«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 նոյեմբերի 2007 թ. |
N 177-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 20-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի 1-ին կետի «փաթեթավորված (պարկում տեղադրված) ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը, գործավարության մատյանը, կնիքը, դրոշմակնիքը` եթե հատկացվել է, (կնիքը և դրոշմակնիքը՝ ԿԸՀ սահմանած կարգով)» բառերը փոխարինել «փաթեթավորված ընտրական փաստաթղթերը` մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրված, իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, գործավարության մատյանը, կնիքը և դրոշմակնիքը` առանց մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրելու (կնիքը և դրոշմակնիքը՝ ԿԸՀ սահմանած կարգով)» բառերով:
2. Որոշման թիվ 1/1 հավելվածը`
ա) «գործավարության մատյանը» բառերից առաջ լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը» բառերով.
բ) «(եթե հատկացվել է)» բառերը փոխարինել « _____ հատ» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |