«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 1001-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 17-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշմամբ հաստատված կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգում՝
ա) 2-րդ կետում «ինչպես նաև գոտևորման փաստաթղթերի» բառերը փոխարինել «փաստաթղթերի` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի» բառերով.
բ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ և 22 -րդ կետերով.
«21 . Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատման նախագիծը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի N 479 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան.
22. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նախագիծը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան».
գ) 3-րդ կետը «նախագծվող տարածքի» բառերից հետո լրացնել «(այսուհետ` կառուցապատման տարածք)», «վերակառուցման» բառից հետո` «(քանդման)» բառերով, ինչպես նաև` հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.
«Կառուցապատման նախագծով ամրագրված լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը».
դ) 4-րդ կետում «նախագծվող» բառը փոխարինել «կառուցապատման» բառով.
ե) 5-րդ կետը «բովանդակությանը» բառից հետո լրացնել «ներկայացվող» բառով, իսկ «ներկայացված են» բառերը փոխարինել «բերված են» բառերով.
զ) 6-րդ կետը «պատվերով» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա» բառերով.
է) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-րդ, 62-րդ և 63-րդ կետերով.
«61. Պետական կամ համայնքային բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ, դրանց ներգրավմամբ նախատեսվող օբյեկտների նախագծման դեպքում, պատվիրատուն կառուցապատման նախագիծը մշակողին (այսուհետ` կատարող) ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված միջոցների հաշվին քաղաքաշինական գործունեության իրականացման դեպքում կառուցապատման նախագծի կազմում պարտադիր մշակվում են նաև նախահաշվային փաստաթղթերը:
62. Կառուցապատման նախագիծը կարող է մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով կամ, երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով: Կառուցապատման նախագծի փուլերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
Կառուցապատման նախագծի «Աշխատանքային նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերում ներառվում են նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսված օբյեկտների նախագծերի աշխատանքային փաստաթղթերը կամ կրկնակի (բազմակի) կիրառման օբյեկտների տեղակապման նախագծերը:
63. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, կառուցապատման տարածքի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերի բացակայության դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ հաստատված հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներ ներառող համալիրներ նախագծելիս մշակվում է նաև «Կառուցապատման էսքիզային նախագիծ (կառուցապատման սխեմա)» փուլը` օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային ընդհանրական լուծումների ամրագրմամբ: Ընդ որում, ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախագծային կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում, ելնելով կառուցապատման տարածքի քաղաքաշինական իրադրության կարևորությունից և նախագծվող օբյեկտի ծավալից, նշանակությունից և բարդությունից, կառուցապատման սխեման կարող է մշակվել նաև որպես ինքնուրույն փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված դեպքերում կառուցապատման նախագծերը (կառուցապատման սխեմաները) հաստատելիս միաժամանակ, ըստ անհրաժեշտության, փոփոխում է կառուցապատման տարածքում ներառված հողերի նպատակային նշանակությունը: Նշված փոփոխություններն ընդգրկվում են համապատասխան համայնքի (Երևան քաղաքի), մարզի հողային ֆոնդի տվյալներում և հողային հաշվեկշռում».
ը) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.
թ) 8-րդ կետի «ա» ենթակետում «քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետ` կատարող)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող կատարողին» բառերով, իսկ «սահմանված կարգով ներկայացված» բառերը` «ճարտարապետահատակագծային» բառով.
ժ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Պատվիրատուն փորձաքննության մասին դրական եզրակացությունն ու կառուցապատման նախագիծը` դրա համաձայնեցման մասին դիմումի հետ միասին, ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին կամ Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալին, կամ Երևանի գլխավոր ճարտարապետին), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մարզպետին (այսուհետ` իրավասու մարմին)` համաձայնեցման».
ժա) 11-րդ կետում «Համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը), համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մարզպետը» բառերը փոխարինել «Իրավասու մարմինը» բառերով, իսկ «համաձայնեցնում է այն» բառերից հետո կետը լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված կարգով» բառերով.
ժբ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 111-րդ կետով.
«111. Երևան քաղաքում հասարակության իրազեկման և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին».
ժգ) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.
ժդ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սահմանված կարգով համաձայնեցված կառուցապատման նախագիծը համարվում է հաստատված, եթե պատվիրատուն կառուցապատման նախագիծը համաձայնեցման ներկայացնելիս` դրանց հաստատման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:
Այն հիմք է հանդիսանում սույն կարգի 62-րդ կետի երկրորդ պարբերությամբ նշված օբյեկտների մասով սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար, որը տրվում է կառուցապատման նախագծի համաձայնեցման հետ միաժամանակ` սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումի հիման վրա».
ժե) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«15. Կառուցապատման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով».
ժզ) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի առաջին, երկրորդ և վերջին պարբերությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|