«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 դեկտեմբերի 2008 թ. |
N 712-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը (հավելված)։
2. Սահմանել, որ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունները, դրանց էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 29-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու մասին» N 475-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
|
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. դեկտեմբերի 24-ի N 712-Ն որոշմամբ |
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ
______թվականի______եռամսյակ
__________________________________________________________________________________
(տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություն մատուող անձի անվանումը/անուն, ազգանուն)
Անվանումներ | Բաժանորդների քանակը | Ծառայությունների մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ.դրամ, ներառյալ ԱԱՀ) | Տեղեկատվության ծավալը (ՄԲ) | ||||
ֆիզիկական անձինք | իրավաբանական անձինք | ֆիզիկական անձինք | իրավաբանական անձինք | մուտքային | ելքային | ||
1. | Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ ըստ գործող տեխնոլոգիաների (րնդամենը), այդ թվում | ||||||
1) | ամրակցված հեռախոսացանցով (dial-up)՝ պայմանագրային եղանակով | ||||||
2) | ամրակցված հեռախոսացանցով (dial-up)՝ կանխավճարային եղանակով | ||||||
3) | xDSL տեխնոլոգիայով (բաժանորդային գծերի օգտագործմամբ) | ||||||
4) | xDSL տեխնոլոգիայով (վարձակալված ուղիղ գծերի օգտագործմամբ) | ||||||
5) | ISDN տեխնոլոգիայով (ամրակցված հեռախոսացանցի օգտագործմամբ) | ||||||
6) | Wi-Fi (IEEE 802.11) անլար ցանցով | ||||||
7) | Wi-Max (IEEE 802.16) անլար ցանցով | ||||||
8) | CDMA ամրակցված անլար ցանցով | ||||||
9) | շարժական բջջային կապի ցանցով (GPRS և այլն) | ||||||
10) | օպտիկամանրաթելային ցանցով (ETTx) | ||||||
11) | Ethernet լարային ցանցով (ETTH) | ||||||
12) | այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները) |
2. |
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելի-ության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխկապակցման կետերի քանակը |
կապուղու
|
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ) |
փոխանակված | ||||
մուտքային |
ելքային | ||||||||
1) |
|||||||||
2) |
|||||||||
3. |
Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված միջազգային IP տարանցման ծառայություններ՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխկապակցման կետերի քանակը |
կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) |
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ) |
փոխանակված տեղեկատվության | ||||
մուտքային |
ելքային | ||||||||
1) |
|||||||||
2) |
|||||||||
4. |
Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում (պիրինգ)` ըստ ընկերությունների |
փոխկապակցման |
կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) |
փոխանակված | |||||
մուտքային |
ելքային | ||||||||
1) |
|||||||||
2) |
|||||||||
5. |
Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման փաստացի տարածքը (մարզ,քաղաք,գյուղ) |
1. Սույն ձևի 1-ին կետի 2-րդ տողը լրացնելիս նշվում է բաժանորդների ընդհանուր քանակը և գոյացած ընդհանուր հասույթը։