ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 315-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Երևանի Հ. 154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից (ՀՎՀՀ՝ 00822685) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից «Երևանի Հ. 154 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզի հովանավորում» ծրագրի մասին» N 94-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի խոշոր սպառողների սպասարկման տնօրինության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 7-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ ամսական 105,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2022 թվականի փետրվարի 7-ին կնքված՝ N Ե-325 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գազօգտագործող սարքավորումների տեխնիկական և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 160,365 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 7ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ ամսական 45,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |