ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1295-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 14
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:
2. Սույն կարգը նպատակ ունի կրթությունը մատչելի դարձնել օտարերկրացիների համար:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:
II. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:
5. Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:
6. Օտարերկրացիների ընդունելությունը հաստատություն կատարվում է`
1) պայմանագրային հիմունքով (վճարովի).
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
7. Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.
2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
3) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
4) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
5) 3 x 4 չափսի 4 լուսանկար.
6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
9. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի (այդ թվում` դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված) փորձաքննությունը և հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով`
1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություն՝ դիմորդների գիտելիքների (հայերեն կամ այլ լեզուների իմացություն) ստուգումը և ընդունելությունը կազմակերպելու համար.
2) դիմորդների գիտելիքների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարություն` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերն ընդունելու ժամկետի սկիզբը (ժամկետները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով).
3) պետության կողմից տրամադրվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի բաշխումն իրականացնում է միայն նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարության և հաստատությունների ներկայացուցիչներ, իսկ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
10. Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`
1) դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.
2) ուսումնական հաստատության կողմից.
3) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
4) փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` նախարարության պաշտոնական հասցեով:
11. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:
12. Փաստաթղթերը ներկայացվում են հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
13. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
14. Օտարերկրացիների համար օտար լեզվով ուսուցում իրականացնող հաստատությունը պետք է կազմակերպի նախապատրաստական դասընթացներ:
15. Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, ռուսերենին կամ անգլերենին մասնակցում են հաստատության նախապատրաստական դասընթացներին:
16. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:
17. Հաստատությունում նախապատրաստական դասընթացներն իրականացվում են երկու (յուրաքանչյուրը վեց ամիս տևողությամբ) փուլերի միջոցով` դիմորդի ուսումնառության լեզվի իմացության մակարդակին համապատասխան`
1) ընտրված ուսումնառության լեզվի ընդհանուր գիտելիքների ձեռքբերում.
2) ընտրված ուսումնառության լեզվով հիմնական (բազային) մասնագիտական տերմինների, հասկացությունների ուսուցում:
18. Նախապատրաստական դասընթացներում օտարերկրացիներն ուսումնասիրում են նաև հայերեն, ինչպես նաև ուսանելու ընթացքում ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
19. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
20. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`
1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.
2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:
21. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունը նախարարություն, իսկ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների վերաբերյալ։
22. Ուսումնական հաստատությունը պարտավոր է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ներառել առանձին դրույթ` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վերաբերյալ:
23. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններից անկախ պատճառից ուսումն ընդհատած ուսանողի փաստաթղթերը վերադարձվում են դրանց պատճենահանումից և արխիվացնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հարցաթերթիկի ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF EDUCATION AND SCIENCE լուսանկար ՀՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների համար APPLICATION FORM for foreign students studying in RA
(3x4)
photo
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ
1. Անունը / Name _____________ Ազգանունը / Surname _____________________
2. Ծննդյան թիվը/ _________________ 3. Ծննդյան վայրը/ ____________________
Date of birth |
օրը/ամիսը/ տարեթիվը |
Place of birth |
|
day/month/year |
4. Երկիրը/ Country _______________ 5. Քաղաքացիությունը/ Citizenship ________
6. Ազգությունը/ Nationality __________________________
7. Սեռը/Sex՝ “արական/Male” իգական/ Female
8. Բնակության վայրը/ Address _________________________________________
Քաղաքը/ City ___________________Երկիրը/ Conntry _______________________
Հեռ./Phone __________________________ Ֆաքս/Fax ______________________
9. Ընտանեկան վիճակը/Marital status “ամուսնացած/ Married” չամուսնացած/ Single
10. Նախկինում ավարտած ուսումնական հաստատության (դպրոցի) անվանումը
Name of previous educational institution (school)
______________________________ գտնվելու վայրը/ address ________________
Քաղաքը/ City ____________________________ Երկիրը/ Country ______________
Ուսուցումն սկսվել է ____________________Ավարտվել է_____________________
Date of study ամիս/տարեթիվ/ month/year Graduated ամիսը/տարեթիվը/month/year
11. ՀՀ-ում ուսումնական հաստատությունը/ Name of institution in RA
_______________________
Մասնագիտությունը/Speciality _____ Կուրսը/ Year __________________
Ուսուցումը/Study:
Ուսուցման սկիզբը/ From ________________________
ամիսը/տարեթիվը/ month/year |
Ուսուցման ավարտը/ To ________________________
ամիսը/տարեթիվը/ month/year |
12. Հայոց լեզվի իմացությունը/ Armenian proficiency
“գերազանց/excellent” լավ/good” բավարար/fair” չեմ տիրապետում/none
13. Այլ լեզուներ/ Other languages _________________________________________
14. Նշել մշակութային, կրթական և մասնագիտական ընկերակցության անվանումը (անվանումները), որին (որոնց) դուք անդամակցում եք
Your membership in cultural and professional organizations/associations
____________________________________________________________________
15. ՀՀ-ում բնակության վայրը / Resident address in RA
____________________________________________________________________
Քաղաքը/ City ____________________ Տան հեռ./ Home phone _________________
16. Ընտանիքի անդամները (հայրը, մայրը, կինը, եղբայրը, քույրը): Նշել անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, աշխատանքի վայրը, պաշտոնը/մասնագիտությունը/
Members of family (father, mother, wife, brother, sister). State name, surname, date of birth, work place, position/profession.
Հայրը
/Father_________________________________________________________________
անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը/ Position/profession ___________________________
Մայրը
/Mother_________________________________________________________________
անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը/ Work place __________________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը Position/profession ___________________________
Եղբայր/քույր/ Brother, sister_____________________________________________
____________________________________________________________________
Ուսանող ___________________________ ______________20__թ.
Student ստորագրությունը / signature
Պատասխանները տպել կամ լրացնել ընթեռնելի ձեռագրով Type or print legibly.