ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 հոկտեմբերի 2022 թվականի |
N 418-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1) «ա» պարբերությունում «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում» բառերը փոխարինել «2019 թվականի հունիսի 30-ից հետո ուժի մեջ մտնելու և միաժամանակ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով Հանձնաժողով ներկայացնելու դեպքում» բառերով,
2) «բ» պարբերությունում «սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում» բառերը փոխարինել «2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
25 հոկտեմբերի 2022 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|