ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2022 թվականի N 891-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1725-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2018-2029 թվականների ծրագրին հավանություն տալու և ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանելու մասին» N 1725-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի 2.3-րդ կետում «հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ» բառերը փոխարինել «հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշմամբ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 2.3-րդ կետում «օրենքի» բառը փոխարինել «օրենսգրքի» բառով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|