ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 66-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի կողմից 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակներն ու դրույքաչափերը համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
համայնքի ավագանու անդամներ
Կողմ -6 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱՎԱԳՅԱՆ ԱՎԱԳ |
||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ |
||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՂՎԱՆ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ |
||
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ |
Համայնքի ղեկավար |
Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ |
Հավելված Ակունք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 66-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հողամասերի, շինությունների, նպատակային, գործառնական նշանակության փոփոխության նպատակով փաստաթղթերի կազմման համար.
1) ֆիզիկական անձանց համար 10 000 (տասը հազար) դրամ
2) իրավաբանական անձանց համար 20000 (քսան հազար) դրամ
2. Հատակագծի հաստատման համար 3000 (երեք հազար) դրամ
3. Իրադրության հատակագծի տրամադրման համար 1000 ( հազար) դրամ
4. Ակունք համայնքի Ակունք և Կապուտան բնակավայրերի գյուղամերձ արոտներից օգտվելու համար.
1) մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար տարեկան 500 (հինգ հարյուր) դրամ
2) մեկ գլուխ մանր եղջերավոր անասունի համար տարեկան 200 (երկու հարյուր) դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2021 թվական: