«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 օգոստոսի 2006 թ. N 479-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետ՝ ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.
1.1. ծրագրի 5.1 կետը լրացնել 5.1.3 և 5.1.4 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1.3. Միջերկրածովային կրիա,
5.1.4. Կովկասյան անտառակատու».
1.2. ծրագրի 6-րդ կետի աղյուսակը լրացնել 5-րդ և 6-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
5 | Միջերկրածո- վային կրիա |
100 դրամ | արծաթ, 9250±50 պղինձ, 750±50 |
28,28± 0,25 |
38,61± 0,15 |
հարթ | բրիլիանթ անսըրկյուլեյթիդ |
3000 |
6 | Կովկասյան անտառա- կատու |
100 դրամ | արծաթ, 9250±50 պղինձ, 750±50 |
28,28± 0,25 |
38,61± 0,15 |
հարթ | բրիլիանթ անսըրկյուլեյթիդ |
3000 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|