«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1673-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 824-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 824-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածի 6-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «Աշխատակազմի կատարողականի գնահատման համակարգ ներդնելու մասին ռազմավարության մշակումը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման ուղեցույցի մշակումը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 29 |