Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.04.2017-18.04.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.04.03/12(581) Հոդ.141
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.04.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 մարտի 2017 թ.
ք. Երևան

N 220-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 105-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ու 19-րդ ենթակետերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մեդալներ և կրծքանշաններ սահմանելու, դրանց շնորհման կարգը և ձևերը հաստատելու մասին» N 105-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) Հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 7.1-րդ ենթակետով՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 19-րդ ենթակետով`» բառերով.

2) Հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշաններ:».

3) Հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1. Սույն հրամանով սահմանված մեդալների և կրծքանշանների աստիճանակարգությունը որոշվում է ըստ սույն հրամանի 1-ին կետով սահմանված հերթականության:».

4) Հրամանի 2-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների շնորհման կարգը և ձևը՝ համաձայն հավելված 9-ի:».

5) Հրամանի 9-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարար

Դ. Տոնոյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների նախարարի
2017 թվականի մարտի 2-ի
N 220-Ն հրամանի

 

«Հավելված 9

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի
2011 թվականի հոկտեմբերի 14-ի

N 105-Ն հրամանի

 

ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ՓՐԿԱՐԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ

 

1. Փրկարարներին (համաձայն N 9.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում են`

1) «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշան` փրկարարական միջազգային կարգ ունենալու համար.

2) «Փրկարար առաջին կարգի» կրծքանշան` փրկարարական առաջին կարգ ունենալու համար.

3) «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշան` փրկարարական երկրորդ կարգ ունենալու համար.

4) «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշան` փրկարարական երրորդ կարգ ունենալու համար.

5) «Փրկարար» կրծքանշան` փրկարարական կարգ ունենալու համար:

2. Կրծքանշանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

3. «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ ոսկեգույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «MES ARMENIA», ներքևի հատվածում` «RESCUER OF INTERNATIONAL CLASS» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը:

4. «Փրկարար առաջին կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար առաջին կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կարմիր ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կարմիր շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «I» թիվը:

5. «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կանաչ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կանաչ շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «II» թիվը:

6. «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «III» թիվը:

7. «Փրկարար» կրծքանշանն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագծով ութաթև պատկեր, որը խորհրդանշում է երկրի կողմերը: Պատկերը բաղկացած է 10 մմ լայնությամբ կենտրոնաձիգ թևերից կազմված խաչից և նրա անկյուններում 5 մմ լայնությամբ փրկարարի պաշտպանական ուժը բնութագրող սրերից, որոնք հատվում են հավերժության 12 թերթիկներով և փրկարարի ոսկեգույն պարանը հիշեցնող բաժանարար վահանաձև գծերով: Թևերի վրա հայերեն և անգլերեն տառերով նշված են «ՓՐԿԱՐԱՐ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «RESCUER» և «ARMENIA» բառերը:

8. «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը:

9. «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանները դարձերեսից համարակալված են և ունեն պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

10. Կրծքանշանները տրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի կողմից: Կրծքանշանների հետ տրվում են վկայականներ:

Հավելված 9.1

 

ՁԵՎ

«Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի»,

«Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի»

և «Փրկարար» կրծքանշանների

 

Ներմուծեք նկարագրությունը_11339

 

Ներմուծեք նկարագրությունը_11340

 

Ներմուծեք նկարագրությունը_11341

 

Ներմուծեք նկարագրությունը_11342

 

Ներմուծեք նկարագրությունը_11343»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան