ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1660-Ն
«ՁՈՐԱ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 15-ի «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 14-ի N 185 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 36 որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը որպես «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի հավանություն տալու ընկերության կողմից խոշոր գործարքի կնքմամբ (հաշվի առնելով ընկերության կանոնադրության պահանջները) սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրի նախագծի:
2. Հավանություն տալ որոշման 1-ին կետի համաձայն`
1) ընկերության սեփականությունը հանդիսացող օտարվող գույքի ցանկին` համաձայն N 1 հավելվածի.
2) գույքի առուվաճառքի պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ապահովել`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանից բխող գործողությունների իրականացումը,
2) մինչև 2010 թվականի դեկտեմբերի 21-ը գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրումը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել` սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրով գույքային համալիրի օտարումից ծագող գնորդի սեփականության իրավունքները:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերաձևակերպել «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վրա, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից օտարվող գույքի
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հ/հ |
Անվանում |
Չափի միավոր |
Շահագործման հանձնման ամսաթիվը |
Քանակ |
I. Շենքեր |
||||
1 |
ՀԷԿ-ի շենք |
հատ |
1932 |
1 |
2 |
Նյութական պահեստ |
հատ |
1934 |
1 |
3 |
Նյութական պահեստ գլխամասային հանգույցում |
հատ |
1945 |
1 |
4 |
Դարբնոց |
հատ |
1937 |
1 |
5 |
Բրեմսբերգի շենք |
հատ |
1934 |
1 |
6 |
Գլխամասային հանգույցի արհեստանոց |
հատ |
1968 |
1 |
7 |
110կվ բաց բաշխիչ սարքավորման արհեստանոց |
հատ |
1940 |
1 |
8 |
Դրոսելային արգելափակման շենք |
հատ |
1934 |
1 |
9 |
Գլխամասային հանգույցի պահակային թիվ 2 շենք (փայտ) |
հատ |
1945 |
1 |
10 |
Տուրբինային խմբի արհեստանոց |
հատ |
1954 |
1 |
11 |
Գլխավոր հանգույցի թիվ 1 բնակելի տուն |
հատ |
1934 |
1 |
12 |
Գլխավոր հանգույցի թիվ 3 բնակելի տուն |
հատ |
1934 |
1 |
13 |
Գլխավոր հանգույցի թիվ 4 բնակելի տուն |
հատ |
1946 |
1 |
14 |
Ադմինիստրատիվ շենք թիվ 4 |
հատ |
2006 |
1 |
15 |
Կայանի արտաքին էլ-կան լուսավորման համակարգ |
հատ |
2008 |
1 |
Ընդամենը I |
||||
II. Շինություններ, ճանապարհներ և կամուրջներ |
||||
15 |
Գլխավոր հանգույցի ձախափնյա պատ |
հատ |
1946 |
1 |
16 |
Գլխավոր հանգույցի հատակային ջրատար |
հատ |
1932 |
1 |
17 |
Գլխավոր հանգույցի պարզեցման ավազան |
հատ |
1932 |
1 |
18 |
Գլխավոր հանգույցի շրջանցիկ թունել |
հատ |
1932 |
1 |
19 |
Գլխավոր հանգույցի ցանկապատ (քարե) |
հատ |
1941 |
1 |
20 |
Ճնշման թունել D3 մ |
հատ |
1932 |
1 |
21 |
Հավասարեցնող հորան |
հատ |
1932 |
1 |
22 |
110կվ բաց բաշխիչ սարքերի թեք լանջերի ամրացում |
հատ |
1934 |
1 |
23 |
Պահեստի մոտի հենապատ |
հատ |
1969 |
1 |
24 |
Կայանի հրապարակի աղբյուր-ավազան |
հատ |
1969 |
1 |
25 |
110կվ բաց բաշխիչ սարքավորման երկաթգիծ |
հատ |
1934 |
1 |
26 |
Տուրբինային ջրատար |
հատ |
1932 |
1 |
27 |
ՀԷԿ-ից մինչև հորան ճանապարհ |
հատ |
1953 |
1 |
28 |
ՀԷԿ-ի մոտի հետիոտն կամուրջ |
հատ |
1937 |
1 |
29 |
ՀԷԿ-ի մոտի ավտոճանապարհ-կամուրջ |
հատ |
1970 |
1 |
30 |
Կղմինդր |
մ/ք |
16.04.08 |
136 |
31 |
ՊրոՖ նաստիլ |
մ/ք |
22.08.08 |
126 |
32 |
Ալիքավոր թիթեղ |
մ/ք |
22.08.08 |
67.6 |
33 |
Մետաղապլաստե խողովակ (Խմելու ջրի ջրագիծ) |
մետր |
06.08.08 |
300 |
Ընդամենը II |
||||
III. Այլ հիմնական միջոցներ (սարքավորումներ) |
||||
34 |
Տուրբինա թիվ 1 |
հատ |
1932 |
1 |
35 |
Տուրբինա թիվ 2 |
հատ |
1932 |
1 |
36 |
Տուրբինա թիվ 3 |
հատ |
1947 |
1 |
37 |
Տուրբինա սեփական կարիքների |
հատ |
1930 |
1 |
38 |
Գեներատոր թիվ 1 |
հատ |
1932 |
1 |
39 |
Գեներատոր թիվ 2 |
հատ |
1932 |
1 |
40 |
Գեներատոր թիվ 3 |
հատ |
1947 |
1 |
41 |
Գեներատոր սեփական կարիքների |
հատ |
1931 |
1 |
42 |
Ասինխրոն էլ. շարժիչ (Տուրբինա թիվ 1) |
հատ |
1946 |
1 |
43 |
Ասինխրոն էլ. շարժիչ (Տուրբինա թիվ 2) |
հատ |
1948 |
1 |
44 |
Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏ 10000/110/35 (թ. 1) |
հատ |
1933 |
1 |
45 |
Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏ 10000/110/35/US8759/47/1,4թ. |
հատ |
1947 |
1 |
46 |
Գլխ. հանգ-ի տր-տոր ե/կ-ի տր-տոր (ՌՎՍ-35, ՌԼՆ-35) |
հատ |
1950 |
1 |
47 |
Գլխ. հանգ-ի տր-տոր ե/կ-ի տր-տոր S320 100 կվտ |
հատ |
1950 |
1 |
48 |
Յուղի անջատիչ ՎՄՏ-110կվ |
հատ |
1995 |
6 |
49 |
Հոսանքի տր-տոր ՏՖԶՄ-110/10կ |
հատ |
1961-1994 |
18 |
50 |
Լարման տրանսֆորմատոր ՆԿՖ-110կվ (կոմպլեկտ) UK |
հատ |
1996 |
6 |
51 |
Բաժանիչներ 110կվ |
հատ |
1947 |
22 |
52 |
Պարպիչներ 110կվ (կոմպլեկտ) |
հատ |
1947 |
2 |
53 |
110կվ Շինաներ Մ-160 |
մետր |
1947 |
300 |
54 |
Հողանցման բաժանիչ 110կվ (ինքնաշեն) |
հատ |
1950 |
20 |
55 |
Յուղային անջատիչ BM- 35կվ (կոմպլեկտ) |
հատ |
1935 |
12 |
56 |
Հոսանքի տր-տոր ՏՖՆ- 35կվ (կոմպլեկտ) |
հատ |
1935 |
12 |
57 |
Լարման տրանսֆորմատոր ԶՆՕՄ- 35կվ (2 կոմպլեկտ) |
հատ |
1958 |
6 |
58 |
35կվ բաժանիչներ ՌՎՍ-35 (2 կոմպլեկտ) |
հատ |
1958 |
38 |
59 |
35կվ պարպիչներ ՌՎՍ-35 (2 կոմպլեկտ) |
հատ |
1958 |
6 |
60 |
Հողակցող բաժանիչներ (ինքնաշեն) |
հատ |
1958 |
30 |
61 |
35կվ շինաներ Մ- 200մմ (ալյումին) |
մետր |
1958 |
200 |
62 |
Հաստատուն հոսանքի սարքավորում կոմպլեկտ (ակումուլյատոր, լիցքային սարք, վահանակ, շարժիչ, գեներատոր) |
հատ |
1950 |
1 |
63 |
Յուղային տնտեսություն |
հատ |
1937 |
1 |
64 |
Կաբելային տնտեսություն |
հատ |
1950 |
1 |
65 |
Հէկ-ի գլխավոր կառավարման վահան |
հատ |
1951 |
1 |
66 |
Թիվ 3 գեներատորի մեքենայական սրահի կառավարման պուլտ |
հատ |
1951 |
1 |
67 |
Թիվ 1,2 գեներատորի մեքենայական սրահի կառավարման պուլտ |
հատ |
1951 |
1 |
68 |
Սեփ. կարիք 200 կվ լարման փոփոխման հոսանքի վահան |
հատ |
1950 |
1 |
69 |
Թիվ 1 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում) |
հատ |
1967 |
1 |
70 |
Թիվ 2 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում) |
հատ |
1967 |
1 |
71 |
Թիվ 3 կենտրոնախույս պոմպ 15 կվտ (տուրբինային սրահում) |
հատ |
1967 |
1 |
72 |
Շարժական ատամնավոր պոմպ 3 կվտ (յուղային տնտեսութ-մ) |
հատ |
1947 |
1 |
73 |
Թիվ 1 կոմպրեսոր դեմագ |
հատ |
1949 |
1 |
74 |
Թիվ 1 կոմպրեսոր դեմագ (Կապիտալիզացիա) |
հատ |
2008 |
1 |
75 |
Գլանաձև փական |
հատ |
1932 |
1 |
76 |
Բրեմսմերգի վերամբարձ մեխանիկական սարքավորում (3 տն.) |
հատ |
1932 |
1 |
77 |
Շրջանցիկ հանքուղու վերամբարձ մեխանիկական սարք |
հատ |
1931 |
1 |
78 |
Գլանաձև վերամբարձ մեխանիկական սարք |
հատ |
1931 |
1 |
79 |
Թոմսոնի կամուրջ |
հատ |
1951 |
1 |
80 |
Փոփոխական հոսանքի կամուրջ |
հատ |
1952 |
1 |
81 |
Փորձարկող տրանսֆորմատոր 6 կվտ |
հատ |
1955 |
1 |
82 |
Ազդանշանային սարք ППК - 5 Մ (գլխավոր վահանում) |
հատ |
1975 |
1 |
83 |
Մեգոմետր 2500 վտ |
հատ |
1947 |
1 |
84 |
Գերտաք փչման սարքավորում |
հատ |
1970 |
1 |
85 |
Էլեկտրաստուգման սարք |
հատ |
2008 |
1 |
86 |
Ուժ. տրանսֆորմատոր ՏԴՏՆ 10000/110/35 (թ. 1) |
հատ |
2006 |
1 |
87 |
Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) |
հատ |
2004 |
1 |
88 |
Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) |
հատ |
2005 |
1 |
89 |
Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) |
հատ |
2006 |
1 |
90 |
Կապիտալիզացիա (Վերանորոգման աշխատանքներ]) |
հատ |
2007 |
1 |
91 |
Մալուխային տնտեսություն |
գ/մ |
01.04.09 |
|
92 |
Սղոց ձեռքի D-23620 |
հատ |
01.04.09 |
1 |
93 |
Ֆրեզ ձեռքի DW-625E |
հատ |
01.04.09 |
1 |
94 |
Պտուտակահան գործիք |
հատ |
01.04.09 |
1 |
95 |
ՀԷԿ-ի ԶՐՈՒ-ի մալուխներ (փոխարինում) |
գ/մ |
01.04.09 |
|
96 |
Զադվիշկա |
հատ |
01.07.09 |
4 |
97 |
Մարտկոց 6Ս Տ - 190 Ա |
հատ |
01.07.09 |
40 |
98 |
Խոզանակաբռնիչներ |
հատ |
01.07.09 |
121 |
99 |
Մալուխային տնտեսություն |
գ/մ |
01.07.09 |
|
100 |
Յուղի հովացման ռադիատոր |
հատ |
01.09.09 |
2 |
101 |
Յուղի հովացման ռադիատոր |
հատ |
01.11.09 |
1 |
102 |
Մետաղապլաստե խողովակ |
գ/մ |
01.08.09 |
|
103 |
Էլ. խոզանակ ЭГ 16*32*40 |
հատ |
28.10.09 |
270 |
104 |
Էլ. խոզանակ ЭГ 20*32*64 |
հատ |
28.10.10 |
180 |
105 |
Խոզանակաբռնիչներ |
հատ |
28.10.10 |
|
106 |
Յուղի հովացման ռադիատորի սարք |
հատ |
10.11.09 |
1 |
107 |
Մալուխ ԿՎՎԳ 17*2.5 |
Գ/Մ |
14.12.09 |
150 |
108 |
Գեներատորի մարտկոց |
հատ |
02.06.10 |
1 |
109 |
Էլ. շարժիչ 22ԿՎ 1000պտ. |
հատ |
26.05.10 |
1 |
110 |
35ԿՎ գծի անցում |
հատ |
11.05.10 |
3 |
111 |
Էլ. խոզանակ ЭГ 16*32*40 |
հատ |
18.05.10 |
455 |
112 |
Էլ. խոզանակ ЭГ 20*32*64 |
հատ |
18.05.10 |
360 |
113 |
Էլ. գեներատոր 5ԿՎ - 3Ֆ |
հատ |
29.03.10 |
1 |
Ընդամենը III |
||||
IV. Արտադրական գույք |
||||
114 |
Հոսանքի տրանսֆորմատոր 1000/5 |
հատ |
2003 |
11 |
115 |
Լարման տրանսֆոմատոր |
հատ |
2003 |
1 |
116 |
Լարման տրանսֆորմատոր HOM |
հատ |
2003 |
3 |
117 |
Բաժանիչ PB3 |
հատ |
2003 |
2 |
118 |
Տրանսֆորմատոր HTM-6 |
հատ |
2003 |
2 |
119 |
Բալգարկա |
հատ |
2003 |
1 |
120 |
Դրել |
հատ |
2003 |
1 |
121 |
Հատման հաստոց |
հատ |
2003 |
1 |
122 |
Ծալվող աստիճան |
հատ |
2003 |
1 |
123 |
Պոմպ 2x6 |
հատ |
2003 |
1 |
124 |
Հրշեջ փոխորակ |
հատ |
2006 |
6 |
125 |
Կրակմարիչ - ОУ- 40 |
հատ |
2006 |
7 |
126 |
Կրակմարիչ - OBP - 100 |
հատ |
2006 |
1 |
127 |
Կոմպրեսոր- 2 ՎՈՒ - 1 |
հատ |
2006 |
1 |
128 |
Հրշեջ փոխորակ |
հատ |
25.07.08 |
6 |
129 |
Կրակմարիչ - ОП- 4.5 |
հատ |
25.07.08 |
5 |
130 |
Կրակմարիչ- ОУ - 5 – 2 հատ (ОУ- 2-1 հատ) |
հատ |
25.07.08 |
3 |
131 |
Կրակմարիչ- 8 |
հատ |
25.07.08 |
5 |
132 |
Կրակմարիչ- 20 |
հատ |
25.07.08 |
1 |
133 |
Կրակմարիչ- OBP |
հատ |
25.07.08 |
2 |
134 |
Կրակմարիչ- OBP |
հատ |
25.07.08 |
5 |
135 |
Էլ. շարժիչ |
հատ |
2006 |
1 |
136 |
Ավտոմատ կարգավորման պահարան |
հատ |
2006 |
1 |
137 |
Սարքերի վահանակ |
հատ |
2006 |
1 |
138 |
Վերջնական յուղաջրանջատիչ |
հատ |
2006 |
1 |
139 |
Կոմպրեսոր |
հատ |
2006 |
1 |
140 |
Էլ. սղոց |
հատ |
2006 |
1 |
141 |
Բալգարկա |
հատ |
2006 |
1 |
142 |
Շաղափ |
հատ |
2006 |
1 |
143 |
Գազագեներատոր |
հատ |
2006 |
1 |
144 |
Տախտակամած |
հատ |
2006 |
1 |
145 |
Մարտկոց |
հատ |
2008 |
1 |
146 |
Բալգարկա |
հատ |
2008 |
1 |
147 |
Պերֆարատոր |
հատ |
2008 |
1 |
148 |
Փոշեկուլ |
հատ |
2008 |
1 |
149 |
Ավտոմատ հեռախոսակայան LG- NORTEL ARIA soho |
հատ |
2008 |
1 |
150 |
Աստիճան |
հատ |
21.07.08 |
1 |
151 |
Կահույք |
հատ |
01.07.08 |
1 |
152 |
Սայլակ |
հատ |
30.06.08 |
3 |
153 |
Փչովի նավակ |
հատ |
08.10.08 |
1 |
154 |
Հրշեջ անվտանգության պարագաներ |
կոմպ |
01.04.09 |
1 |
155 |
Լոբզիկ |
հատ |
01.03.09 |
1 |
156 |
Դրել |
հատ |
01.03.09 |
1 |
157 |
Հրշեջ փոխորակ |
հատ |
01.08.09 |
1 |
158 |
Բոր մեքենա |
հատ |
01.10.09 |
1 |
159 |
Հրշեջ ծորակ |
հատ |
17.11.09 |
3 |
160 |
Բենզինով խոտհնձիչ |
հատ |
13.07.10 |
1 |
161 |
Հղկող գործիք |
հատ |
13.07.10 |
1 |
Ընդամենը IV |
||||
V. Հաստոցներ, մեխանիզմներ |
||||
162 |
Մետաղամշակման հաստոց (ՍՄ-1000) |
հատ |
1958 |
1 |
163 |
Սեղանի ուղղահայաց շաղափիչ հաստոց |
հատ |
1957 |
1 |
164 |
Ուղղահայաց շաղափիչ հաստոց |
հատ |
1957 |
1 |
165 |
Խառատային հաստոց 4.5 կվ |
հատ |
1948 |
1 |
166 |
Ձեռքի կարապիկ |
հատ |
1964 |
1 |
167 |
Կամրջաձև ամբարձիչ (Տ-19Պ 50տ) |
հատ |
1930 |
1 |
Ընդամենը V |
||||
VI. Տրանսպորտային միջոցներ |
||||
168 |
Ավտոմեքենա ԳԱԶ - 53 |
հատ |
1981 |
1 |
169 |
Ավտոմեքենա ՈՒԱԶ-396292 (շարժ. N 41040030076911) |
հատ |
2004 |
1 |
170 |
HOVER |
հատ |
2007 |
1 |
171 |
X - Տրիլ /Nissan/ |
հատ |
2007 |
1 |
172 |
ԳԱԶ 31-02 583 /Ազդանշանային համակարգ/ |
հատ |
2008 |
1 |
173 |
Հեծաններ ԳԱԶ-31-02 583-ի համար |
հատ |
01.06.09 |
4 |
Ընդամենը VI |
||||
VII. Տնտեսական գույք |
||||
173 |
Երկաթյա դրամարկղ |
հատ |
1950 |
1 |
174 |
Տեխնիկական գրադարան |
հատ |
1933 |
1 |
175 |
Աթոռ |
հատ |
2004 |
24 |
176 |
Գրասեղան մեկ տումբա |
հատ |
2006 |
3 |
177 |
Գեղանկար |
հատ |
2006 |
2 |
178 |
Մետաղյա պահարան |
հատ |
2006 |
1 |
179 |
Գազի օջախ բալոնով |
հատ |
2006 |
1 |
180 |
Սառնարան «Պոլյուս» |
հատ |
2006 |
1 |
181 |
Ծածկոց բրդյա |
հատ |
2006 |
5 |
182 |
Բարձ |
հատ |
2006 |
3 |
183 |
Դոշակ |
հատ |
2006 |
4 |
184 |
Գրադարակ |
հատ |
2006 |
1 |
185 |
Գրասեղան |
հատ |
2006 |
2 |
186 |
Գրապահարան |
հատ |
2006 |
4 |
187 |
Սեղան |
հատ |
2006 |
1 |
188 |
Տաքացուցիչ |
հատ |
2006 |
3 |
189 |
Պահեստամասեր /Անվադողեր/ |
հատ |
2008 |
8 |
190 |
Ծալովի մահճակալներ |
հատ |
2008 |
6 |
191 |
Անվադողեր |
հատ |
2008 |
6 |
192 |
Սառնարան LG GR - 151 |
հատ |
21.07.08 |
1 |
193 |
Փափուկ կահույք |
հատ |
03.08.08 |
1 |
194 |
Շերտավարագույր |
ք/մ |
11.10.08 |
|
195 |
Տաքացուցիչ յուղային |
հատ |
30.10.08 |
5 |
196 |
Տաքացուցիչ |
հատ |
18.11.08 |
4 |
197 |
Սառնարան |
հատ |
11.12.08 |
2 |
198 |
Անվադողեր |
հատ |
10.12.08 |
3 |
199 |
Փափուկ կահույք |
հատ |
19.12.08 |
1 |
200 |
Հովերի անվադողեր |
հատ |
01.11.09 |
4 |
201 |
Անվադողեր |
հատ |
01.04.09 |
4 |
202 |
Փափուկ կահույք |
հատ |
13.07.10 |
1 |
203 |
Լրագրասեղան |
հատ |
13.07.10 |
1 |
204 |
Օֆիսային աթոռ |
հատ |
07.04.10 |
2 |
205 |
Աթոռ փայտից |
հատ |
07.04.10 |
6 |
206 |
Անվադողեր 225/55/R ճապոնական |
հատ |
30.03.10 |
4 |
207 |
Յուղակայուն թերթավոր ռետին |
հատ |
18.02.10 |
65 |
Ընդամենը VII |
||||
VIII. Գրասենյակային սարքավորումներ |
||||
208 |
Պատճենահանման սարք "Canon" |
հատ |
2002 |
1 |
209 |
Մետաղական պահարան |
հատ |
2002 |
1 |
210 |
Հեռախոսֆաքս |
հատ |
2004 |
1 |
211 |
Հեռակապի ռադիոկապ SENAU |
հատ |
2004 |
1 |
212 |
Արբանյակային ալեհավաք |
հատ |
2006 |
1 |
213 |
Հեռախոս Panasonic |
հատ |
2006 |
1 |
214 |
Հեռուստացույց JVC |
հատ |
2006 |
1 |
215 |
Հեռախոս Motorola |
հատ |
2008 |
1 |
216 |
Հեռախոս SoniErikson |
հատ |
2008 |
1 |
217 |
Հեռախոս Samsyng |
հատ |
2008 |
3 |
218 |
Հեռախոս Nokia |
հատ |
2008 |
1 |
219 |
Հեռուստացույց LG RT-21FS- 7 |
հատ |
2008 |
1 |
220 |
Գրասենյակային կահույք (Առվա Երկիր) |
հատ |
2008 |
1 |
221 |
Հեռախոս Samsyng |
հատ |
2008 |
1 |
222 |
Մագնիտոֆոն ա/մ |
հատ |
22.08.08 |
1 |
223 |
Բջջային հեռ. (Samsyng) |
հատ |
27.10.08 |
3 |
224 |
Գրասենյակային կահույք (Առվա Երկիր) |
հատ |
04.11.08 |
1 |
225 |
Հեռուստացույց-2 հատ, տեսանվագարկիչ-1 հատ |
հատ |
20.12.08 |
3 |
226 |
Գրասենյակային կահույք (Երվանդ Ղազարյան) |
հատ |
18.12.08 |
1 |
227 |
Գրասենյակային կահույք (Առվա Երկիր) |
հատ |
01.12.08 |
1 |
228 |
Գրասենյակային կահույք (Մի Ընդ Գա) |
հատ |
01.02.09 |
1 |
229 |
Կախիչներ |
հատ |
01.02.09 |
7 |
230 |
Գրասենյակային կահույք |
կոմպ |
01.02.09 |
1 |
231 |
Գրասենյակային կահույք |
կոմպ |
01.04.09 |
1 |
232 |
Աթոռներ /պտտվող/ |
հատ |
01.04.09 |
2 |
233 |
Աթոռներ /պտտվող/ |
հատ |
01.04.09 |
10 |
234 |
Թղթապանակ կարող սարք |
հատ |
01.04.09 |
1 |
235 |
Գրասենյակային կահույք |
հատ |
01.05.09 |
1 |
236 |
Գրասենյակային կահույք |
հատ |
01.06.09 |
1 |
237 |
Բջջային հեռ. |
հատ |
04.11.09 |
1 |
Ընդամենը VIII |
||||
IX. Համակարգչային սարքավորումներ |
||||
238 |
Պրինտեր HP-DISKET-1220 C/PS |
հատ |
2002 |
1 |
239 |
Պրինտեր HP-LASERJAT-1200 |
հատ |
2002 |
1 |
240 |
Սկաներ |
հատ |
2004 |
1 |
241 |
Սկաներ |
հատ |
2004 |
1 |
242 |
Համակարգիչ P-4, 17LCD Մոնիտորով |
հատ |
2004 |
1 |
243 |
Լազերային տպիչ Canon |
հատ |
2004 |
1 |
244 |
Մոնիտոր - 17 |
հատ |
2006 |
1 |
245 |
Համակարգիչ բլոկ |
հատ |
2006 |
1 |
246 |
UPS- 1200 VA E- Pro |
հատ |
2006 |
3 |
247 |
Տեսադիտարկման համակարգ /Զվեզդա/ |
կոմպ |
2007 |
1 |
248 |
Անվտանգության համակարգ /Զվեզդա/ |
կոմպ |
2008 |
1 |
249 |
Համակարգչային տեխնիկա /ԷՖԷՄԶԵԹ/ |
կոմպ |
2007 |
2 |
250 |
Canon /Պատճենահանող սարք/ |
հատ |
2007 |
1 |
251 |
MODEM Zyxel NEO |
հատ |
2008 |
1 |
252 |
UPS- 1200 VA E- Pro |
հատ |
01.06.08 |
1 |
253 |
Ֆլեշ |
հատ |
01.06.08 |
4 |
254 |
Նոթբուք Toshiba Sattelite Pro A 200 |
հատ |
2008 |
1 |
255 |
Համակարգիչ Intel P4-3.0 GHz /1Gb/ 160Gb/ |
կոմպ |
2008 |
1 |
256 |
Համակարգչային պահեստամասեր |
հատ |
2008 |
1 |
257 |
Ֆոտոխցիկ Pentax W 30 |
հատ |
29.07.08 |
1 |
258 |
Տեսախցիկ |
հատ |
03.10.08 |
1 |
259 |
Մոդեմ |
հատ |
22.10.08 |
1 |
260 |
UPS |
հատ |
18.12.08 |
1 |
261 |
Քարթրիջ |
հատ |
27.12.08 |
1 |
262 |
Համակարգչային պահեստամասեր |
կոմպ |
01.03.09 |
1 |
263 |
Համակարգչային պահեստամասեր |
կոմպ |
01.04.09 |
1 |
264 |
Համակարգչային պահեստամասեր |
կոմպ |
01.04.09 |
1 |
265 |
Համակարգիչ P-4, 17LCD Մոնիտորով |
կոմպ |
01.04.09 |
1 |
266 |
Քարթրիջ գունավոր |
հատ |
01.04.09 |
1 |
267 |
Պրինտեր |
հատ |
01.04.09 |
1 |
268 |
Համակարգիչ Notbook Sony |
հատ |
01.04.09 |
1 |
269 |
Համակարգիչ Notbook Sony |
հատ |
01.05.09 |
1 |
270 |
Համակարգիչ Notbook HP |
հատ |
01.05.09 |
1 |
271 |
Մոդեմ |
հատ |
01.04.09 |
1 |
272 |
Համակարգչային պահեստամասեր |
կոմպ |
01.04.09 |
1 |
273 |
Համակարգչային պահեստամասեր |
հատ |
01.05.09 |
1 |
274 |
Սնուցման աղբյուր |
հատ |
01.05.09 |
1 |
275 |
UPS |
հատ |
01.08.09 |
1 |
276 |
UPS |
հատ |
01.10.09 |
1 |
277 |
Բազմաֆունկցիոնալ սարք |
հատ |
01.10.09 |
1 |
278 |
Համակարգչային պահեստամասեր |
հատ |
01.11.09 |
1 |
279 |
UPS |
հատ |
30.07.10 |
2 |
280 |
Տեսագրող պլատա |
հատ |
26.04.10 |
1 |
281 |
Սնուցման աղբյուր |
հատ |
26.04.10 |
1 |
282 |
Համակարգչի մայր սալիկ |
հատ |
17.03.10 |
1 |
283 |
Համակարգչի սնուցման սարք |
հատ |
17.03.10 |
1 |
Ընդամենը IX |
||||
Ա |
Ընդամենը` Հիմնական միջոցներ |
|||
Հողամասեր |
3,33 |
|||
Բ |
Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ |
|||
Գ |
Այլ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, որից` |
|||
Հողամասեր |
||||
Լիցենզիա |
||||
Ընդհանուրը` ոչ ընթացիկ ակտիվներ (Ա+Բ+Գ) |
Դ |
Նյութեր |
|||
Ե |
Արագամաշ առարկաներ |
|||
Զ |
Ապրանքներ |
|||
Ընդհանուրը` ընթացիկ ակտիվներ (Դ+Ե+Զ) |
ԱՄԲՈՂՋԸ` ոչ ընթացիկ ակտիվներ և ընթացիկ ակտիվներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման
Գ ՈՒ Յ Ք Ի Ա Ռ ՈՒ Վ Ա Ճ Ա Ռ Ք Ի
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
քաղ. Երևան |
«.....» դեկտեմբերի 2010 թ. |
«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _ ________________, որը գործում է ընկերության կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ……….-ի որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` «Բաժնետեր»), ի դեմս նախարար ___________, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ….-ի
թիվ …. որոշման հիման վրա, այսուհետ միասին և/կամ առանձին` «Կողմեր» կամ «Կողմ», հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.
Սույն Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները`
Գույք` Սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված գույք:
Անշարժ գույք` Հավելված 1-ում նշված շենքերը, շինությունները, հողամասերը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անշարժ գույք հանդիսացող գույքի այլ միավորները:
Շարժական գույք` Հավելված 1-ում նշված այն գույքը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն չի հանդիսանում անշարժ գույք:
Փակման օր` սույն պայմանագրի համաձայն Գույքի ընդունման-հանձնման ակտի կնքման օրը:
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն Պայմանագրի համաձայն Վաճառողը պարտավորվում է Գնորդին որպես սեփականություն հանձնել Գույքը, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել Գույքը և վճարել Գույքի դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:
2. Գույքի օտարման օրինականության, Գույքի ամբողջականության և դրա գործառնական նշանակությանը համապատասխանության երաշխիքներ և հավաստիացումներ
2.1. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ Գույքը Վաճառողին պատկանում է սեփականության իրավունքով:
2.2. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու պահին Վաճառողի հանդեպ սնանկության վարույթ հարուցված չէ և Գնորդին հանձնվող Գույքի նկատմամբ բռնագրավում կամ բռնագանձում չի տարածված, Գույքը որևէ հիմքով արգելադրված չէ, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ երրորդ անձանց որևէ այլ իրավունքներով կամ ենթակա չէ նշված գործողությունների, սահմանափակումների և /կամ ծանրաբեռնման` օրենքի, պայմանագրի, պետական գրանցման գործողության կամ դատական կամ այլ ակտի ուժով:
2.3. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու և դրա համաձայն Գույքը օտարելու համար առկա են և ընդունվել են ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, Վաճառողի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով պահանջվող և պարտադիր բոլոր որոշումները, համաձայնությունները և թույլտվությունները, որ սույն Պայմանագիրը ստորագրող անձինք օժտված են այն ստորագրելու պատշաճ լիազորությամբ և որ այդ անձանց կողմից սույն Պայմանագրի ստորագրումը Վաճառողի համար ստեղծում է օրինական, անպայմանական և հետագա վավերացումներ, համաձայնություններ, արտոնումներ կամ թույլտվություններ չպահանջող քաղաքացիաիրավական պարտավորություններ և պատասխանատվություն:
2.4. Սույն կետով նշված երաշխավորությունների իրականությանը չհամապատասխանելու դեպքում Վաճառողը և/կամ Բաժնետերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի համաձայն:
2.5. Սույն Պայմանագրով օտարվող Գույքի կազմում հիմնական միջոցները և արտադրական հզորություն հանդիսացող Գույքի միավորները սույն Պայմանագրի կնքման պահին սարքին վիճակում են, ամբողջական են և համապատասխանում են յուրաքանչյուրը իր գործառնական նշանակությանը և լիարժեքորեն պիտանի են նման նշանակությամբ շահագործելու համար:
2.6. Բաժնետերը սույնով հավաստում և հաստատում է, որ սույն Պայմանագրի կնքման համար իր կողմից ընդունված բոլոր իրավական ակտերը հիմնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հիման վրա, չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և դրա իմպերատիվ նորմերի պահանջներին, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հետագա փոփոխությունների և/կամ լրացումների դեպքում սույն Պայմանագրի կնքման համար հիմք հանդիսացող իրավական ակտերը ենթակա չեն լինեն վերանայման, փոփոխման, վիճարկման և/կամ չեղարկման ցանկացած հիմքով:
2.7. Բաժնետերը սույնով հավաստում է, որ լավագույն ջանքերի գործադրմամբ կապահովի Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից Գնորդի համար հաստատվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներդրման (Գնի) վերադարձելիությունը վեց տարվա ընթացքում` հաշվարկային շահույթի և մաշվածության տեսքով:
3. Գույքի փոխանցումը Գնորդին. պայմաններ, իրավական հետևանքներ և կարգ
3.1. Վաճառողը պարտավորվում է Գույքը փոխանցել Գնորդին ընդունման-հանձնման ակտով` ըստ Հավելված 3-ի:
3.2. Գույքը փոխանցվում է Գնորդին և 3.1 կետում նշված ակտը ստորագրվում է սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում:
3.3. Մինչև Փակման օրը Գույքը մնում է Վաճառողի տիրապետման ներքո և Վաճառողը պատասխանատվություն է կրում դրա ամբողջականության, պատշաճ վիճակի և ըստ նշանակության օգտագործելու նպատակով պիտանիության ապահովման համար` կրելով Գույքի վնասման կամ կորստի ռիսկը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Գնորդի առջև Գույքը երրորդ անձանց փաստացի անօրինական տիրապետմանը անցնելու դեպքում:
3.4. Վաճառողը իրավունք ունի օգտագործել (բացառությամբ Անշարժ գույքի) Գույքը մինչև Փակման օրը:
3.5. Փակման օրվանից Գույքի շահագործմամբ արտադրված էլեկտրաէներգիան համարվում է Գնորդի սեփականությունը և Գնորդի արտադրած էլեկտրաէներգիան:
3.6. Փակման օրվանից Գույքի նկատմամբ բոլոր իրավունքները և պարտականությունները ամբողջությամբ և անպայմանականորեն անցնում են Գնորդին:
3.7. Գույքի շահագործման առնչությամբ Վաճառողի սերվիտուտային իրավունքների, ինչպես նաև Գույքի նկատմամբ երրորդ անձանց սերվիտուտային իրավունքների հետ կապված հարցերը, այդպիսիների առկայության դեպքում, կկարգավորվեն առանձին համաձայնագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման համաձայնագիրը կհանդիսանա սույն Պայմանագրի անբաժանելի մասը:
3.8. Գույքի հետ Վաճառողը Գնորդին է հանձնում դրա նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք հավաստող, շահագործման կանոններ և կարգ նախատեսող, տեխնիկական բնութագրիչներ և Գույքի շահագործման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող բոլոր փաստաթղթերը և պարագաները: Նշված փաստաթղթերի և պարագաների ցանկը կցվում է Ընդունման-հանձնման ակտին որպես դրա բաղկացուցիչ մաս:
4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
4.1. Հաշվի առնելով, որ սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ՀՀ օրենսդրության համաձայն ծագում են պետական գրանցման պահից` սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող 5 օրվա ընթացքում Գնորդը դիմում է անշարժ գույքի նկատմամբ գրանցումն իրականացնող իրավասու մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը սույն պայմանագրից բխող Գնորդի սեփականության իրավունքները Անշարժ գույքի նկատմամբ գրանցելու համար: Պետական գրանցման ծախսերը կրում է Գնորդը, իսկ Վաճառողը պարտավոր է ըստ Գնորդի պահանջի իրականացնել Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և իրենից կախված բոլոր գործողությունները:
4.2. Անշարժ գույքի յուրաքանչյուր և բոլոր միավորների սեփականության վկայականի պատճենը, որպես սույն պայմանագրի անբաժանելի մաս կցվում են սույն պայմանագրին` որպես Հավելված 2:
4.3. Սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքի նույնականացման համար հիմք է հանդիսանում Հավելված 2-ը:
4.4. Եթե սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերի վրա և այդ հողամասերը Վաճառողը տիրապետել է որոշակի իրավական հիմքով տրված օգտագործման իրավունքով, ապա այդպիսի Անշարժ գույքը փոխանցված է համարվում Գնորդին նշված հողամասերի նկատմամբ Գնորդի նույնական իրավունքների (անկախ իրավական հիմքից) ծագման պահից:
5. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
5.1. Սույն Պայմանագրով Գույքի օտարման ընդհանուր արժեքը կազմում է 3 600 000 հազ. դրամ /Պայմանագրի Գին, որից 600 000 հազ. դրամը` ավելացված արժեքի հարկն է/ և ներառում է վաճառողին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կադաստրային արժեքը, ընդ որում Գնորդը հողամասերի կադաստրային արժեքը փոխանցում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
5.2. Սույն Պայմանագրի 5.1 կետում նշված Գինը (հանած հողամասերի կադաստրային արժեքը) Գնորդը Վճարում է Փակման օրին հաջորդող 3 բանկային օրերի ընթացքում` Վաճառողի սույն պայմանագրում նշված բանկային հաշվին բանկային փոխանցում կատարելու միջոցով:
6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
6.1. Վաճառողը և/կամ Բաժնետերը լիակատար պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի 2.1-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը:
6.2. Բաժնետերը լիակատար պատասխանատվություն է կրում սույն Պայմանագրի 2.5-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը: Նշված պարտավորությունը մնում է ուժի մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
6.3. Վաճառողը լիակատար պատասխանատվություն է կրում մինչև Փակման օրը Գույքի շահագործման հետևանքով կամ այդպիսի շահագործման հետ կապված ցանկացած պատճառված վնասի համար և պարտավորվում է հատուցել Գնորդի այն ծախսերը, որոնք կկրի Գնորդը բավարարելու համար այդպիսի վնասի հատուցման իրեն (որպես Գույքի սեփականատիրոջ) հասցեագրված և կատարման ենթակա պահանջները:
6.4. Կողմերի պատասխանատվության այլ հարցերը կարգավորվում են սույն պայմանագրի այլ դրույթներով և ՀՀ օրենսդրությամբ:
6.5. Վաճառողի` ցանկացած պատճառող և/կամ հիմքով լուծարման դեպքում սույն Պայմանագրով ստանձնած պատասխանատվությունը կրում է Բաժնետերը:
6.6. Գնորդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրումային ծրագիր է ներկայացնում և ապահովում դրա իրականացումը:
7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ
7.1. Սույն Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Այդուհանդերձ յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կատարել սույն Պայմանագրի համաձայն իր պարտավորությունները անհաղթահարելի ուժի հանգամանքի ազդեցության դադարումից անմիջապես հետո:
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Սույն Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ արբիտրաժային կարգով` LCIA /Լոնդոնի Միջազգային Արբիտրաժի Դատարանի/ կողմից` վերջինիս կանոններով և ընթացակարգով: Արբիտրները կնշանակվեն LCIA կանոնների համաձայն: Սույն Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:
8.2. Սույն Պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխությունները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ գրավոր, ստորագրվում են Կողմերի կողմից և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:
8.3. Սույն Պայմանագիրը, դրան կից Հավելվածները, սույն Պայմանագրի հիման վրա կնքված այլ պայմանագրերը, սույն Պայմանագրի լրացումները և փոփոխությունները, դրա առանձին դրույթների վրա հիմնված համաձայնությունները, դրա պայմանները որոշող այլ պայմանագրերը և համաձայնությունները, որոնց սույն Պայմանագիրը հղում է անում որպես այդպիսինի, հանդիսանում են Կողմերի հարաբերությունները կարգավորող փոխկապակցված, միմյանց բաղկացուցիչ մաս հանդիսացող և միմյանցից անօտարելի փաստաթղթեր:
8.4. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման պահից և դադարում է պատշաճ կատարմամբ:
8.5. Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով 4 /չորս/ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակ մնում է այն վավերացնող նոտարական գրասենյակում:
9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վ Ա Ճ Ա Ռ Ո Ղ _______________
|
ԲԱԺՆԵՏԵՐ
|
Գ Ն Ո Ր Դ ______________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1660-Ն որոշման |
«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև
____________2010թ. կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագրի
ԳՈՒՅՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏ
Հայաստանի Հանրապետություն ք. Երևան |
երկու հազար տասը թվականի............................. |
«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _______________________, որը գործում է ընկերության կանոնադրության և «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ 2010 թվականի դեկտեմբերի ……….-ի թիվ ______ որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից (այսուհետև` Վաճառողը և Գնորդը միասին` Կողմեր) հիմք ընդունելով Կողմերի միջև 2010 թվականի դեկտեմբերի ….-ին կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագիրը /այսուհետ` Հիմնական Պայմանագիր/. և մասնավորապես դրա 3.1-րդ կետը կնքեցին սույն Գույքի Հանձնման-Ընդունման Ակտը հետևյալ բովանդակությամբ
Վաճառող` |
Գնորդ` |
……………………………. |
…………………………. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |