10.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1481-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՇՎԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.03.22 N 357-Ն)
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 24.03.22 N 357-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
10.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 1481-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲԱՑԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՇՎԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 24.03.22 N 357-Ն)
ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (այսուհետ՝ կենտրոնական դեպոզիտարիա) և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ՝ ցանկացածի վերաբերյալ՝ ռեեստրավար կամ միասին՝ ռեեստրավարներ) կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (այսուհետ` պետական մարմին կամ միասին՝ պետական մարմիններ) ծառայողական տեղեկությունների տրամադրման կարգը։
(1-ին կետը փոփ. 24.03.22 N 357-Ն)
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով և ռեեստրավարների կանոններով սահմանված նշանակությունը։
3. Հասկացության մեկնաբանման հարցում տարընկալումների դեպքում գերակայություն է տրվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված նշանակությանը։
ԳԼՈՒԽ 2․ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ
4. Սույն կարգի իմաստով ծառայողական տեղեկություն են համարվում ռեեստրավարին, հայաստանյան անվանատերերին կամ օտարերկրյա անվանատերերին հասանելի հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների մասին հետևյալ տեղեկությունները՝
1) հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկը.
2) հաճախորդի՝ ռեեստրավարների համակարգում առկա նույնականացման և կոնտակտային տվյալները.
3) յուրաքանչյուր արժեթղթերի հաշվի տեսակը.
4) յուրաքանչյուր արժեթղթերի հաշվի կարգավիճակը.
5) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը (այսուհետ՝ ԱՄՏԾ).
6) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի քանակը.
7) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի անվանական արժեքը.
8) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի տեսակը.
9) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի դասը.
10) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի՝ թողարկողի կողմից թողարկված ամբողջ քանակը.
11) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի թողարկողի վերաբերյալ տեղեկությունները՝ անվանումը, հասցեն, համակարգում առկա նույնականացման տվյալները.
12) ռեեստրավարների համակարգում հաճախորդի արժեթղթերի հաշվում երբևէ հաշվեգրված բաժնետոմսերով հաճախորդի՝ ռեեստրավարների համակարգում առկա գործարքները՝ ներառյալ գործարքի ամսաթիվը, կողմերը, գործարքի առարկա հանդիսացող բաժնետոմսի ԱՄՏԾ-ն, քանակը, գործարքի տեսակը, գործարքի գումարը, արժույթը և հիմքը, այդ թվում՝ տվյալ գործարքի հիմքում ընկած փաստաթղթերը.
13) հաճախորդի արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունները՝ ներառյալ սահմանափակման տեսակը և հիմքը, այդ թվում՝ տվյալ գործարքի հիմքում ընկած փաստաթղթերը։
5. Սույն կարգի իմաստով թողարկողին վերաբերող ծառայողական տեղեկություն են համարվում ռեեստրավարին հասանելի թողարկողի կողմից թողարկված՝
1) բաժնետոմսերի ցանկը.
2) բաժնետոմսերի ԱՄՏԾ-ն.
3) բաժնետոմսերի ընդհանուր քանակը.
4) բաժնետոմսերի անվանական արժեքը.
5) բաժնետոմսերի տեսակը.
6) բաժնետոմսերի դասը.
7) յուրաքանչյուր սեփականատիրոջ և անվանատիրոջ արժեթղթերի հաշվում առկա բաժնետոմսերի քանակը.
8) բաժնետոմսերի սեփականատերերի և անվանատերերի հաշիվների տեսակները.
9) բաժնետոմսերի սեփականատերերի և անվանատերերի հաշիվների կարգավիճակը.
10) բաժնետոմսերի սեփականատերերի և անվանատերերի հաշիվների՝ ՀԿԴ համակարգում առկա նույնականացման տվյալները.
11) բաժնետոմսերով կատարված գործարքները՝ ներառյալ գործարքի ամսաթիվը, կողմերը, գործարքի առարկա հանդիսացող բաժնետոմսի ԱՄՏԾ-ն, քանակը, գործարքի տեսակը, գործարքի գումարը, արժույթը և հիմքը, այդ թվում՝ տվյալ գործարքի հիմքում ընկած փաստաթղթերը.
12) բաժնետոմսերի վրա առկա սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունները՝ ներառյալ սահմանափակման տեսակը և հիմքը, այդ թվում՝ տվյալ գործարքի հիմքում ընկած փաստաթղթերը։
ԳԼՈՒԽ 3․ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6. Ռեեստրավարները պետական մարմիններին սույն կարգով նախատեսված տեղեկությունը տրամադրում են տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տալու միջոցով՝ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կապուղով։ Հայցվող տեղեկությունը կապուղու միջոցով տրամադրվում է, եթե սույն կարգի 11-րդ, 12-րդ կամ 13-րդ կետերով նախատեսված տեղեկությունների մուտքագրման պահին այդ տեղեկությունն առկա է էլեկտրոնային տեղեկատվական համակարգում։
7. Ռեեստրավարը յուրաքանչյուր պետական մարմնի առավելագույնը երկու աշխատողի (այսուհետ՝ օգտատերեր) տրամադրում է իր էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն։ Օգտատերերի համար ռեեստրավարի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում բացվում են հատուկ անվանական օգտատերերի հաշիվներ, որոնց բոլոր գործողությունները լոգավորվում են։ Օգտատերերը պարտավոր են ռեեստրավարի էլեկտրոնային տեղեկատվական համակարգն օգտագործել ռեեստրավարի կողմից տրամադրված ուղեցույցին համապատասխան:
8. Յուրաքանչյուր պետական մարմնի այլ երկու աշխատողի ռեեստրավարը շաբաթական պարբերականությամբ ուղարկում է տվյալ պետական մարմնի օգտատերերի լոգերը։
9. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն ստանալու և հասանելիություն ստացած օգտատերերի լոգերն ստանալու համար պետական մարմինը ռեեստրավարին տրամադրում է իր աշխատողների` ռեեստրավարին անհրաժեշտ տվյալները։ Աշխատողների փոփոխման վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո ռեեստրավարն անհապաղ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիությունն ըստ ծանուցման մեջ նշված տեղեկատվության փոփոխելու ուղղությամբ կամ համապատասխանաբար ծանուցումն ստանալու շաբաթվա լոգերն ուղարկում է ծանուցման մեջ նշված նոր աշխատողներին։
10. Օգտատերերը ռեեստրավարների էլեկտրոնային տեղեկատվական համակարգին միանում են ինտերնետ կապուղու միջոցով աշխատող կապի համակարգերով, որոնց նկատմամբ նվազագույն պահանջները սահմանում է ռեեստրավարը։
11. Օգտատերերի կողմից ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին վերաբերող հարցումներ կատարելու դեպքում ռեեստրավարի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ տեղեկատվությունը՝
1) ազգանունը, անունը, և
2) անձնագիրը և (կամ)
3) նույնականացման քարտը և (կամ)
4) հանրային ծառայության համարանիշը։
12. Օգտատերերի կողմից իրավաբանական անձ հաշվետերերին կամ թողարկողներին վերաբերող հարցումներ կատարելու դեպքում ռեեստրավարի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ տեղեկատվությունը՝
1) անվանումը և
2) հարկ վճարողի հաշվառման համարը և (կամ)
3) պետական գրանցման վկայականի համարը։
13. Օգտատերերի կողմից բաժնետոմսերով կատարված գործարքներին վերաբերող հարցումներ կատարելու դեպքում ռեեստրավարի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում անհրաժեշտ է մուտքագրել գործարքների կատարման ժամանակահատվածը։
14. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից պետական մարմինները տեղեկություններն ստանում են անվճար։
15. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից տեղեկություններ ստանալու անհնարինության կամ էլեկտրոնային տեղեկատվական համակարգ չմուտքագրված տեղեկություններ կամ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտության դեպքում պետական մարմինը կատարում է հարցում։ Պետական մարմինները հարցումներն իրականացնում են գրավոր եղանակով՝ հնարավորության դեպքում ռեեստրավարի հետ համաձայնեցված ընթացակարգով: Ռեեստրավարն իր գրավոր պատասխանն ուղարկում է պետական մարմնին ողջամիտ ժամկետներում: Ռեեստրավարը հարցման հիման վրա տրամադրում է այն տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնք իր կանոններին համապատասխան առկա են իր, իր ծառայությունները միջնորդավորող կազմակերպությունների կամ օրենքով նախատեսված դեպքերում անվանատերերի մոտ:
16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված գրավոր հարցումները և դրա պատասխանները կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային ձևով։ Էլեկտրոնային ձևով պատասխանելու դեպքում տեղեկությունը տրամադրվում է գաղտնաբառով պաշտպանված ֆայլով: Գաղտնաբառը փոփոխվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ և տրամադրվում է փակ ծրարի միջոցով:
17. Գրավոր հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրման համար սահմանվում է հատուցում՝ սույն կարգի 4-րդ գլխով։
18. Հայաստանյան անվանատերերին կամ օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկությունները պետական մարմիններին են տրամադրվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 197-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով։
ԳԼՈՒԽ 4․ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ
19. Պետական մարմնի գրավոր հարցմամբ հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է հետևյալ սակագներով՝
Ծառայության անվանումը |
Սակագինը |
Գրության պատասխան՝ առանց հիմքերի ներկայացման (թղթային եղանակով) |
2400 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) |
Գրության պատասխան՝ գործառնությունների հիմքերի ներկայացմամբ (թղթային եղանակով) |
6000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) |
Գրության պատասխան՝ առանց հիմքերի ներկայացման (էլեկտրոնային եղանակով) |
1200 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) |
Գրության պատասխան՝ գործառնությունների հիմքերի ներկայացմամբ (էլեկտրոնային եղանակով) |
3000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) |
20. Այն դեպքերում, երբ գրավոր հարցումները կատարվում են ռեեստրավարի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկական հասանելիության անհնարինության հետևանքով կամ այլ պատճառներով, որոնք առաջացել են ռեեստրավարի մեղքով, ապա այդ հարցումների հիման վրա տրամադրված տեղեկությունն անվճար է։ Սույն կարգի 10-րդ կետով սահմանված նվազագույն պահանջներին պետական մարմնի տեխնիկածրագրային կամ ցանցային անհամապատասխանությունը չի համարվում սույն կետով նախատեսված պատճառ։
21. Եթե մեկ գրավոր հարցումը վերաբերում է մի քանի սուբյեկտի, ապա սակագինը բազմապատկվում է նշված սուբյեկտների քանակով:
22. Ռեեստրավարը յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը յուրաքանչյուր պետական մարմնին ներկայացնում է հաշիվ-ապրանքագիր՝ նախորդ ամսում իրենց կողմից իրականացված գրավոր հարցումների դիմաց տրված տեղեկությունների համար վճարները փոխանցելու համար:
ԳԼՈՒԽ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
23. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում ռեեստրավարի կողմից սահմանվում են ինտերնետ կապուղու միջոցով աշխատող կապի համակարգի համար նվազագույն պահանջներ, և դրանց մասին ծանուցումն ուղարկվում է պետական մարմիններին։
24. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում պետական մարմինները ռեեստրավարին են ներկայացնում իրենց աշխատողների՝ ռեեստրավարին անհրաժեշտ տվյալները սույն կարգով նախատեսված էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն ստանալու և հասանելիություն ստացած օգտատերերի լոգերն ստանալու համար։
25. Սույն կարգով նախատեսված էլեկտրոնային տեղեկատվական համակարգերը ենթակա են ներդրման (համապատասխանեցման) և դրանց՝ պետական մարմիններին հասանելիությունը ենթակա է ապահովման՝ ռեեստրավարի կողմից սույն կարգի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում։
(հավելվածը փոփ. 24.03.22 N 357-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: