ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 1082-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 16-ի N 1082 -Աորոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2004 թ. օգոստոսի 25-ի N 562 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Արզումանյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Տ. Ռևազյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Դ. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ս. Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ս. Գալստյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Մ. Դավթյան |
- ՀՀ վարչապետին ենթակա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանը ենթակա անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ |
Հ. Հովակիմյան |
- ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |