Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2018-01.01.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.10.16/29(598) Հոդ.338
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.09.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417386

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

25 սեպտեմբերի 2017 թ.

N 326-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 134-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի հավելվածով հաստատված ձևով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի

N 326-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՇՎԱՐԿ
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի համարը _______________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

                  

Եռամսյակ

 

 (դրամ) 

5. Կոդ

6. Վճարված եկամուտների գումարներ (հարկվող)

6.1 Ըստ հաշվետու եռամսյակի ամիսների

6.2 Ընդամենը` հաշվետու եռամսյակում

1-ին ամիս

2-րդ ամիս

3-րդ ամիս

001

       

002

       

003

       

004

       

005

       

006

       

007

       

008

       

009

       

7. Ընդամենը

       

8. Կոդ

9. Հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարներ

9.1 Ըստ հաշվետու եռամսյակի ամիսների

9.2 Ընդամենը` հաշվետու եռամսյակում

1-ին ամիս

2-րդ ամիս

3-րդ ամիս

001

       

002

       

003

       

004

       

005

       

006

       

007

       

008

       

009

       

10. Ընդամենը

       

11. Կոդ

12. Վճարված եկամուտների գումարներ (նվազ դրույքաչափով հարկվող կամ չհարկվող)

12.1 Ըստ հաշվետու եռամսյակի ամիսների

12.2 Ընդամենը` հաշվետու եռամսյակում

1-ին ամիս

2-րդ ամիս

3-րդ ամիս

001

       

002

       

003

       

004

       

005

       

006

       

007

       

008

       

009

       

13. Ընդամենը

       

14. Կոդ

15. Հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարներ

15.1 Ըստ հաշվետու եռամսյակի ամիսների

15.2 Ընդամենը` հաշվետու եռամսյակում

1-ին ամիս

2-րդ ամիս

3-րդ ամիս

001

       

002

       

003

       

004

       

005

       

006

       

007

       

008

       

009

       

16. Ընդամենը

       

17. Ընդամենը հաշվետու եռամսյակում հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումար

 

18. Կոդ

19. Վճարված եկամուտների գումարներ (չհարկվող)

19.1 Ըստ հաշվետու եռամսյակի ամիսների

19.2 Ընդամենը` հաշվետու եռամսյակում

1-ին ամիս

2-րդ ամիս

3-րդ ամիս

001

       

002

       

003

       

004

       

005

       

006

       

007

       

008

       

009

       

20. Ընդամենը

       

Պաշտոնատար անձ

________________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների):

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու կամ բնակության վայրը:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:

6. Հաշվարկի 5-րդ, 8-րդ, 11-րդ, 14-րդ և 18-րդ կետերում լրացվում է եկամտի տեսակը (կոդը).

- 001` ապահովագրական հատուցումներ,

- 002` վերաապահովագրական վճարներ,

- 003` փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ,

- 004` շահաբաժիններ,

- 005` տոկոսներ,

- 006` ռոյալթիներ,

- 007` վարձակալական վճարներ,

- 008` ակտիվների արժեքի հավելաճ,

- 009` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին հաշվետու եռամսյակում փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը` ըստ եկամտի տեսակների: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում սույն կարգի 11-րդ և 13-րդ կետերին դասվող եկամուտները:

8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է 6.1-րդ և 6.2-րդ սյունակների հանրագումարը:

9. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է 6-րդ կետում նշված գումարներից հաշվետու եռամսյակի համար հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարները` ըստ եկամտի տեսակների:

10. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է 9.1-րդ և 9.2-րդ սյունակների հանրագումարը:

11. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին հաշվետու եռամսյակում փաստացի վճարված Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները` ըստ եկամտի տեսակների, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Օրենսգրքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով:

12. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է 12.1-րդ և 12.2-րդ սյունակների հանրագումարը:

13. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է 12-րդ կետում նշված գումարներից հաշվետու եռամսյակի համար հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարները` ըստ եկամտի տեսակների:

14. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում է 15.1-րդ և 15.2-րդ սյունակների հանրագումարը:

15. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարը:

16. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին հաշվետու եռամսյակում փաստացի վճարված այն եկամուտները` ըստ եկամտի տեսակների, որոնք, Օրենսգրքի 107-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները:

17. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է 19.1-րդ և 19.2-րդ սյունակների հանրագումարը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2024, N 1606-Ն 01.01.2025, N 326-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան