ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 265-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1785-Ա և 2018 թվականի մայիսի 3-ի N 542-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 945-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածի 3.2.2-րդ, 3.2.3-րդ, 3.2.5-րդ, 3.2.6-րդ, 3.2.7-րդ, 3.2.8-րդ, 3.5.1-ին, 3.5.4-րդ, 6.2.1-ին և 6.2.2-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման ժամկետները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով՝
«2.1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայնագրի շրջանակներում չփաստաթղթավորված մնացորդային գումարի չափով կնքել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող պայմանագրեր:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 3-ի N 265-Ա որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականիհունիսի 11-ի N 945-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառումների բովանդակությունը |
Ժամկետը |
Արժեքը (հազ. ԱՄՆ-ի դոլար) | |
պայմանագրի սկիզբը |
պայմանագրի ավարտը |
կատարողը | ||
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ | ||||
3. |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | |||
3.2. |
Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի (ԱԳՎՍՀ) արդիականացում ԱՆՎ-ի նոր արժեքների համար | |||
3.2.2. |
Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) տարածքում Օդափոխության համակարգերի (ՕՀ) ելակետային տեխնիկական պահանջների և արդիականացման նախագծի մշակում |
հուլիս |
օգոստոս |
469.5 |
3.2.3. |
ԲԿՀ ՕՀ-ի արդիականացման համար սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ համապատասխանության գնահատման ծառայությունը |
հուլիս |
մայիս |
1,666.5 |
3.2.5. |
Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ) արդիականացման անվտանգության հիմնավորում |
հուլիս |
դեկտեմբեր 2022 թ. |
110.0 |
3.2.6. |
ԱԳՎՍՀ-ի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում |
մայիս |
հուլիս |
8,327.1 |
3.2.7. |
Ռեակտորային կայանքի կողմից ԱԳՎՍՀ-ի և ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի նկատմամբ պահանջները հաստատող փաստաթղթերի մշակում, հերմետիկ սենյակներում պայմանների հաշվարկ, ԱԳՎՍՀ-ի հեղինակային հսկողություն |
մայիս |
դեկտեմբեր 2022 թ. |
237.5 |
3.2.8. |
Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ) արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում |
հուլիս |
դեկտեմբեր 2022 թ. |
1,040.9 |
3.5. |
Հուսալի սնուցման համակարգի (ՀՍՀ) արդիականացում | |||
3.5.1. |
ՀՍՀ-ի սենյակներում Օդափոխության համակարգերի արդիականացման համար սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ համապատասխանության գնահատման ծառայությունները |
դեկտեմբեր 2020 թ. |
դեկտեմբեր 2022 թ. |
1,666.5 |
3.5.4. |
ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում |
դեկտեմբեր 2020 թ. |
հուլիս |
2,695.0 |
6. |
ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ | |||
6.2. |
Շրջանառու և արտանետումային օդափոխման սարքավորումների փոխարինում (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) | |||
6.2.1. |
Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) մատակարարում, ներառյալ՝ շեֆ-մոնտաժ, շեֆ-կարգաբերում և համապատասխանության գնահատման ծառայությունները |
դեկտեմբեր 2020 թ. |
հուլիս |
2,383.1 |
6.2.2. |
Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) փոխարինման նախագծի մշակում |
սեպտեմբեր 2020 թ. |
հունիս |
184.6»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |