Գլխավոր տեղեկություն
Համար
N 819-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.03.2011-01.08.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.08/40(564) Հոդ.870
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2007 թվականի N 819-Ն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 21-ի N 819-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորում) պայմանները և գործընթացը:

2. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):

4. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

5. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

6. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

8. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

9. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի, նշելով`

ա. իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) կանոնադրության պատճենը.

3) պետական գրանցման վկայականի պատճենը.

4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

5) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) վերաբերյալ:

11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի, նշելով`

ա. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

4) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ:

12. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ սահմանված տարիքի տրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր կամ դրանք ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն:

Հայտ-պարտավորություն ներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցի (միջոցների) լիցենզիայի ներդիր (ներդիրներ) հատկացվում է (հատկացվում են) հայտատուի կողմից տրանսպորտային միջոցը (միջոցները) ձեռք բերելուց հետո:

15. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ

 

16. Հայտատուն կամ լիցենզավորված անձը լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` համաձայն N 2 ձևի, ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 3 ձևի:

17. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հետ միասին:

18. Լիցենզավորված անձը կարող է սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն հայտ-պարտավորություն ներկայացնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համալրման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ ներկայացնել լիցենզիան ստանալուց հետո:

19. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են հայտ ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը, լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

21. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

22. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են (այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով)՝ դրանք լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից 10 օրվա ընթացքում:

 

VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

23. Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 30-ը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ

Հայտատու _________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)


Գտնվելու վայրը _____________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)


Գործունեության իրականացման վայրերը ______________________________________
________________________________________________________________

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________________________________
________________________________________________________________
 
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1) պետական գրանցման վկայականի պատճենը   _________ էջ.
2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)  _________ էջ.
3) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ)
վերաբերյալ (իրավաբանական անձինք)     _________ էջ.
4) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական
քարտի համարի վերաբերյալ (անհատ ձեռնարկատերերը)   _________ էջ.
5) պետական տուրքի անդորրագիրը:

Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Հայտատու __________

(պաշտոնը)

______________
(անունը, ազգանունը)

____________
(ստորագրությունը)


_____ __________________ 200 թ.

 

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Ձև N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ՏԿՈՒ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՆԵՐԴԻՐ N 00000


Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________

Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ
անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _____________________________
 
Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը ________________________________

Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը _____________________

Ներդիրը տալու օրը ____________________________________________


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ



______________
(ստորագրությունը)




_________________
(անունը, ազգանունը)


Կ.Տ.


 
Ձև N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ

ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ


Խնդրում եմ տրամադրել N ՏԿՈՒ___ լիցենզիայի ներդիր (ներդիրներ), ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնելու նպատակով:

Հայտատու ________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,


_______________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը)



Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________
 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Հայտատու _____________

(ստորագրությունը)

______________
(անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 21-ի N 819-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ N ՏԿՈՒ 00000

Տրվում է____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը և բնակության վայրը)


 

Գործունեության տեսակը Ընդհանուր օգտագործման ուղևորատար
ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր
փոխադրումների կազմակերպում

Լիցենզիայի գործողության ժամկետը

________________________________

Լիցենզիան տալու ամսաթիվը

________________________________

   


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ



______________
(ստորագրությունը)




_________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.
    
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2020, N 1994-Ն 19.12.2020, N 819-Ն
24.11.2011, N 1720-Ն 14.06.2012, N 819-Ն
28.04.2011, N 636-Ն 01.08.2011, N 819-Ն
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 819-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան