Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2000-02.05.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.06.10/6(48)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
07.06.2000
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

600.0011.07.06.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2000 թվականի N 11

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը» (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 24 և 25 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`
Վ. Մովսեսյան

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
2000 թ. հունիսի 7-ի N 11 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը կանոնակարգում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էներգետիկայի բնագավառում ներկրման և արտահանման գործունեության իրականացման համար լիցենզիա ստանալու դիմումի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման), ինչպես նաև լիցենզիայի կասեցման, լիցենզիայից զրկման ընթացակարգերը:

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն կարգում օգտագործված որոշ հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

1.1. Անձ - իրավաբանական անձ.

1.2. Էներգետիկայի բնագավառ - սահմանված է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով.

1.3. Հանձնաժողով - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա.

1.4. Լիցենզիա - Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սահմանված պայմաններով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունք.

1.5. Դիմող - սույն կարգի համաձայն, Լիցենզիա ստանալու նպատակով Հանձնաժողով դիմած Անձ.

1.6. Գործ - Հանձնաժողովում պահպանվող Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է Լիցենզիայի տրման հիմք հանդիսացող փաստաթղթեր, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, սակագինը հիմնավորող հաշվարկներ, ֆինանսական հաշվետվություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

1.7. Լիցենզավորված անձ - անձ, որին «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան` Հանձնաժողովի կողմից տրվել է Լիցենզիա.

1.8. ՀՀ ներքին շուկայի էլեկտրաէներգիայի հագեցման քանակ - տվյալ հաշվարկային ժամանակահատվածում ՀՀ տարածքի սպառողների կողմից ծախսվող (ծախսվելիք) էլեկտրական էներգիայի և հզորության սահմանային քանակ, որը ապահովում է նվազագույն միջին կշռութային սակագին, որի համար երաշխավորված են`

ա) գեներատորային հզորությունները (նույն թվում` ռեզերվային), վառելիքային և հիդրոռեսուրսները (փաստացի կամ պայմանագրային).

բ) հաղորդման ցանցի կայուն աշխատանքը նորմալ և հաշվարկային հետվթարային ռեժիմներում, նվազագույն սահմանափակումներով կամ առանց սահմանափակումների:

1.9. Ֆորս-մաժոր - արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, ներկրման կամ արտահանման համար օգտագործվող` ՀՀ տարածքից դուրս գտնվող գազատարների կամ էլեկտրահաղորդման համակարգերի խոշոր վթարներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ) հետևանքով Լիցենզավորված անձի կամքից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի պայմաններ, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը կամ սույն Լիցենզիայի առանձին պայմանների պահպանումը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Սույն կարգով Լիցենզիան տրվում է միայն Անձանց` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության հետևյալ տեսակների իրականացման համար.

ա) բնական գազի ներկրում,

բ) բնական գազի արտահանում,

գ) էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում,

դ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանում:

2.2. Ներկրման Լիցենզիաները տրվում են Հանձնաժողովի կողմից կազմակերպված հրապարակային մրցույթով` օրենսդրությամբ սահմանված կարգով: Մրցույթի պայմանները սահմանում է Հանձնաժողովը:

2.3. Հանձնաժողովը սահմանում է էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման առավելագույն սակագին:

2.4. Ներկրման Լիցենզիան առանց հրապարակային մրցույթի անցկացման կարող է տրվել այն դեպքերում, երբ`

ա) ներկրումն իրականացվում է նախկինում կնքված պայմանագրի համաձայն (պայմանագիրը կնքված է մինչ լիցենզավորման համակարգին անցնելը),

բ) ներկրումն իրականացվում է կամ պետք է իրականացվի միջպետական կամ ՀՀ կառավարության, կամ նրա կողմից լիազորված անձի և առաքողի միջև կնքված պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում,

գ) բնական գազ ներկրողը և սպառողը նույն Անձն է, և պայմանով, որ ներկրված բնական գազը և նրանով արտադրված էլեկտրական կամ ջերմային էներգիան ենթակա չեն վաճառքի:

2.5. Արտահանման Լիցենզիաները տրվում են միայն ՀՀ ներքին շուկայի հագեցման դեպքում: Բնական գազի արտահանման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետություն բնական գազ օտարերկրյա առաքողի համաձայնությունը, եթե արտահանվող գազը արդյունահանված չէ Հայաստանի Հանրապետությունում:

2.6. Սույն կարգի 2.1 կետում նշված գործողության տեսակների համար տրվող Լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են`

ա) բնական գազի ներկրում - համաձայն հրապարակային մրցույթի պայմանների,

բ) էլեկտրական էներգիայի ներկրում - համաձայն հրապարակային մրցույթի պայմանների,

գ) բնական գազի արտահանում - համաձայն օտարերկրյա սպառողի հետ կնքված պայմանագրի ժամկետների, բայց ոչ ավելի, քան մեկ տարի,

դ) էլեկտրական էներգիայի արտահանում - համաձայն օտարերկրյա սպառողի հետ կնքված պայմանագրի ժամկետների, բայց ոչ ավելի, քան մեկ տարի:

Առանձին դեպքերում, երբ ներկրումը կամ արտահանումը իրականացվում է միջպետական կամ ՀՀ կառավարության, կամ նրա կողմից լիազորված անձի և օտարերկրյա առաքողի կամ սպառողի միջև ստորագրված համաձայնագրով, Լիցենզիայի գործողության ժամկետը կարող է սահմանվել այդ համաձայնագրի ժամկետին համապատասխան:

Հանձնաժողովը, ելնելով բնական գազի և էլեկտրական էներգիայի շուկայական գների կանխատեսումներից, կարող է բացառության կարգով սահմանել Լիցենզիայի գործողության այլ ժամկետներ:

2.7. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը դիմողից կարող է պահանջել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածին համապատասխան` ֆինանսական երաշխիքներ:

2.8. Ներկրման և արտահանման պայմանագրերում պարտադիր նշվում են.

 

Էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման պայմանագիր

 

- ներկրման ժամանակահատվածը և ներկրվող էլեկտրական էներգիայի քանակությունը

- ներկրվող հզորությունը և թույլատրելի շեղումները

- ներկրվող հզորության օրական ժամանակացույցը ներկրման ամբողջ ժամանակահատվածի համար

- ներկրվող հզորության առավելագույն մեծությունը և թույլատրելի ժամանակահատվածը

- համակարգի (կայանի) կայունության ցուցանիշները

- օտարերկրյա առաքողի էլեկտրաէներգիայի համակարգի կարճ միացման հոսանքի առավելագույն և նվազագույն արժեքները

- ներկրվող էլեկտրական էներգիայի (հզորության) գինը (գնի բանաձևը)

- ներկրումն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրահաղորդման գծերին, կապի միջոցներին, առևտրային հաշվառքի սարքերին, ռելեային պաշտպանությանը և ավտոմատիկային առաջադրվող պահանջները

- հաճախականության շեղման թույլատրելի սահմանները

- լարման թույլատրելի շեղումներն ըստ բեռի և ըստ տևողության

- ներկրվող էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վճարումների կատարման կարգը

- պայմանագրի պայմանների խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները

- վեճերի քննարկման և լուծման կարգը

- պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն

 

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման պայմանագիր

 

- արտահանման ժամանակահատվածը և արտահանվող էլեկտրական էներգիայի քանակությունը

- արտահանվող հզորությունը և թույլատրելի շեղումները

- արտահանվող հզորության օրական ժամանակացույցը արտահանման ամբողջ ժամանակահատվածի համար

- արտահանվող հզորության առավելագույն մեծությունը և ժամանակահատվածը

- արտահանողի էլեկտրաէներգետիկայի համակարգի կարճ միացման հոսանքի առավելագույն և նվազագույն արժեքները

- հաճախականության շեղման թույլատրելի սահմանները

- արտահանվող էլեկտրական էներգիայի (հզորության) գինը (գնի բանաձևը)

- արտահանումն իրականացնելու համար անհրաժեշտ հաղորդագծերին, կապի միջոցներին, առևտրային հաշվառքի սարքերին, ռելեային պաշտպանությանը և ավտոմատիկային առաջադրվող պահանջները

- արտահանվող էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վճարումների կարգը

- պայմանագրի խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները

- վեճերի քննարկման և լուծման կարգը

- պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն

 

Բնական գազի ներկրման պայմանագիր

 

- ներկրման ժամանակահատվածը, ներկրվող գազի քանակությունը, այդ թվում` ըստ ամիսների (եռամսյակների)

- ներկրվող գազի միջին օրական քանակությունը, օրական առավելագույն և նվազագույն քանակությունները

- ՀՀ պետական սահմանում գազի միջին, առավելագույն և նվազագույն թույլատրելի ճնշումները

- ներկրվող գազի որակական ցուցանիշները

 բաղադրությունը

 խոնավության, ծծմբական, մեխանիկական (պինդ) նյութերի և թթվածնի թույլատրելի պարունակությունը գազում

 միջին, առավելագույն և նվազագույն ջերմարարությունը

- ներկրվող գազի գինը (գնի բանաձևը)

- ներկրումն իրականացնելու համար անհրաժեշտ կապի միջոցներին և առևտրային հաշվառքի սարքերին առաջադրվող պահանջները

- գազի որակական հատկանիշների ստուգման համար կիրառվող ստանդարտները

- ներկրվող գազի դիմաց վճարումների կատարման կարգը

- պայմանագրի պայմանների խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները

- վեճերի քննարկման և լուծման կարգը

- պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն

 

Բնական գազի արտահանման պայմանագիր

 

- արտահանման ժամանակահատվածը, արտահանվող գազի քանակությունը, այդ թվում` ըստ ամիսների (եռամսյակների)

- արտահանվող գազի միջին օրական քանակությունը, օրական առավելագույն և նվազագույն քանակությունները

- ՀՀ պետական սահմանում գազի միջին, առավելագույն և նվազագույն թույլատրելի ճնշումները - արտահանվող գազի որակական ցուցանիշները

- արտահանվող գազի գինը (գնի բանաձևը)

- արտահանումն իրականացնելու համար անհրաժեշտ կապի միջոցներին և առևտրային հաշվառքի սարքերին առաջադրվող պահանջները - գազի որակական հատկանիշների ստուգման համար կիրառվող ստանդարտները

- արտահանվող գազի դիմաց վճարումների կատարման կարգը

- պայմանագրի պայմանների խախտման համար կիրառվող տույժերը և տուգանքները

- վեճերի քննարկման և լուծման կարգը

- պայմանագրային կողմերի հաղորդակցության լեզուն

2.9. Առանձին դեպքերում, երբ հնարավոր չէ հստակ սահմանել էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանվող քանակությունը, արտահանման ռեժիմները և և արտահանման ժամանակահատվածը` պայմանավորված գնորդի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) սպառման անկանխատեսելի ռեժիմներով, էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման, Լիցենզիան կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով` հետևյալ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելուց հետո.

ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության Լիցենզիա ունեցող Անձի (Անձանց) և արտահանողի միջև ստորագրված` էլեկտրական էներգիայի (հզորության) գնման մտադրությունների մասին արձանագրություն (հուշագիր), որում նշվում են արտադրողի կողմից առաքվող (վաճառվող), էլեկտրական էներգիայի (հզորության) կանխատեսվող քանակությունը և առաքման կանխատեսվող ժամանակահատվածը,

բ) արտադրողի և գնորդի միջև ստորագրված` էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման մտադրությունների մասին արձանագրություն (հուշագիր), որում նշվում են արտահանվող էլեկտրական էներգիայի (հզորության) կանխատեսվող քանակությունը և արտահանման կանխատեսվող ժամանակահատվածը:

Նման դեպքերում փաստացի արտահանումը սկսելուց առնվազն 5 օր առաջ արտահանման Լիցենզիա ստացած Անձը Հանձնաժողով է ներկայացնում`

գ) էլեկտրական էներգիայի արտադրության Լիցենզիա ունեցող Անձի (Անձանց) հետ կնքված` էլեկտրական էներգիայի գնման առևտրային պայմանագրի պատճենը.

գ) գնորդի հետ կնքված` էլեկտրական էներգիայի արտահանման առևտրային պայմանագրի պատճենը:

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիայի առաքման (արտադրության), ներկրման և արտահանման քվոտաների սահմանման կարգով» և հաշվի առնելով վերը նշված` առևտրային պայմանագրերում ամրագրված էլեկտրական էներգիայի (հզորության) քանակությունները և առաքումների ժամանակահատվածները, կայացնում է որոշում`

ե) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության քվոտայի սահմանման մասին

զ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման քվոտայի սահմանման մասին:

Սույն կետի ա) և գ) ենթակետերում նշված փաստաթղթերն արտահանողից չեն պահանջվում, եթե նա արտահանում է իր կողմից արտադրվող կամ իր կողմից ներկրվող էլեկտրական էներգիան (հզորությունը):

2.10. Սույն կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակներից որևէ մեկն առանց Լիցենզիայի իրականացնողը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.11. Լիցենզիան տրվում է Դիմողին կամ, լիազորագրի առկայության դեպքում` նրա ներկայացուցչին` մեկ օրինակից:

2.12. Լիցենզիա ստանալու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

2.13. Դիմողի կամ լիազորված անձի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 2) մնում է Հանձնաժողովում:

2.14. Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

2.15. Լիցենզիան կորցնելու դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է տալիս հանրապետական մամուլում, այնուհետև դիմում Հանձնաժողով և 15-օրյա ժամկետում ստանում Լիցենզիայի կրկնօրինակը` սահմանված կարգով պետական տուրքը վճարելուց հետո:

2.16. Լիցենզիան այլ Անձանց օտարելը (փոխանցում, վաճառք և այլն) արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ, ԴՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

3.1. Ներկրմաան հրապարակային մրցույթում հաղթած Անձին Լիցենզիան տրվում է պարզեցված ընթացակարգով, սույն կարգի 4-րդ հավելվածում նշված փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում: Հրապարակային մրցույթում հաղթած Անձի լիցենզավորման գործընթացը կարող է կասեցվել, եթե`

- ներկրման հիմնական պայմանագրի դրույթները էականորեն տարբերվում են հրապարակային մրցույթին ներկայացված նախնական պայմանագրի դրույթներից կամ չեն համապատասխանում անցկացված հրապարակային մրցույթի պայմաններին:

Արտահանման և առանց ներկրման հրապարակային մրցույթի անցկացման ներկրման գործունեությունների լիցենզավորումը իրականացվում է սույն կարգի 3.2-3.11 կետերում ամրագրված ընթացակարգին համապատասխան:

3.2. Լիցենզիա ստանալու համար Անձը հանձնաժողով է ներկայացնում դիմում և փաստաթղթեր` երկու օրինակից, համաձայն սույն կարգի 3-րդ և 4-րդ հավելվածներում սահմանված դիմումի ձևի և փաստաթղթերի ցանկի:

3.3. Հանձնաժողովը կարող է Դիմողից պահանջել նաև Լիցենզիա տալու կամ մերժելու վերաբերյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

3.4. Դիմողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

3.5. Լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և կից փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ, սույն կարգով և այլ նորմերով սահմանված պահանջներին:

3.6. Հանձնաժողովը մուտքագրում է Լիցենզիա ստանալու դիմումը` կից փաստաթղթերով, ստուգելով դրանց ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 4-րդ հավելվածի ցանկին: Փաստաթղթերի ստուգման արդյունքների մասին Դիմողին ծանուցագիր է ուղարկվում դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Փաստաթղթերի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովը սկսում է դիմումի քննարկման գործընթացը և համապատասխան որոշում կայացնում դիմումի գրանցումից հետո 90-օրյա ժամկետում:

3.7. Եթե դիմումի քննարկման ընթացքում հարկ է ստանալ լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց բացակայությունը հանձնաժողովին հնարավորություն չի տալիս որոշում ընդունել կամ անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ փորձաքննություն, այդ թվում նաև անկախ փորձագետների ներգրավմամբ, ապա այդ նպատակով ծախսված ժամանակը` 30 օրից ոչ ավելի, չի ներառվում որոշման ընդունման համար սահմանված դիմումի քննարկման ժամկետում: Նշված դեպքերի մասին հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է Դիմողին:

3.8 Լիցենզիա տալու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո, 10-օրյա ժամկետում Դիմողի կողմից պետական տուրքի վճարման պայմանով լիցենզիան գրանցվում է Հանձնաժողովում և հանձնվում Դիմողին կամ նրա կողմից լիազորված անձին: Բացասական որոշման դեպքում` 10-օրյա ժամկետում Դիմողին է ուղարկում մերժման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման պատճենը, որում նշվում են մերժման պատճառները:

3.9. Լիցենզիա ստանալու հայտը Հանձնաժողովը կարող է մերժել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

բ) Դիմողի կողմից ներկայացված հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

գ) սույն կարգի 2.7 կետում նշված երաշխիքները չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից հաստատված պահանջներին,

դ) արտահանման կամ ներկրման լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էլեկտրաէներգետիկայի համակարգի հուսալիության և անվտանգության խաթարմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սպառողներին վաճառվող բնական գազի, էլեկտրական կամ ջերմային էներգիայի սակագների բարձրացմանը կամ վնաս հասցնել լիցենզավորված որևէ Անձի (Անձանց),

ե) ներկրման Լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում են ներկրման Լիցենզիա ունեցող մեկ այլ Անձի իրավունքները:

Այլ շարժառիթներով (բացառությամբ` օրենքով սահմանված այլ դեպքերի) լիցենզավորման մերժումն արգելվում է:

3.10. Լիցենզիա տալու վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո Դիմողը, Լիցենզիա ստանալու համար, սույն կարգի 3.1 կետով սահմանված կարգով կրկին կարող է դիմել Հանձնաժողով:

3.11. Լիցենզիա տալը մերժելու մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Լիցենզիա ստանալու վերաբերյալ Դիմողի հաջորդ դիմումների քննարկման վրա:

3.12. Լիցենզիայից զրկված Անձը Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել հանձնաժողով` նոր Լիցենզիա ստանալու համար:

 

4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

 

4.1. Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անձնական Գործ:

4.2. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեության դադարեցման կամ նրան Լիցենզիայից զրկման դեպքերում Գործը ենթակա է պահպանման սահմանված կարգով:

4.3. Լիցենզիայի գործողության կասեցման կամ Լիցենզիայից զրկման դեպքերում Լիցենզիան պարտադիր վերադարձվում է հանձնաժողով` համապատասխան որոշումն ընդունելուց հետո 5 օրվա ընթացքում:

4.4. Լիցենզիայի գործողության կասեցման կամ Լիցենզիայից զրկման դեպքում Հանձնաժողովն այդ մասին տեղյակ է պահում Լիցենզավորված անձին և հրապարակում մամուլում:

4.5. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովին որոշումները և ներկայացված փաստաթղթերը պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծանոթանալու համար, պայմանով, եթե դրանք չեն պարունակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

5. ՏՈՒՅԺԵՐ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՈՒՄ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿՈՒՄ

 

5.1. Գործունեության Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների հետ:

5.2. Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովն իրավասու է կիրառել հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ,

բ) Լիցենզիայի կասեցում,

գ) Լիցենզիայից զրկում:

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել Լիցենզիա ունեցող անձանց:

5.3. Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և Անձը ղեկավարվում են Հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվ-իրավական փաստաթղթերով և ՀՀ օրենսդրությամբ:

5.4. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Մինչև Լիցենզիայի կասեցման կամ նրանից զրկման մասին Հանձնաժողովի համապատասխան որոշում կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել իրականացնել գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:

5.5. Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության` համաձայն սույն կարգի 5.2 կետի, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները ֆորսմաժորային հանգամանքների հետևանք են:

 

6. ՎԵՃԵՐ

 

Սույն կարգի կիրառմանն առնչվող վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված 1

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Որոշում թիվ           ____  __________ 199 թ. _____

 

Գրանցման ամսաթիվը ________________________

 

Գրանցման համարը __________________________

 

Լիցենզավորված գործունեության տեսակը ______________

 

_________________________________________

 

Տրված է

 

(Լիցենզավորված անձի անվանումը, հասցեն, հեռախոսը,

 

___________________________________________

հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

___________________________________________

(Լիցենզիա ստացող անձի ազգանունը, անունը, անձնագրի կամ այն

___________________________________________

փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված)

______________________________________________

 

______________________________________________

(Լիցենզիա ստանալու լիազորագրի համարը և ամսաթիվը)

 

Հավելված` Լիցենզիա ստանալու լիազորագիրը

 

_______________________________________________

(լիազորագիր տվողի ազգանունը, անունը, աշխատանքի վայրը և պաշտոնը)

 

______________________________________________________________

 

 

________________                         ________________

(ամսաթիվ)                                                  (ստորագրություն)

 

 

 

Հավելված 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ Լիցենզիա

____________________________________________

(լիցենզավորվող գործունեության տեսակը)

____________________________________________

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Հայտնում եմ, որ ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացրած

փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության

իրականացման պայմանները և պարտավորվում է գործել համաձայն

դրանց:

Սույն դիմումին կցվում են`

(փաստաթղթերի անվանումը, օրինակների և էջերի քանակը)

_____________________________________________

_____________________________________________

_____________________________________________

_____________________________________________

_____________________________________________

_____________________________________________

_____________________________________________

(Լիցենզավորվող Անձի անվանումը,

_____________________________________________

բանկային տվյալները, հասցեն,

_____________________________________________

հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

_____________________________________________

(Դիմողի պաշտոնը, ազգանունը, անունը, ստորագրությունը,

_____________________________________________

ամսաթիվը, ընկերության կնիքը)

 

Կ.Տ.

 

Հավելված 3

 

Ց Ա Ն Կ

 

Էներգետիկայի բնագավառում ներկրման եվ արտահանման գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի

 

 

Լիցենզավորվող գործունեության տեսակը

 

Ներկայացվող
փաստաթղթի (փաստաթղթերի)
անվանումը

 Բնական գազի

Էլեկտրական էներգիայի ներկրում

բնական
գազի
արտա-հանում

էլեկ-
տրական էներգիայի արտա-հանում

Ծանուցում

հրապա-րակային
մրցույթով
լիցենզա-վորման

ոչ հրապա-րակային
մրցույթով
լիցենզա-վորման

հրապա-րակային
մրցույթով
լիցենզա-վորման

ոչ հրապա-րակային
մրցույթով
լիցենզա-վորման

1

2

3

4

5

6

7

8

9

1. Ընկերության և նրա ապարատի կազմակերպական կառուցվածք

-

 

 
2. Ընկերության հիմնադիր փաստաթղթերի և պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենները

-

-

 
3. Տեղեկություն ընկերության բաժնետերերի և նրանց փայաբաժինների մասին

-

-

 
4. Իրավասու մարմինների կողմից ընկերության ֆինանսական գործունեության ստուգումների ակտերի և աուդիտի եզրակացության պատճենները
(եթե դրանք կատարվել են վերջին մեկ տարում)

-

-

 
5. Ընթացիկ տարվա (ըստ եռամսյակների) և նախորդ տարվա հաշվետվություններն ըստ Հանձնաժողովի կողմից սահմանված ձևերի:

-

-

 
6. Լիցենզավորվող գործունեությամբ զբաղվելու մասին հանրապետական մամուլում հրապարակված հայտարարությա պատճենը

-

-

-

-

 
7. ՀՀ էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիա վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված` էլեկտրական էներգիայի գնման վերջնական պայմանագիր, որը ուժի մեջ կհամարվի արտահաման լիցենզիա ստանալու պահից

  -

 -

  -

  -

  -

 

փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում
է սեփական արտադրության,
կամ իր կողմից ներկրած
էլեկտրական էներգիան
8. ՀՀ էներգետիկայի բնագավառում բնական գազ վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված` գազի նախնական պայմանագիր (համաձայնագիր), կամ գնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ գնման վերջնական պայմանագիր, որը ուժի մեջ կհամարվի արտահանման լիցենզիա ստանալու պահից

-

-

-

-

-

փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում
է իր կողմից ներկրած, կամ իր
կողմից արդյունահանած բնական գազը
9. Օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ ներկրման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ ներկրման վերջնական պայմանագիր, որը ուժի մեջ կհամարվի ներկրման լիցենզիա ստանալու պահից

-

-

-

-

 
10. Օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ արտահանման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ արտահանման վերջնական պայմանագիր, որը ուժի մեջ կհամարվի արտահանման լիցենզիա ստանալու պահից

-

-

-

-

 
11. ՀՀ էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիա վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված` էլեկտրական էներգիայի գնման վերջնական պայմանագիր*

-

-

-

-

-

փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում է սեփական արտադրության, կամ իր կողմից ներկրած էլեկտրական էներգիան
12. ՀՀ էներգետիկայի բնագավառում բնական գազ վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված` բնական գազի գնման վերջնական պայմանագիր*

-

-

-

-

-

փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում է իր կողմից ներկրած, կամ իր կողմից արդյունահանած բնական գազը
13. Օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման հիմնական պայմանագիր*

-

-

 
14. Օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման հիմնական պայմանագիր*

-

-

-

-

 
15. Ներկրման հրապարակային մրցույթի արդյունքները հաստատելու մասին որոշումը

-

-

-

-

 
16. Օտարերկրյա առաքողի համաձայնությունը բնական գազ արտահանելու վերաբերյալ (եթե արտահանվող գազը արդյունահանված չէ Հայաստանի Հանրապետությունում)

-

-

-

-

-

 
17. Ազգային էլեկտրական ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության վերաբերյալ

-

-

-

-

 
18. Գազի փոխադրման կենտրոնական կարգավարական ծառայության եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության վերաբերյալ

-

-

-

-

 
19. Անհրաժեշտության դեպքում` ֆինանսական երաշխիքներ` ըստ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի*

արտահանողներից ըստ
Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի երաշխիքներ` (այդ թվում`
ֆինանսական չեն պահանջվում, եթե
- արտահանում է սեփական
արտադրության, կամ իր կողմից ներկրած էլեկտրական էներգիան
- արտահանողը արտահանում է իր կողմից ներկրած, կամ իր կողմից արդյունահանած բնական գազը

20. Պետական տուրքի վճարման փաստաթուղթ*

  

ԾԱՆՈՒՑՈՒՄ`

   փաստաթուղթը պահանջվում է,
-   - փաստաթուղթը չի պահանջվում,
  - ներկայացվում է լիցենզավորման մասին հանձնաժողովի դրական որոշումն ընդունելուց հետո` մինչև Լիցենզիայի բնօրինակը ստանալը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2013, N 265-Ն 25.08.2013, N 11
03.04.2002, N 24 02.05.2002, N 11
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան