ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4335-Ա |
«08» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, Մոլդովական փողոց հ.10 շենքի բակում, Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 22-ի հ.854-Ա որոշումով վարձակալությամբ տրամադրված 26.6քմ, 25,7քմ, 21,6քմ մակերեսներով հողամասերի նկատմամբ ինքնակամ կառույց կառուցելու հիմքով 2005թ. օգոստոսի 4-ին կնքված հ.467/6ՆՆ, օգոստոսի 5-ին կնքված հ.632/6ՆՆ, օգոստոսի 15-ին կնքված հ.947/6ՆՆ հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրերը լուծելու մասին և, նկատի ունենալով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Մոլդովական փողոց, հ.10/3 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալված հողամասում առկա շինությունները քանդված են, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 28.10.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի և ներկայացուցչի դիմումները (25.07.2023թ. հ.Դ-90059-23, 14.12.2023թ. հ.Դ-157449-23, 25.12.2023թ. հ.Դ-162215-23, 12.03.2024թ. հ.Դ-33560-24, 09.09.2024թ. հ.Դ-114128-24)
1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Մոլդովական փողոց, հ.10/3 հասցեում գտնվող 198,0քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022DMEXQJ) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
2. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ․204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 198,0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Ժաննա Դերենիկի Գալստյանին, այսուհետ՝ Գնորդ։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Ժաննա Գալստյանի հետ կնքել 2005թ. օգոստոսի 4-ին կնքված հ.467/6ՆՆ, օգոստոսի 5-ին կնքված հ.632/6ՆՆ, օգոստոսի 15-ին կնքված հ.947/6ՆՆ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|