Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-0565-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.12.1994-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/6 (1010) հոդ.132, 31 մարտի 1992
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի ԵՎ տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակելու պահից, բացառությամբ օրենքի 6 հոդվածի երրորդ մասի, որը գործողության մեջ կդրվի տեղական հանրաքվեների անցկացումը կարգավորող օրենքների ընդունումից հետո:

(1-ին կետը փոփ. 01.06.92 հ.ն.-0639-I, 19.11.94 հ.ն.-1122-I)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մինչև 1992 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

բ) բանակցություններ անցկացնել օտարերկրյա պետությունների հետ` ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտների (շահույթների) կրկնակի հարկումից խուսափելու մասին միջպետական համաձայնագրեր կնքելու շուրջ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան

 

23 մարտի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0565-I

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, Հ.Ն-0565-I
19.11.1994, Հ.Ն-1122-I 05.12.1994, Հ.Ն-0565-I
01.06.1992, հ.ն.-0639-1 20.06.1992, Հ.Ն-0565-I
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան