«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏՀ (ՀԱՎԵԼՎԱԾ) ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ ոռոգվող հողերի վրա կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-ԳՏՀ (հավելված) տարեկան» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։
Նախագահ |
Ս. Մնացականյան |
|
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 20-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏՀ (ՀԱՎԵԼՎԱԾ) ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ ոռոգվող հողերի վրա կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-ԳՏՀ (հավելված) տարեկան պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, ներկայացնում են գյուղապետարանները և քաղաքապետարանները (թաղապետարանները), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. «Ընդամենը ցանված է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար»՝ թիվ 1, որից «ցորեն»՝ թիվ 2, «տարեկան»՝ թիվ 3 և «գարի» թիվ 4 սյունակներում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ, անցյալ տարվա աշնանը ցանված, ցորենի, տարեկանի և գարու ցանքերը, ինչպես նաև այդ մշակաբույսերի ձմռան ընթացքում մասամբ ոչնչացված, սակայն գարնանը վերացանք չկատարված, ցանքերի հանրագումարը:
5. Ոչնչացված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների վրա կատարված գարնանացանի տվյալները ընդգրկվում են համապատասխան գարնանացան մշակաբույսերի ցանքերի հանրագումարում:
6. «Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ» թիվ 10-50 սյունակները լրացնելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.
7. «Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր» թիվ 10-22 սյունակներում չեն լրացվում եգիպտացորենի, հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասունների արածեցման նպատակով, ինչպես նաև ոլոռի, լոբու և պատիճավոր բակլայի կանաչ վիճակում հավաքվող ցանքերը: Ընդ որում, «Եգիպտացորեն հատիկի համար»՝ թիվ 20 սյունակում չեն լրացվում եգիպտացորենի այն ցանքերը, որոնք նախատեսված են հնձելու կաթնամոմային հասունացման շրջանում: Այս ցանքերի տվյալները լրացվում են «Եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար»՝ թիվ 46 սյունակում:
8. «Տեխնիկական մշակաբույսերը»՝ թիվ 24-28 սյունակներում լրացվում են ծխախոտի, խորդենու, կտավատի և այլ տեխնիկական մշակաբույսերի (գինձ, անանուխ (դաղձ), չաման և այլն) ցանքերը: Տեխնիկական մշակաբույսերի ցանքերի հանրագումարում չեն լրացվում անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղի ցանքերը:
9. «Կարտոֆիլի գարնան և ամռան տնկում»՝ թիվ 29, «Պարենային - բոստանային մշակաբույսեր»՝ թիվ 30 սյունակներում լրացվում են, համապատասխանաբար կարտոֆիլի բոլոր տնկումները և ձմերուկի ու սեխի ցանքերը, իսկ «Պարենային - բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 31 սյունակում՝ ձմերուկի ու սեխի այն տարածքները, որոնք թողնվելու են սերմ ստանալու նպատակով:
10. «Ընդամենը բանջարանոցային մշակաբույսեր»՝ թիվ 42 սյունակում լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (32-41 սյունակներ) ցանքերի հանրագումարը: Այն բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 32-40 սյունակներում, լրացվում են «այլ բանջարեղեն» թիվ 41 սյունակում: Նշված սյունակում լրացվում են բանջարանոցային կանաչեղենի (սալաթ, սպանախ, կանաչ սոխ, կոտեմ և այլն), սմբուկի, տաքդեղի, պատիսոնի, մաղադանոսի, նեխուրի, վայրի գազարի, շաղգամի, ամսական բողկի, ինչպես նաև այն ընդեղենների ցանքերը, որոնց հասունացումը մինչև վերջ չի տարվում (օգտագործվում է կանաչ վիճակում):
11. «Բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 43 սյունակում լրացվում են տնկված բույսերի (գազար, ճակնդեղ, գլուխ սոխ, կաղամբի սերմակալներ և այլն) ցանքերը, ինչպես նաև միամյա բանջարեղենի (վարունգ, լոլիկ, ամսական բողկ և այլն) այն ցանքերը, որոնց բերքն ամբողջապես օգտագործվում է սերմ ստանալու համար:
12. «Կերի արմատապտուղներ, ներառյալ շաքարի ճակնդեղը անասնակերի համար» թիվ 44 սյունակում լրացվում են տվյալ տարում կերի արմատապտուղների՝ զբաղեցրած ցանքերը:
13. «Ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի)» թիվ 45 սյունակում լրացվում են սիլոսի համար կատարված ցանքերը (արևածաղիկ, սորգո, լյուպին և այլն):
14. Սիլոսի համար ցանված եգիպտացորենը, հաշվի է առնվում «Եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար» թիվ 46 սյունակում:
15. «Ընդամենը միամյա խոտեր, ներառյալ խոտի և կանաչ կերի համար ցանված աշնանացան հացահատիկներ» թիվ 47 սյունակում լրացվում են բոլոր այն միամյա խոտերի ցանքերը, որոնք ցանվել են խոտի, սերմի, կանաչ կերի և արածեցման համար, բացառությամբ եգիպտացորենի ցանքերի:
16. «Բազմամյա խոտերի մաքուր ցանք»՝ թիվ 48 սյունակում լրացվում են այն ցանքերը, որոնք տվյալ տարում ցանվել են միայն բազմամյա խոտերի սերմերով (առվույտ, կորնգան և այն):
17. «Անցյալ տարիների բազմամյա խոտեր» թիվ 51-53 սյունակներում լրացվում են անցյալ տարիների՝ բազմամյա խոտերի, խոտի, սերմի, արածեցման և կանաչ կերի համար օգտագործվող մաքուր ցանքերը: Բազմամյա խոտերի այն ցանքերը, որոնք կատարվել են բնական խոտհարքների արմատական բարելավման նպատակով, այստեղ չեն լրացվում:
18. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք» թիվ 57 սյունակում լրացվում են գարնանը կամ աշնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ կատարված բազմամյա խոտերի ցանքերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի | |||||||||||
Ներկայացվում է | Ներկայացնում է |
Հաշվետվության ներկայացման | |||||||||
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության |
գյուղապետարանները և |
մինչև հունիսի 7-ը | |||||||||
Ով է ներկայացնում ____________________________________
Գտնվելու վայրը ______________________________________ _____________________________________ I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ
|
||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ
200 թ.
(հեկտար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ղեկավար |
_______________________ |
_______________________ |
Լրացնող |
_______________________ |
_______________________ |
|
|
Էլեկտրոնային փոստ __________________@__________________