ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 162-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանելու մասին» N 890-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշմամբ սահմանված կարգի 4-րդ կետի առաջին նախադասության մեջ «ներկրվում են մաքսային սահմանով» բառերը փոխարինել «ներկրվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով» բառերով․
2) որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետում՝
ա․ առաջին նախադասությունը «արտահանման ժամանակ» բառերից հետո լրացնել «մաքսային կամ պետական այլ հսկողության իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված» բառերով,
բ․ երկրորդ նախադասությունը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական: