ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 997-Ա
ՄՀԵՐ ԹՈՌՉՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Մհեր Թոռչյանին 2024 թվականի նոյեմբերի 11-16-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դատոն)` «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 8-րդ լիագումար նիստին և բոլոր բաժնետերերի ժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
08.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|