ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1995 թվականի N 367
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը`
1. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 602)
2. (կետն ուժը կորցրել է 05.04.96 N 211)
3. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 602)
4. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 180 դրամի չափով:
5. (կետն ուժը կորցրել է 10.01.97 N 6)
6. (կետն ուժը կորցրել է 10.01.97 N 6)
7. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 602)
8. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 602)
9. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 602)
10. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 602)
11. (կետն ուժը կորցրել է 04.11.96 N 602)
12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 180 դրամի չափով:
13. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է ձեռնարկությունների սեփական եկամուտների հաշվին:
14. 1996 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 296 որոշման 1-ին, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 13-րդ կետերը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1.0-5.9 բազմապատիկ գործակցով վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող հավելումները
(հավելվածն ուժը կորցրել է 04.11.96 N 602)