ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2010 թվականի N 230-Ա
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 29.06.10 N 483-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով`
1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
(1-ին կետը խմբ. 29.06.10 N 483-Ա)
2. Սահմանել, որ գիտատեխնիկական խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 29.06.10 N 483-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 ապրիլի 7-ի N 230-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ) |
Լ. Յոլյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար |
Ա. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Վ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Լ. Թավադյան |
- ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Հասրաթյան |
- ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Այվազյան |
- ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Սաղյան |
- ՀՀ ԳԱԱ-ի «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մուսայելյան |
- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Վարդանյան |
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Ցականով |
- «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Դումանյան |
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) |
Վ. Մելիքյան |
- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Բաբայան |
- «Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ) |
Ֆ. Նախշքարյան |
- «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ) |
Մ. Հերգնյան |
- «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Մարկոսյան |
- «Երևանի կապի միջոցներ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Զ. Ասլյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ապրիլի 7-ի N 230-Ա որոշման
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Uույն աշխատակարգով կանոնակարգվում են Գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
2. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարական բնույթի մոտեցումների կիրառմանը, այս բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը, արդյունաբերական ճյուղերի (այդ թվում՝ ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորմանը նպաստելն է:
3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:
II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան։
(6-րդ կետը փոփ. 07.03.13 N 191-Ա)
7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը։
8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
9. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:
10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։
11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը։
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։
13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը։
14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, oրվա, ժամի և նիստի oրակարգի մասին տեղեկացվում են նիստի անցկացման oրվանից առնվազն 3 oր առաջ:
15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
151. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:
(151-րդ կետը լրաց.. 07.03.13 N 191-Ա)
III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
16. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը,
5) խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
6) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
17. Խորհրդի անդամն իրավունք ունի՝
1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:
18. Խորհրդի անդամը պարտավոր է՝
1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.
2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին։ Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը՝ բացառությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն է։
21. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.
2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։
7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:
(7-րդ կետը լրաց.. 07.03.13 N 191-Ա)
(հավելվածը լրաց. 29.06.10 N 483-Ա, փոփ., լրաց. 07.03.13 N 191-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |