ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2021 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի հանձնարարության հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 17 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 16-ի թիվ 29 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի թիվ 17 որոշման մեջ կատարվող
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետով՝
«31. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝
ընդունել «Չուսովյան մետալուրգիական գործարան» բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Ղազախստանի Հանրապետություն թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի մատակարարումների իրականացման համար առաջարկվող մոտեցումները (այսուհետ՝ առաջարկվող մոտեցումներ).
իրականացնել առաջարկվող մոտեցումների պահպանման մոնիթորինգ․
«Չուսովյան մետալուրգիական գործարան» բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող մոտեցումները չպահպանելու դեպքում քննարկել սույն կարգադրությամբ սահմանված հակագնագցման միջոցի վերանայումն անցկացնելու հարցը՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 110-րդ կետին համապատասխան։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի թիվ 17 որոշման |
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ղազախստանի Հանրապետություն թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի մատակարարումների իրականացման համար
1. Չինական ապրանքանիշի իրավատերերի կողմից թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի (այսուհետ` ապրանք) սերտիֆիկացման ընթացակարգերի անցկացման սկիզբը՝ հակագնագցման միջոցների կիրառումը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս հետո՝ ղազախստանյան ձեռնարկությունների՝ «СарыаркаАвтоПром» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «СемАЗ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության և «Hyundai Trans Auto» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, կողմից չինական ապրանքանիշերի տրանսպորտային միջոցների արտադրության մեջ ապրանքի օգտագործումն ապահովելու նպատակով (տվյալ ղազախստանյան կազմակերպությունների մասնակցությամբ)։
2. Ղազախստանյան սպառողներին անհրաժեշտ ապրանքի տարբեր տեսակների արտադրության յուրացում (անկախ ղազախստանյան սպառողների կողմից նման ապրանքի տարբեր տեսակների գնման ենթադրյալ ծավալից)։
3. Ղազախստանի Հանրապետություն ապրանքի մատակարարման իրականացում՝ իրենց հայտերի համաձայն, ուղղակիորեն ղազախստանյան սպառողներին, ինչպես նաև պաշտոնական մատակարարների միջոցով, այդ թվում, սակայն առանց սահմանափակման՝ «Автосельмаш» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «ВИС» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «Сариев и К» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «СВС-Транс» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «ТехБизнес» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության միջոցով։
4. Ղազախստանի Հանրապետության պահեստներում ղազախստանյան սպառողներին անհրաժեշտ տեսականիով և քանակությամբ ապրանքի առկայության ապահովում (մինչև 100-ի հասնող անվանումների)։
5. Ապրանքի թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում, այդ թվում՝ գնագոյացման բանաձևային մեխանիզմների կիրառմամբ, որը նախատեսում է ապրանքի գնի կախվածություն հումքի արժեքից և վերաբաժանման ծախսերից՝ ինչպես Ղազախստանի Հանրապետությունում պաշտոնական մատակարարների միջոցով, այնպես էլ ղազախստանյան սպառողներին ուղղակիորեն մատակարարում իրականացնելիս։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|