Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2021-23.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2020
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 դեկտեմբեր 2020 թվականի թիվ 62-Ն

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով`

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել 2021 թվականի ընթացքում Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -5

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելված 1

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 09-ի 

թիվ 62-Ն որոշման

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ/Հ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

2021 թվականի դրույքաչափը (դրամ)

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`

 

1)

հիմնական շենքերի և շինությունների համար՝

 

ա.

մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

15 000

2)

Սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

 

ա.

200-ից մինչև 500 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

30 000

բ.

500-ից մինչև 1000 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

50 000

գ.

1000-ից մինչև 3000 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

50 000

դ.

3000 և ավելի քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

100 000

3)

Ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝

 

ա.

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

3 000

բ.

20 և ավելի քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

5 000

2.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

1)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝

3 000

2)

բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

3)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը․

 

3.

համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝

5 000

4.

Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար`օրացույցային տարվա համար `

200.000

5.

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար`օրացույցային տարվա համար `

60000

6.

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր տարվա համար

50.000

7.

Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

 

1)

 ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

ա)

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

6 000

բ)

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000

գ)

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20 000

դ)

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում

25 000

ե)

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000

զ)

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

100 000

2)

օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 

ա)

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

6 000

բ)

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000

գ)

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

20 000

դ)

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25 000

ե)

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000

զ)

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

100 000

8.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար `յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝

350

9.

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին /սաունաներին/, խաղատներին ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

 

1)

առևտրի օբյեկտների համար`

75 000

2)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

150 000

3)

բաղնիքների (սաունաների) համար`

500 000

4)

խաղատների համար`

1 500 000

5)

շահումով խաղերի համար`

750 000

6)

վիճակախաղերի համար`

225 000

10.

Համայնքային կանոններին համապատասխան , հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար `՝

 

1)

հիմնական շինությունների ներսում՝

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

5 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

10 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

20 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

30 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

50 000

2)

ոչ հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

1 000

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

2 000

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

4 000

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

8 000

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

15 000

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

25 000

11.

Համայնքի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

5 000

12.

Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար տեղական տուրքը սահմանվում է՝

 

1)

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

2 000

2)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

3 500

3)

սոցիալական գովազդի համար՝

0

4)

այլ արտաքին գովազդի համար`

1 500

5)

դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանվում է տեղական տուրք՝ տվյալ համայնքում օրենքով նախատեսված կարգով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 տոկոսի չափով:

 

6)

եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 տոկոսի չափով.

 

13.

Ծաղկաձոր համայնքի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

100 000

14.

Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու/ բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար `օրացույցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`

10 000

15.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

500 000

16.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

 

1)

3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

2 500 000

2)

5հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

5 000 000

3)

7հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար

7 000 000

4)

10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար

10 000 000

17.

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար` օրացույցային տարվա համար`

80 000

18.

Համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

 

1)

կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացույցային տարվա համար`

20 000

2)

հեստապարային ակումբի համար` օրացույցային տարվա համար`

200 000

19.

 Սույն հավելվածի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերը սահմանել 1,5 գործակցի կիրառմամբ:

 

Հավելված 2

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 09-ի 

թիվ 62-Ն որոշման

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ/Հ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

2021 թվականի դրույքաչափը (դրամ)

1.

Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

40 000

2)

101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

80 000

3)

501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

160 000

4)

1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

250 000

2.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

15 000

3.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը , վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

 

1)

մինչև 200 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

30 000

2)

200-ից մինչև 300 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

50 000

3)

300-ից մինչև 500 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

70 000

4)

500 և ավելի քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

100 000

4.

Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 

1)

մինչև 1000 քմ.

1 000

2)

1001-5000 քմ.

5 000

3)

5001-10000 քմ.

10 000

4)

10001 և ավելի քմ.

15 000

5.

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝

 

1)

մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝ յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝

50

2)

501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝

20 000

3)

1501 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար՝

40 000

6.

Ծաղկաձոր համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից գանձվող վճարը`

40 000

7.

Աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

 

ա.

 համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական

150

բ.

կամ, ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` ամսական`

15

2)

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով`

 

ա.

առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

60

բ.

հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

35

գ.

վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

15

դ.

գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

5

ե.

արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

15

զ .

շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկել առավել բարձր դրույքաչափով

 

Է.

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

100

8.

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

 

1)

ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում`

3 000

2)

ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում`

10 000

9.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճարը սահմանել կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար`

 

1)

յուրաքանչյուր մեկ խորանարդի համար՝

600

2)

մեկ տոննա աղբի համար՝

2000

10.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համարˋմեկ փաստաթղթի համար`

1 000

11.

Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սահմանվում է տեղական վճար`

 

1)

յուրաքանչյուր մեկ ժամվա համար

100

2)

յուրաքանչյուր մեկ օրվա համար

300

3)

մեկ շաբաթվա համար

1 500

4)

մեկ ամսվա համար

5 000

5)

մեկ տարվա համար

50 000

12.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը մեկ փաստաթղթի համար

500

13.

համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար`

5 000

 

Հավելված 3

Ծաղկաձոր համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 09-ի 

թիվ 62-Ն որոշման

 

«ԾԱՂԿԱՁՈՐԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Նախադպրոցական կրթություն համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը

 (դրամ)

1.

«Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» hամայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ ամսական

3 000

1)

Ծաղկաձոր քաղաքում հաշվառում չունեցող մեկ երեխայի համար` ամսական

8 000

2)

Նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի երեխաների հաճախելու դեպքում երկրորդ և հաջորդ երեխաների համար՝ ամսական

1 500

 

«ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

1. «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը սահմանել `

 

N

Բաժիններ

Փոխհատուցման գումարի դրույքաչափը

(դրամ)

1.

Դաշնամուրի ուսուցում

2500

2.

Վոկալի ուսուցում

2500

3.

Ժողովրդական գործիքներ

Չի փոխհատուցվում

4.

Պարարվեստի ուսուցում

2 000

6.

Կերպարվեստի ուսուցում

1500

7.

Դիզայներության, կար ու ձևի ուսուցում

1000

 

1) Նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի երեխաների հաճախելու և (կամ) նույն երեխայի` մեկից ավելի խմբակներ հաճախելու դեպքում գանձման ենթակա վճարները զեղչվում են 50 տոկոսի չափով:

2) Ծաղկաձոր համայնքում հաշվառում չունեցող երեխաների համար սույն Հավելվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 1.5 գործակից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.04.2021, թիվ 40-Ն 23.04.2021, թիվ 62-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան