ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1190-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող 104.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (կաթսայատուն` 47.0 քառ. մետր և ենթակայան` 57.4 քառ. մետր) անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքը, ինչպես նաև 71 միավոր մեքենաները և սարքավորումները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գրանցված` 22. 11. 1996 թ. N 286.110.02488, վկայական N 01Ա030321, գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աբովյան 16/3):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաներ և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաները և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի կադաստրային արժեքը` 19860.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարից 20.0 մլն դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 487056 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ վճարվելուց հետո քսանօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) գույքի վաճառքի գումարի մնացած մասը վճարել հետևյալ համամասնությամբ և ժամկետներում`
ա. 30 մլն դրամը՝ մինչև 2014 թվականի մարտի 31-ը ներառյալ,
բ. 74 236.0 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ,
(պարբերությունն ուժը կորցրել է 14.08.14 N 852-Ա)
2) սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ՝ վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարած գումարի մեկ տոկոսի չափով:
3) երեք տարվա ընթացքում կատարել 8000 հազ. դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
4) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) գնորդը պարտավոր է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 4 104 084 դրամ գումար՝ որպես նախապես վճարված դատական ծախս:
(3-րդ կետը խմբ. 30.01.14 N 177-Ա, խմբ., փոփ., լրաց. 14.08.14 N 852-Ա)
31 . Սահմանել, որ գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել մինչև սույն փոփոխությունն ուժի մեջ մտնելը հաշվարկված տույժերը:
(3.1-ին կետը լրաց. 14.08.14 N 852-Ա)
4. Գնորդը պարտավոր է`
1) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` անշարժ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ մեքենաների և սարքավորումների վաճառքի գինն ուղղել «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: Հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.
2)(ենթակետն ուժը կորցրել է 30.01.14 N 177-Ա)
(4-րդ կետը փոփ. 30.01.14 N 177-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 1190-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ԵրԵՎան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող մեքենաների ԵՎ սարքավորումների
NN |
Գույքի անվանումը |
Քանակը (հատ) |
Թողարկման տարեթիվը |
Միավորի շուկայական արժեքը (դրամ) |
Օտարման ենթակա գույքի գինը (դրամ) |
1. |
Տրանսֆորմատուր TM-4001-1002-2 |
2 |
1985 |
320000 |
640000 |
2. |
Բարձր լարման բաժանարար |
2 |
1985 |
7500 |
15000 |
3. |
Բարձր լարման բաժանարար |
4 |
1985 |
7500 |
30000 |
4. |
Բարձր լարման բաժանարար |
2 |
1985 |
7500 |
15000 |
5. |
Շիննի կամրջակ |
1 |
1985 |
1000 |
1000 |
6. |
Դիմացի վահանակ |
6 |
1985 |
800 |
4800 |
7. |
Ինքնաանջատիչ |
16 |
1985 |
2500 |
40000 |
8. |
7-բջջային պահարան-70 |
1 |
1985 |
15000 |
15000 |
9. |
Ապահովիչ |
15 |
1985 |
1000 |
15000 |
10. |
Խրոցակ |
8 |
1985 |
300 |
2400 |
11. |
Սարք «Վոլտմետր» |
8 |
1985 |
700 |
5600 |
12. |
Էլեկտրական վահանակ |
2 |
1985 |
9000 |
18000 |
13. |
Եռաֆազ հաշվիչ |
1 |
1985 |
17000 |
17000 |
14. |
Հզորության վահանակ |
1 |
1985 |
7000 |
7000 |
15. |
Արկղ ЯРВ |
2 |
1985 |
20000 |
40000 |
Ընդամենը |
71 |
865800 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |