ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Բ. Արարքցյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 1.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի (հետայսու` Վերահսկիչ պալատ) մասին» օրենքի 13 հոդվածի համաձայն, սույն կանոնադրությունը կանոնակարգում է Վերահսկիչ պալատի աշխատանքը, սահմանում է դրա կառուցվածքը, կազմը և աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները:
Վերահսկիչ պալատը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում` այլ օրենքների, Ազգային ժողովի որոշումների և սույն կանոնադրության հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 2. |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
Վերահսկիչ պալատն իր աշխատանքները կազմակերպում է տարեկան ծրագրի հիման վրա:
Պետական բյուջեի կատարման մասին և Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունները Վերահսկիչ պալատին են տրամադրվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելուց առնվազն 15 օր առաջ, այլ փաստաթղթերը` առնվազն 5 օր առաջ:
Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման, դրա կողմից իրականացվող վերահսկողության մեթոդաբանական հարցերի քննարկման, կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող եզրակացությունների և հաշվետվությունների, տեղեկանքների, արձանագրությունների հաստատման նպատակով ստեղծվում է Վերահսկիչ պալատի խորհուրդ` կազմված Վերահսկիչ պալատի նախագահից, նրա տեղակալից և Վերահսկիչ պալատի վարչությունների պետերից:
Վերահսկիչ պալատի կազմում գործում են վերահսկողական գործառույթներ իրականացնող հետևյալ վարչությունները`
- պետական բյուջեի եկամուտների, պետական գույքի մասնավորեցման և կառավարման վերահսկողության վարչություն.
- պետական պարտքի, արտասահմանյան փոխառությունների և վարկերի վերահսկողության վարչություն.
- պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, ազգային անվտանգությանը, դատական իշխանության մարմիններին, համայնքներին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչություն.
- ընդհանուր բնույթի պետական ծառայություններին, կրթությանն ու գիտությանը, մշակույթին և սպորտին, առողջապահությանը, սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովությանը, տեղեկատվությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչություն.
- արդյունաբերությանն ու շինարարությանը, բնապահպանությանը և հանքային հանածոների պաշարների կառավարմանը, տրանսպորտին և ճանապարհային տնտեսությանը, կապին, վառելիքային և էներգետիկ համալիրին, գյուղատնտեսությանը, անտառային և ջրային, բնակարանային-կոմունալ տնտեսություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության վարչություն
(2-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.04.99 Ն-324-1, 18.02.04 Ն-067-3)
ՀՈԴՎԱԾ 3. |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ |
Վերահսկիչ պալատի խորհուրդը`
- քննարկում և հավանություն է տալիս Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի, դրանում կատարվող փոփոխությունների և լրացումների նախագծերին, Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը.
- քննարկում և հաստատում է պետական բյուջեի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան հաշվետվության, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման հաշվետվության, Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունները.
- հաստատում է Վերահսկիչ պալատի վարչությունների գործունեության ուղղությունները և դրանց միջև աշխատանքի բաժանումը.
- Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաստատում է ընթացիկ գործունեության ծրագրեր.
- որոշումներ է ընդունում տարեկան ծրագրի շրջանակներում վերահսկողություն իրականացնելու կարգի և ժամկետների մասին.
- որոշումներ է ընդունում Վերահսկիչ պալատի կողմից արտածրագրային միջոցառումներ իրականացնելու մասին.
- յուրաքանչյուր եռամսյակ քննարկում է Վերահսկիչ պալատի գործունեության ընթացիկ ծրագրերի կատարումը և հաստատում Վերահսկիչ պալատի աուդիտորների հաշվետվությունները.
- քննարկում և հաստատում է ընթացիկ տարում պետական բյուջեի կատարման մասին տեղեկանքներ` յուրաքանչյուր կիսամյակ Ազգային ժողով դրանք ներկայացնելու համար.
- հաստատում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը.
- իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքով Վերահսկիչ պալատին վերապահված այլ լիազորություններ:
(3-րդ հոդվածը փոփ. 28.04.99 Ն-324-1, 18.02.04 Ն-067-3)
ՀՈԴՎԱԾ 4. |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ և ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ |
Վերահսկիչ պալատի նախագահը`
- իրականացնում է Վերահսկիչ պալատի գործունեության ընդհանուր ղեկավարումը և կազմակերպում դրա աշխատանքները.
- համակարգում է Վերահսկիչ պալատի վարչությունների աշխատանքը և կազմակերպում դրանց գործունեությունը.
- Վերահսկիչ պալատի գործունեությունն ապահովելու նպատակով լուծում է կազմակերպական, տեղեկատվական, նյութատեխնիկական և այլ բնույթի հարցեր.
- կազմակերպում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի նախապատրաստումը և հրավիրումը, նախագահում է այդ նիստերին, ստորագրում է Վերահսկիչ պալատի որոշումները, վերահսկում դրանց կատարումը.
- ներկայացնում է Վերահսկիչ պալատը պետական և ոչ պետական մարմիններում, այլ պետությունների վերահսկիչ պալատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
- Վերահսկիչ պալատի անունից ստորագրում է վերահսկողության մասին եզրակացություններ և տեղեկանքներ.
- Վերահսկիչ պալատի հաստատմանն է ներկայացնում Վերահսկիչ պալատի վարչությունների գործունեության հիմնական ուղղությունները.
- Վերահսկիչ պալատի աշխատանքների մասին հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողով.
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը կատարում է նախագահի հանձնարարությունները, իսկ վերջինիս բացակայության դեպքում` փոխարինում նրան:
(4-րդ հոդվածը փոփ. 28.04.99 Ն-324-1, 18.02.04 Ն-067-3)
ՀՈԴՎԱԾ 5. |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ վարչությունՆԵՐԻ պետԵՐԸ |
Վերահսկիչ պալատի վարչությունների պետերը`
- կազմակերպում են վարչությունների աշխատանքը.
- տարեկան և ընթացիկ գործունեության ծրագրերով սահմանված վերահսկողության կատարման ընթացքի մասին զեկուցում են Վերահսկիչ պալատի նախագահին.
- վերահսկողության արդյունքների մասին տեղեկանքներ են ներկայացնում Վերահսկիչ պալատի նախագահին.
- Վերահսկիչ պալատի նախագահին առաջարկություններ են ներկայացնում աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու մասին:
(Վերնագիրը փոփ. 18.02.04 Ն-067-3)
(5-րդ հոդվածը փոփ. 28.04.99 Ն-324-1, 18.02.04 Ն-067-3)
ՀՈԴՎԱԾ 6. |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ վերահսկողություն ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ |
Վերահսկողություն իրականացնելու հիմքը Վերահսկիչ պալատի նախագահի հրամանն է, որում նշվում են ուսումնասիրության օբյեկտը, նպատակը, ժամկետը և այն իրականացնող լիազորված անձինք:
Վերահսկիչ պալատն իր կողմից իրականացվող միջոցառումներին իրավունք ունի ներգրավել պետական մարմինների ներկայացուցիչներին, ինչպես նաև, պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված աուդիտային կազմակերպություններին:
Վերահսկողության ենթակա փաստաթղթերում օրենքների կամ այլ իրավական` նորմատիվ ակտերի պահանջների խախտումների, ինչպես նաև պետական միջոցների և պետական սեփականության այլ տարրերի ոչ արդյունավետ կամ ոչ նպատակային օգտագործման փաստեր հայտնաբերելու դեպքում աուդիտորն արձանագրություն է կազմում դրանց մասին:
Արձանագրության տիպային ձևերը հաստատում է Վերահսկիչ պալատը:
Վերահսկողություն իրականացնելու հանձնարարականը ներկայացնող աուդիտորին վերահսկողության ենթակա օբյեկտում իր պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում, վերջինս պարտավոր է այդ մասին կազմել համապատասխան արձանագրություն` նշելով ամսաթիվը, ժամը, վայրը, անօրինական գործողություններ թույլ տված պաշտոնյայի կամ այլ աշխատակցի տվյալները:
Կազմված արձանագրությունը ներկայացնում է Վերահսկիչ պալատի համապատասխան վարչության պետին, որն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում օրենքի պահանջների կատարումը ապահովելու համար և հայտնաբերված անօրինականության մասին զեկուցում է Վերահսկիչ պալատի նախագահին:
(Վերնագիրը փոփ. 28.04.99 Ն-324-1)
(6-րդ հոդվածը փոփ. 28.04.99 Ն-324-1, 18.02.04 Ն-067-3)
ՀՈԴՎԱԾ 7. |
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ վերահսկողության ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՁևԱԿԵՐՊԵԼԻՍ |
Վերահսկողություն կատարելուց հետո կազմվում է վերահսկողության արդյունքների մասին հաշվետվություն, որն ստորագրում է Վերահսկիչ պալատի համապատասխան վարչության ղեկավարը: Հաշվետվության մեջ նշվում են`
- անհրաժեշտ ելակետային տվյալները (վերահսկողության հիմքը, նպատակը, առարկան, օբյեկտը և վերահսկողությունն իրականացնող անձինք).
- պահանջվող փաստաթղթերի ցանկը.
- պահանջված և չստացված փաստաթղթերի ցանկը` (նշելով մերժման պատճառները).
- ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը.
- ուսումնասիրված օբյեկտների ցանկը, որոնց տվյալները համեմատվել են փաստաթղթերի տվյալների հետ.
- վերահսկողության ենթարկված պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության մեջ պետական միջոցների օգտագործման մասին օրենքների և նորմատիվ ակտերի պահանջների խախտման հայտնաբերված փաստերը (նշելով օրենքների և նորմատիվ ակտերի կոնկրետ հոդվածները, որոնց պահանջները խախտված են), պետական բյուջեին, պետական գույքին և պետական սեփականության այլ տարրերին հասցված վնասի չափերը, եթե այդպիսիք առկա են.
- պետական միջոցների ոչ նպատակային և (կամ) ոչ արդյունավետ, օգտագործման փաստերը.
- վերահսկողության համապատասխան բնագավառում վարչական և գերատեսչական վերահսկողությամբ հայտնաբերված թերությունները և բացթողումները.
- վերահսկողության համապատասխան բնագավառում օրենսդրական և նորմատիվ կանոնակարգման մեջ հայտնաբերված թերությունները և բացթողումները.
- առաջարկություններ միջոցների վերադարձման և վնասի հատուցման վերաբերյալ.
- առաջարկություններ վերահսկողության առարկայի գծով և վերահսկողության բնագավառում օրենքների և նորմատիվ ակտերի մշակման կամ գործող օրենքներում և նորմատիվ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հաշվետվության մեջ նշվում է նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ղեկավարին վերահսկողության արձանագրությանը ծանոթացնելու մասին, իսկ վերջինիս կողմից այն չստորագրվելու դեպքում դրա պատճառները:
Հաշվետվության հավելվածում նշվում է այն բոլոր փաստաթղթերի ցանկը (ակտեր, տեղեկանքներ և այլն), որոնք ելակետային տեղեկություններ են պարունակում վերահսկողության արդյունքների մասին:
Վերահսկողության արդյունքների մասին հաշվետվությունն, արձանագրությունների և զեկուցագրերի հետ միասին Վերահսկիչ պալատ է ներկայացվում վերահսկողության ավարտից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
Վերահսկիչ պալատն վերահսկողության արդյունքների մասին հաշվետվությունը քննարկում է այն ստանալու օրվանից երկու շաբաթվա ընթացքում:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացված վերահսկողության նյութերի քննարկման ժամանակ դրանց ղեկավարները նախապես տեղյակ են պահվում քննարկման օրվա մասին և հրավիրվում են նիստին:
Վերահսկողության գործընթացի ավարտը Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության արդյունքների մասին որոշում ընդունելու օրն է:
(Վերնագիրը փոփ. 28.04.99 Ն-324-1)
(7-րդ հոդվածը փոփ. 28.04.99 Ն-324-1)
ՀՈԴՎԱԾ 8. |
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ վերահսկողության ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ |
Վերահսկողության արդյունքներով Վերահսկիչ պալատի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է վերահսկողություն իրականացրած լիազորված անձի վրա, որը Վերահսկիչ պալատ տեղեկանք է ներկայացնում վերահսկողության տակ գտնվող փաստաթղթի կատարման կամ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին:
(Վերնագիրը փոփ. 28.04.99 Ն-324-1)
(8-րդ հոդվածը փոփ. 28.04.99 Ն-324-1)