«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 276-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իա) և իէ) ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 20-ի «Հեռախոսային ծառայությունների մատուցման և այդ ծառայություններից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 272-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ «Հեռախոսային ծառայությունների մատուցման և այդ ծառայություններից օգտվելու կանոնների» (այսուհետ՝ Կանոններ), մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 1-ին կետի «սպասարկման պատվերով համակարգ` հեռախոսավարի օգնությամբ հեռախոսային ծառայության մատուցում.» պարբերությունը, 38-44-րդ, 57-րդ, 59-63-րդ և 66-67-րդ կետերը.
2) Կանոնների 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«26. Հեռախոսի տեղադրման ծառայության պատվիրման համար հաճախորդը դիմում է ներկայացնում ծառայություններ մատուցողին, կցելով`
1) ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը:».
3) Կանոնների 27-րդ, 31-րդ, 35-րդ կետերում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «8 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) Կանոնների 30-րդ կետում «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |