ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասից, 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետից, 15-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 31-րդ կետերից, 20-րդ հոդվածի 5-րդ մասից և 23-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետից հանել «և ծառայողական» բառերը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5.5-րդ կետը «գործունեությունը» բառից հետո լրացնել «, որի իրականացման կարգը հաստատվում է Կառավարության որոշմամբ» բառերով.
2) 39-րդ կետը «մարմինների» բառից հետո լրացնել «, կազմակերպությունների» բառով, իսկ «տեսակներով» բառից հետո՝ «՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի վերնագրում «պաշտպանությունը» բառը փոխարինել «ապահովությունը» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-50-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: