«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609063
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 փետրվարի 2009 թ. |
N 2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» N 13-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
1) 3-րդ կետը «ընտրակարգով» բառից հետո լրացնել «և Երևանի ավագանու» բառերով,
2) 4-րդ կետը «ավագանու անդամի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Երևանի ավագանու)» բառերով,
3) 5-րդ կետը «Համապետական» բառից հետո լրացնել «, Երևանի ավագանու» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |