ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Այգեզարդի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2010 թ. թիվ 7/2
ԱՅԳԵԶԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ կետերի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների պահանջներով՝
Համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Այգեզարդ համայնքում տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը՝
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է հիմնական օբյեկտների համար
ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 15000 դրամ.
բ) սույն կետի ա) ենթակետով չնախատեսված բա) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 30.000 դրամ.
բա) 501-ից մինչև1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 50.000 դրամ:
բբ) 1001-ից ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 70.000 դրամ:
Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար
գ) մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 3000 դրամ.
դ) 20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 5000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի և շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն 3000 դրամ:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրք սահմանել 3000 դրամ:
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանել՝
ա) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար 2000 դրամ
բ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար 3000 դրամ:
5. Համայնքի տարածքում
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 150 000 դրամ:
6. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմանները մշակելու և հաստատելու շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 2000 դրամ:
7. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալությամբ տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար Տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 1000 դրամ:
8. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մրցույթներ, աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 2000 դրամ:
9. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետով սահմանված դրույքաչափերը համայնքում կիրառել 0.5 գործակիցով:
Այգեզարդի համայնքի ղեկավար` |
Ա. Մանուկյան |
