«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 274-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 42-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 343-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոններում» (այսուհետև՝ Կանոններ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Կանոնների 1.3 կետում «մատուցողների» բառից հետո լրացնել «, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի» բառերը.
2) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 2.2-րդ կետի 4-րդ ենթակետը.
3) Կանոնների 2.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.3 Սույն կանոնների 2.2 կետի հաշվառմամբ Հանձնաժողովը կայացնում է որոշում` հայտը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե համարը օգտագործման մեջ չէ, և եթե դրա օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում: Որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է դիմողին, իսկ եթե դիմողը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».
4) Կանոնների՝
ա. Հավելվածի 3-րդ կետում «ներկայացրած փաստաթղթերում» բառերը փոխարինել «ներկայացվող սույն դիմումում» բառերով.
բ. Հավելվածից հանել «Կ.Տ.» տառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |