Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 185
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2018-04.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.11.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2018 թվականի

թիվ 185

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԷՔՍՊՐԵՍ-ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետին և 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի ձևը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ։

Այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի ձևը լրացնելու կարգը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ։

2. Սահմանել, որ այն անձնական օգտագործման ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը, նշված ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների՝ մաքսային մարմինների կողմից կատարման համար մաքսավճարները (եթե այդ մաքսավճարները սահմանված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ) և նշված մաքսային վճարներին հաշվեգրվող տույժերը վճարվում են այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի հիման վրա, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի նոյեմբերի 20-ի

 թիվ 185 որոշմամբ

 

ՁԵՎ

 

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ

 

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղեւորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ

Էքսպրես-բեռների համար ուղեւորային մաքսային հայտարարագրի համարը

В. Վճարների հաշվարկումը

Անհատական բեռնագիրը

Տեսակը

Հաշվարկման բազան

Դրույքաչափը

Գումարը

1

2

3

4

5

         

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

 
         

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

 
         

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

 

Ընդամենը՝ ըստ էքսպրես-բեռների համար ուղեւորային մաքսային հայտարարագրի

 

В1. Վճարման (գանձման) մանրամասները

Անհատական բեռնագիրը

Տեղեկություններ վճարման մասին

1

2

   
   

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի նոյեմբերի 20-ի

 թիվ 185 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթուղթը լրացնելու, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթուղթը լրացնելու կանոնները, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ (այսուհետ՝ վճարման փաստաթուղթ)՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով։

2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը լրացվում է այդպիսի փաստաթղթի համար սահմանված կառուցվածքին համապատասխան:

Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ հաստատված ձևով:

3. Վճարման փաստաթուղթը լրացնելիս կիրառվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:

4. Սույն կարգի նպատակներով՝ «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի ձևի կառուցվածքային միավորը, որն իր մեջ կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ (ենթասյունակներ), տարրեր: Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը կարող է պարունակել վճարման փաստաթուղթն ավտոմատացված կերպով մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը որոշվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի կառուցվածքում:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

6. Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը կազմվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ երկու օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որի պաշտոնատար անձը լրացնում է վճարման փաստաթուղթը, իսկ մյուսը՝ այն մաքսային ներկայացուցչի համար, որի կողմից իրականացվում է անձնական օգտագործման համար ապրանքների մաքսային հայտարարագրումը, որոնք, որպես էքսպրես-բեռներ, առաքվում են այդ ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձի հասցեով կամ այդ ապրանքների ուղարկողը հանդիսացող ֆիզիկական անձից։

7. Վճարման փաստաթուղթը լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը տպվում է ընթեռնելի և չպիտի պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:

 

II. Վճարման փաստաթուղթը լրացնելը

 

8. «Էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համարը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է էքսպրես- բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման համարը, որի մեջ նշված են տեղեկություններ այն անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ, որոնց մասով ենթակա են վճարման միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը։

9. «В. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են տեղեկություններ՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի, այն անձնական օգտագործման ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների՝ մաքսային մարմինների կողմից կատարման համար մաքսավճարների վերաբերյալ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան (այսուհետ՝ մաքսավճարներ), եթե այդ մաքսավճարները սահմանված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ, և նշված մաքսային վճարներին հաշվեգրվող տույժերի վերաբերյալ (այսուհետ՝ տույժեր)։

Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների (այսուհետ՝ մաքսային վճարներ), տույժերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի։

Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի՝ դրանում նշված բոլոր այն ապրանքների մասով, որոնց համար ենթակա են վճարման միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը, հարկերը։

Մաքսավճարների հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի, եթե այդ մաքսավճարները ենթակա են վճարման։

Վանդակի սյունակներում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց բաժանիչների (միջակայքերի)։

1-ին սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 3-րդ սյունակում (էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համապատասխան վավերապայմանում) դրված՝ անհատական բեռնագրի համարը։

Մաքսային վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

2-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշվող՝ վճարման հաշվարկման բազան։ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում մաքսային վճարները հաշվարկելիս 3-րդ սյունակը չի լրացվում։

Եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ.

4-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման սահմանված դրույքաչափը.

5-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման ենթակա վճարի գումարը՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ուղևորային մաքսային հայտարարագիրը։ Արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

5-րդ սյունակում՝ «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է մեկ անհատական բեռնագրով վճարման ենթակա մաքսային վճարների ընդհանուր գումարը։

Տույժերի հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝ 2-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման այն գումարը, որին հաշվեգրվում են տույժերը.

4-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վերաֆինանսավորման (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) դրույքաչափը՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ և «х» նշանով՝ այն ժամանակահատվածում օրերի քանակը, որի համար հաշվեգրվում են տույժերը.

5-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է տույժերի հաշվեգրված գումարը.

5-րդ սյունակում՝ «Ընդամենը՝ ըստ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի» տողում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում), նշվում է վճարման ենթակա մաքսային վճարների, տույժերի ընդհանուր գումարը։

10. «В 1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են տեղեկություններ՝ վճարման փաստաթղթի մեջ նշված բոլոր ապրանքների մասով մաքսային վճարների փաստացի վճարված (գանձված) գումարների, ինչպես նաև տույժերի գումարների վերաբերյալ։

Մաքսային վճարների, տույժերի գումարները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

Մաքսային վճարների, տույժերի վճարման (գանձման) վերաբերյալ տեղեկությունները նշվում են առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի կամ մի քանի անհատական բեռնագրերի, եթե դրանցում նշված ապրանքների համար մաքսային վճարների, տույժերի վճարման պարտավորությունը կատարվում է մեկ անձի կողմից։

1-ին սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անհատական բեռնագրի հերթական համարը կամ անհատական բեռնագրերի հերթական համարները (ընդգրկույթը) այն ապրանքների մասով, որոնց համար մաքսային վճարների, տույժերի վճարման պարտավորությունը կատարվում է մեկ անձի կողմից։

2-րդ սյունակում (վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են տեղեկություններ՝ մաքսային վճարների, տույժերի՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի առանձին վճարման (գանձման) վերաբերյալ՝ դրանց վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթերի կտրվածքով։ Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով վճարման փաստաթուղթը լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են «-» նշանով, տարրերի միջև միջակայքեր չեն թույլատրվում:

Մաքսային վճարների, հարկերի վճարման (գանձման) մասին տեղեկությունները ձևավորվում են հետևյալ սխեմայով՝

1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, հավաքագրումների և այլ վճարների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ վճարված (գանձված) վճարի գումարը.

3-րդ տարրը՝ վճարման (գանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

4-րդ տարրը՝ վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի համարը։ Ռուսաստանի Դաշնությունում դրվում է՝

երկու զրո՝ «00».

5-րդ տարրը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում՝ վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով, Բելառուսի Հանրապետությունում՝ վճարման (գանձման) ամսաթիվը (վճարման պարտավորությունը կատարելու ամսաթիվը)՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով՝ ըստ վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի։ Ռուսաստանի Դաշնությունում դրվում է երկու զրո՝ «00».

6-րդ տարրը՝ վճարման եղանակի ծածկագիրը՝ այն մաքսային և այլ վճարների կատարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

7-րդ տարրը՝ այն անձի հարկային համարը, որը վճարել է կամ որի դրամական միջոցների (փողերի), այլ գույքի կամ տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հաշվին գանձվել են մաքսատուրքերի, հարկերի գումարները:

Անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), ինչպես նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի): Հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) նշվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով վճարման փաստաթղթի մեջ՝ վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ՝ «/» բաժանման նշանով:

Եթե որպես անձ, որը վճարել է կամ որի դրամական միջոցների (փողերի), այլ գույքի կամ տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հաշվին գանձվել են մաքսատուրքերի, տույժերի գումարները, հանդես է գալիս օտարերկրյա անձ, ինչպես նաև անձ, որը գրանցված է այլ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի մաքսային մարմնի կողմից լրացվում է վճարման փաստաթուղթը, ապա 7-րդ տարրը չի լրացվում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան