են գործունեության հետ կապված և փաստաթղթերով (այդ թվում` հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով) հիմնավորված ծախսերը:»:
17. Հրահանգի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«42. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրական նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է Հիմնադրամը:»:
18. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ և 44-րդ կետերով`
«43. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվող տուգանքը հաշվարկվում է այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար Օրենքով սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի 10%-ի չափով (բայց 60,0 հազ. դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով սոցիալական վճարների վերջնական պարտավորություն է: Այդ դեպքում համախառն եկամուտը որոշվում է հարկային մարմնի կողմից` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 24.11.2005 թ. N 2094-Ն որոշմամբ հաստատված «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման» կարգը:
44. Պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնելուց հետո մինչև պետական գրանցման վկայականի հետ ստանալը ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` այդ փաստը հարկային մարմնի կողմից արձանագրելու դեպքում սոցիալական վճարների պարտավորությունները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնելու պահից սկսած:»:
19. Հրահանգի 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հավելված 3 |
Գործատուների պարտադիր սոցիալական |
|
Հաշվետվություն |
(200__թ.___ամիս) |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
-
[1] և [2] տողերում նշվում են գործատուի պետական գրանցման համարը և օրը, ամիսը, տարին
-
[3] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
-
[4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) կոդը
-
[5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը
-
[6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը
-
[7] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեություն իրականացնելու վերաբերյալ
-
[8] և [9] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը
-
[10] տողում նշվում է հարկային մարմին հաշվետվության ներկայացման օրը, ամիսը, տարին
Աղյուսակ 1 |
Սոցիալական վճարների օբյեկտի (ԱՎՈՒՄ) |
Հաշվարկված |
Սոցիալական | |
Վարձու աշխատողների մասով |
[13] |
|
|
20,0 հազ. դրամից ոչ ավելի |
[13ա] |
|
|
վարձու աշխատողների թվաքանակ |
[13ա-1] |
|
x |
100,0 հազ. դրամից ոչ ավելի |
[13բ] |
|
|
վարձու աշխատողների թվաքանակ |
[13բ-1] |
|
x |
100,0 հազ. դրամից ավելի |
[13գ] |
|
|
վարձու աշխատողների թվաքանակ |
[13գ-1] |
|
x |
Այլ աշխատողների մասով |
[14] |
|
|
20,0 հազ. դրամից ոչ ավելի |
[14ա] |
|
|
աշխատողների թվաքանակ |
[14ա-1] |
|
x |
100,0 հազ. դրամից ոչ ավելի |
[14բ] |
|
|
աշխատողների թվաքանակ |
[14բ-1] |
|
x |
100,0 հազ. դրամից ավելի |
[14գ] |
|
|
աշխատողների թվաքանակ |
[14գ-1] |
|
x |
Օտարերկրացիների մասով |
[15] |
|
|
վարձու աշխատողների թվաքանակ |
[15-1] |
|
x |
Ընդամենը |
[16] |
|
|
-
[11] սյունակում նշվում են տվյալ ամսում հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (ԱՎՈՒՄ)
-
[12] սյունակում նշվում են [11] սյունակում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները (սոցիալական վճարները)
-
[13] տողում նշվում են տվյալ ամսում գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատող (վարձու աշխատող) ՀՀ քաղաքացիներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13ա]+տող[13բ]+տող[13գ])
-
[13ա], [13բ], [13գ] տողերում նշվում են տվյալ ամսում գործատուի կողմից վարձու աշխատող ՀՀ քաղաքացիներին նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները
-
[13ա-1], [13բ-1] և [13գ-1] տողերում նշվում են տվյալ ամսում գործատուի մոտ աշխատող վարձու աշխատող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, որոնց հաշվարկված ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [13ա], [13բ] և [13գ] տողերում
-
[14] տողում նշվում են տվյալ ամսում գործատուի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրերով (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում) աշխատող (այլ աշխատող) ՀՀ քաղաքացիներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[14ա]+տող[14բ]+ տող[14գ])
-
[14ա], [14բ], [14գ] տողերում նշվում են տվյալ ամսում գործատուի կողմից այլ աշխատող ՀՀ քաղաքացիներին նշված չափերով հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները
-
[14ա-1], [14բ-1] և [14գ-1] տողերում նշվում են տվյալ ամսում գործատուի մոտ այլ աշխատող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, որոնց ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [14ա], [14բ] և [14գ] տողերում
-
[15] տողում նշվում են տվյալ ամսում գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատող (վարձու աշխատող) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (օտարերկրացիներին) հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները
-
[15-1] տողում նշվում են տվյալ ամսում գործատուի մոտ աշխատանքային պայմանագրերով աշխատող (վարձու աշխատող) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (օտարերկրացիների) թվաքանակը, որոնց ԱՎՈՒՄ-ները և սոցիալական վճարները նշված են [15] տողում
-
[15] և [15-1] տողերը լրացվում են, եթե վարձու աշխատող օտարերկրացիները ցանկանում են կատարել սոցիալական վճարներ գործատուից ստացված ԱՎՈՒՄ-ների գծով
-
[16] տողում նշվում են տվյալ ամսում գործատուի մոտ վարձու և այլ աշխատող ՀՀ քաղաքացիներին, վարձու աշխատող օտարերկրացիներին հաշվարկված ԱՎՈՒՄ-ների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարները (տող[13]+տող[14]+տող[15])
Աղյուսակ 2 |
Առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ և դրա նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարներ |
ԱՎՈՒՄ [17] |
Վճարված ԱՎՈՒՄ-ի սոցիալական վճար [18] | |
Մնացորդը ամսվա սկզբին |
[19] |
|
|
Վճարվել է տվյալ ամսում ԱՎՈՒՄ |
[20] |
|
|
Վճարված ԱՎՈՒՄ-ների քանակը |
[21] |
|
x |
Մնացորդը ամսվա վերջում |
[22] |
|
|
-
[17] սյունակում նշվում են առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ները
-
[18] սյունակում նշվում են [17] սյունակում նշված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ հարկման տարբեր կարգերին (ընդհանուր, հաստատագրված վճարով, պարզեցված հարկով) համապատասխան հաշվարկված սոցիալական վճարների գումարները (հաշվարկային պարտքերը)
-
[19] տողում նշվում են առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա սկզբին
-
[20] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (գումարը) և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարները
-
[21] տողում նշվում են տվյալ ամսում առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների վճարումները (քանակը)
-
[22] տողում նշվում են առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ-ների և սոցիալական վճարների հաշվարկային պարտքերի մնացորդները ամսվա վերջում (տող[19]-տող[20])
Աղյուսակ 3 |
Ապահովագրական նպաստներ |
Նպաստառուներ |
Օրեր |
Վճարված | |
Հիվանդության նպաստ |
[26] |
| ||
Պրոթեզավորման նպաստ |
[27] |
|||
Առողջարանային բուժման նպաստ |
[28] |
|||
Հղիության և ծննդաբերության նպաստ |
[29] |
|||
Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ |
[30] |
|||
Թաղման նպաստ |
[31] |
| ||
Ընդամենը |
[32] |
|||
Վերականգնված միջոցներ |
[33] |
x |
x |
( ) |
-
[23] սյունակում նշվում են տվյալ ամսում գործատուից ապահովագրական նպաստներ ստացած վարձու աշխատողների (նպաստառուների) թիվը
-
[24] սյունակում նշվում են տվյալ ամսում գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական նպաստներ ստացած վարձու աշխատողների (նպաստառուների) օրերի թիվը
-
[25] սյունակում նշվում են տվյալ ամսում գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական նպաստները և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (Հիմնադրամի) կողմից վերականգնված միջոցները
-
[26], [27], [28], [29], [30] և [31] տողերում նշվում են տվյալ ամսում գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական նպաստների յուրաքանչյուր տեսակների և թաղման նպաստի վերաբերյալ տվյալները (նպաստառուների թիվը, օրերի թիվը, վճարված գումարները)
-
[32] տողում նշվում են տվյալ ամսում գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական և թաղման նպաստների հանրագումարը (տող[26]+տող[27]+տող[28]+տող[29]+
+տող[30]+տող[31]) -
[33] տողում նշվում են տվյալ ամսում Հիմնադրամի կողմից վերականգնված` նախկինում գործատուի միջոցների հաշվին վարձու աշխատողներին վճարված ապահովագրական և թաղման նպաստների գումարները
Աղյուսակ 4 |
Հաշվարկված սոցիալական վճարի գումարը |
[34] |
|
Կատարված ծախսեր |
[35] |
( ) |
Վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը |
[36] |
|
Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար1 |
[37] |
|
Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար2 |
[38] |
|
-
[34] տողում նշվում են տվյալ ամսում հաշվարկված սոցիալական վճարների ընդհանուր գումարը (տող[16]/սյունակ[12]+տող[20]/սյունակ[18])
-
[35] տողում նշվում են տվյալ ամսում սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից վարձու աշխատողներին վճարված ապահովագրական և թաղման նպաստների ընդհանուր գումարը (տող[32]/սյունակ[25])
-
[36] տողում նշվում են տվյալ ամսում սոցիալական վճարների և դրանց հաշվին կատարված ծախսերի դրական տարբերությունը (տող[34]+տող[35], եթե տող[34]>տող[35]) կամ 0 (եթե տող[34]=<տող[35])
-
[37] տողում նշվում են տվյալ ամսում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60,0 հազ. դրամ)
-
[38] տողում նշվում են տվյալ ամսում ՀՀ հարկային մարմինների կողմից կատարված ստուգումներով բացահայտված (արձանագրված) չձևակերպված աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը (յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60,0 հազ. դրամ)
Կ. Տ.
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_________________ |
____________________ |
Գլխ. հաշվապահ |
_________________ |
____________________ |
Հաշվետվությունը լրացվում է 2 օրինակից: Հաշվետվությունը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:
Հավելված 4 |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
-
1 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պետական գրանցման համարը
-
2 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պետական գրանցման ամսաթիվը
-
3 - նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
-
4 - նշվում է հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հայտարարագիրը
-
5 - նշվում է ապահովադրի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կոդը
-
6 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի սոցիալական քարտի համարը
-
7 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը և հայրանունը
-
8 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը)
-
9 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակության հասցեն
-
10, 11 - նշվում են անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի տան և աշխատանքային հեռախոսի համարները
-
12 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի գործունեության իրականացման վայրը (հասցեն)
-
13 - նշվում է պետական ռեգիստրի կողմից անհատ ձեռնարկատիրոջը տրված վկայականի համարը
-
14, 15 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անձնագրի սերիան և համարը
-
16 - նշվում է անձնագիր տված լիազորված մարմնի անվանումը (կոդը)
-
17 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտը (ոլորտները), իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեություն իրականացնելու վերաբերյալ
-
18 - նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ծննդյան թիվը և ամիսը
-
19 - նշվում է հարկային մարմին հայտարարագրի ներկայացման ամսաթիվը
-
20 - նշվում են անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի բանկային հաշիվների համարները (պարտադիր նշելով բանկի կամ բանկի մասնաճյուղի անվանումը)
Բ ա ժ ի ն II
Գործունեությունից ստացված եկամուտներ
Գործունեությունից ստացված եկամուտները |
[21] |
|
Եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսերը |
[22] |
|
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը |
[23] |
|
Սոցիալական վճարի գումարը |
[24] |
|
-
[21] տողում անհատ ձեռնարկատերերի կողմից նշվում են հաշվետու տարում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, իսկ նոտարների կողմից` նոտարական և դրա հետ կապված գործունեությունից ստացված եկամուտները (առանց նվազեցվող եկամուտների)
-
[22] տողում անհատ ձեռնարկատերերի կողմից նշվում են հաշվետու տարում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը (այդ թվում` նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը), իսկ նոտարների կողմից` նոտարական և դրա հետ կապված գործունեությունից ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը
-
[23] տողում նշվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի հաշվարկման օբյեկտը (տող[21]-տող[22])` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի հաշվարկման ժամանակ անձնական նվազեցումները հաշվի չեն առնվում
-
[24] տողում նշվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գումարը
Բ ա ժ ի ն III
ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե վճարման ենթակա սոցիալական վճարի հաշվարկ
Հաշվետու տարում հաշվարկված սոցիալական վճարի գումարը |
[25] |
|
Հաշվետու տարվա սոցիալական վճարի նվազագոււյն գումարը |
[26] |
|
Հաշվետու տարվա վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը |
[27] |
|
-
[25] տողում նշվում է հաշվետու տարում գործունեությունից ստացված եկամուտներից հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գումարը (տող[24])
-
[26] տողում նշվում է հաշվետու տարվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի նվազագույն գումարը
-
[27] տողում նշվում է հաշվետու տարվա համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գումարը ([25] և [26] տողերի առավելագույնը)
Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը |
Հայտարարագրի ընդունման ամսաթիվը |
Հայտարարագիրը ընդունողի անուն, ազգանունը |
Ստորագրությունը |
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ապահովադրին:»: