ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2023 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունիսի 20-ի թիվ 83 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող
1. Այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման արգելք (նշված որոշման թիվ 1 հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.12. կետով՝
«1.12. Կետեր, դելֆիններ և ծովային խոզեր (Cetacea կարգին պատկանող կաթնասուններ)՝ արտահանման համար արգելված*
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Կետեր, դելֆիններ և ծովային խոզեր (Cetacea կարգին պատկանող կաթնասուններ) |
0106 12 00 |
2. Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված)՝
ա) 2.7-րդ բաժնում՝
1-ին աղյուսակի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«СЕТАСЕА* ԿԵՏԱՆՄԱՆՆԵՐ*».
1-ին աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «*» նշանով ծանոթագրությամբ՝
«* Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելվածի 1.12 բաժնին համապատասխան։»․
բ) 2.8 բաժնի 1-ին աղյուսակում «Կետանմաններ» կարգին պատկանողներին վերաբերող դիրքերը (ռուսերենով և լատիներենով) հանել։
______________________
* Ղազախստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվող՝ Cetacea կարգին պատկանող կաթնասունների նկատմամբ սույն բաժնով նախատեսված արգելքը չի կիրառվում՝
մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ շարժական գազանանոցների, կոնտակտային կենդանաբանական այգիների, շարժական օվկիանարիումների, շարժական ցուցահանդեսների միջոցով Ղազախստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված Cetacea կարգին պատկանող կաթնասունների արտահանման ժամանակ
մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ Ղազախստանի Հանրապետությունում օվկիանարիումում պահվող Cetacea կարգին պատկանող կաթնասունների արտահանման ժամանակ
Բաժնի ծանոթագրություն. |
Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|