ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2023 թվականի N 1387-Ն
ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 206-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝ անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ բանկային հաշիվների առկայության և հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով մաքսային մարմինների կողմից բանկերին կատարվող հարցման ձևը և փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 17-ի N 1387-Ն որոշման |
Ձև
Հ Ա Ր Ց ՈՒ Մ
ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ստուգում իրականացնող ստորաբաժանման անվանումը՝ _______________________________________________________________________________________
|
2․ |
Բանկի անվանումը, հասցեն՝ _______________________________________________________________________________________ _______________________________________________________________________________________ |
3․ |
Մաքսային ստուգման ենթարկվող իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ _______________________________________________________________________________________ _______________________________________________________________________________________ |
4․ |
Ստուգվող անձի բանկային հաշիվների առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ «___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․ ժամանակահատվածի համար, որը չի կարող տարբերվել մաքսային ստուգմամբ ընտրված ժամանակահատվածից՝ _______________________________________________________________________________________ |
5․ |
Ստուգվող անձի՝ սույն հարցման 4-րդ կետում նշված հաշվի դրամական հոսքերի վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են բանկային հաշիվներում առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն հետևյալ ժամանակահատվածների համար՝ 1) _____________________________________________________________________________________ (հաշվի համարը) «___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․ ժամանակահատվածի համար 2) _____________________________________________________________________________________ (հաշվի համարը) «___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․ ժամանակահատվածի համար ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ |
6․ |
Սույն հարցման 5-րդ կետում նշված հաշիվների վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք միայն հաստատում (հավաստում) են գործարքների կատարումը և (կամ) տեղեկատվություն են պարունակում կատարված գործարքների վերաբերյալ, առկայության դեպքում՝ նաև դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող փաստաթղթեր՝ _______________________________________________________________________________________ (հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ) |
7․ |
Ստուգվող անձի՝ տվյալ բանկում առկա և սույն հարցման 5-րդ կետում նշված հաշիվներից տարբերվող հաշիվների դրամական հոսքերի վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են բանկային հաշիվներում առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն հետևյալ ժամանակահատվածների համար՝ 1) «___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․ 2) «___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․ |
8․ |
Սույն հարցման 7-րդ կետում նշված հաշիվների վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք միայն հաստատում (հավաստում) են գործարքների կատարումը և (կամ) տեղեկատվություն են պարունակում կատարված գործարքների վերաբերյալ, առկայության դեպքում՝ նաև դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող փաստաթղթեր՝ _______________________________________________________________________________________ (հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ) |
9․ |
Մաքսային ստուգման ենթարկվող ֆիզիկական անձի հաշվի, այդ թվում՝ քարտային հաշիվների առկայության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են բանկային հաշիվներում առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն՝ հետևյալ ժամանակահատվածների համար՝ 1) «___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․ 2) «___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․ |
10․ |
Սույն հարցման 9-րդ կետում նշված հաշիվների վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք միայն հաստատում (հավաստում) են գործարքների կատարումը և (կամ) տեղեկատվություն են պարունակում կատարված գործարքների վերաբերյալ, առկայության դեպքում՝ նաև դրանց համար հիմք հանդիսացող, առնչվող փաստաթղթեր՝ _______________________________________________________________________________________ (հայցվող գործարքի ամսաթիվ, համար, այլ տեղեկություններ) |
11․ Սույն հարցումն ուղարկվում է՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին, 337-րդ հոդվածի 2-րդ կետին, 340-րդ հոդվածի 8-րդ կետին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 206-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ բանկային հաշվի (հաշիվների) առկայության, հաշվեհամարների, ինչպես նաև դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով: Մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, այդ թվում՝ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը պետք է ներկայացվեն սույն հարցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Բանկային և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ ղեկավար (ղեկավարի տեղակալ).
|
ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1․ Սույն հարցման 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերում համապատասխան փաստաթղթերի վավերացված պատճենների ստացման անհրաժեշտության դեպքում կատարվում է նշում վանդակում:
2․ Սույն հարցումը կազմվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ձևաթղթի վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական: