«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017476
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 դեկտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 534-Ն |
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 103-Ն որոշման`
1) 2-րդ կետի՝
ա. «ա» և «բ» ենթակետերում «շահութահարկի հաշվարկը՝ տարեկան արդյունքներով» բառերից հետո լրացնել «՝ հարկային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
բ. «ա» ենթակետից հանել «ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ» բառերը, ինչպես նաև նույն ենթակետում «եռամսյակային արդյունքներով» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին համապատասխան ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ» բառերը.
գ. «բ» ենթակետից հանել «մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք,» և «տարեկան արդյունքներով ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ» բառերը.
2) N 2 և N 4 հավելվածներում «ապրիլի 15-ն է» բառերը փոխարինել «ապրիլի 20-ն է» բառերով, իսկ N 3 հավելվածում «ապրիլի 15-ը» բառերը՝ «ապրիլի 20-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Ռ. Նազարյան |