«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 805-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետի երկրորդ պարբերության մեջ վերջակետը փոխարինել ստորակետով և կետը լրացնել «, իսկ եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը, դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո, կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ:» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասերը վարձակալությամբ տրամադրելու առանձնահատկությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 12-ի N 927-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 766-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման վերնագրում «հողամասերը վարձակալությամբ տրամադրելու» բառերը փոխարինել «հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի առաջին պարբերությունը «5 տարի» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ։» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|