Գլխավոր տեղեկություն
Համար
N 346
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 1995 թվականի N 346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման մասին» N 114 որոշմանը համապատասխան էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկությունների վերակազմավորել «Հայէներգո» պետական ձեռնարկության հետևյալ դուստր ձեռնարկությունները`

«Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» դուստր ձեռնարկությունները.

էլեկտրական էներգիա իրացնող բոլոր դուստր ձեռնարկությունները` նրանց տնօրինությանը թողնելով 6-10-0.4 կվ ցանցերը, իսկ համակարգային էլեկտրական ցանցերը և ենթակայանները` «Հայէներգո» ՊՁ-ի տնօրինությանը.

ջերմային էներգիա արտադրող և իրացնող դուստր ձեռնարկությունը.

«Հայէներգոշինարդ», «Հայէներգոնորոգում», «Էներգետիկ օբյեկտների կառուցման տնօրինություն», «Շինվերանորոգում», «Մարմարիկ», «Հայէներգոհատուկնորոգում» և «Ռազմականացված պահակախումբ» դուստր ձեռնարկությունները.

բ) մինչև 1996 թվականի հունվարի 1-ը «Երէլեկտրացանց» ՊՁ-ի շրջանային էլեկտրական ցանցերի և «Շինարար» դուստր ձեռնարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել պետական ձեռնարկությունների:

Մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը լուծարել «Երէլեկտրացանց» ՊՁ-ն` «Հայէներգո» ՊՁ-ում ստեղծելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում.

գ) մինչև 1996 թվականի հունվարի 15-ը հաստատել վերակազմավորված պետական ձեռնարկությունների կանոնադրությունները և համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հայէներգո» ՊՁ-ի կանոնադրության մեջ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել էլեկտրաէներգիա արտադրող ու տեղափոխող, տեղափոխող և իրացնող ձեռնարկությունների միջև կնքվելիք էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակների ձևերը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում էներգահամակարգում սակագները հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է) և նրան հանձնարարել 1996-1998 թվականների էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագնային քաղաքականության մասին մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(3-րդ կետը փոփ. 14.05.96 N 282)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1995 թվականի
դեկտեմբերի 15-ի N 346 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

 Հայաստանի Հանրապետությունում էներգահամակարգում սակագները հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի

 

Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)

Մ. Շիշմանյան
-

ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
 

Կ. Գալուստյան
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի ծախսերի պլանավորման
վարչության պետ
 
Ա. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարության գիտության և կադրերի վերապատրաստման
վարչության պետ
 
Մ. Միքայելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի պետական կարգավորման
վարչության պետ

Ս. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության տրանսպորտի, կապի, առևտրի,
սպասարկման ոլորտի, էներգետիկայի ֆինանսավորման բաժնի պետ

Ռ. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի և վառելիքի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)


(Կազմը փոփ.10.09.96 N 507, 24.01.97 N 20)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.1997, N 20 02.03.1997, N 346
10.09.1996, N 507 10.09.1996, N 346
14.05.1996, N 282 14.05.1996, N 346
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան