Գլխավոր տեղեկություն
Համար
N 1700-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1700-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը «շահագործման» բառից հետո լրացնել «կարգը» բառով և «չափորոշիչները» բառից հետո լրացնել «, հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների տարեկան պահպանման ծախսերի նախատեսման նորմաները, ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցման ծախսերի նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը» բառերով.

2) որոշման նախաբանը «23-րդ կետի» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասի» բառերով.

3) որոշման 1-ին կետը «շահագործման և» բառերից հետո լրացնել «պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

4) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Սահմանել, որ հանրային իշխանության մարմնի ղեկավարի լիազորությունների կամ մարմնի կանոնադրական գործառույթների իրականացմամբ պայմանավորված՝ տրանսպորտային կարիքների բավարարման նպատակով տվյալ մարմնի համար հաստատված սահմանաքանակի շրջանակներում ավտոմեքենա հատկացնելու փոխարեն համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկության հիման վրա կարող է տրամադրվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։».

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերով՝

«4.1. Հաստատել հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների տարեկան պահպանման ծախսերի նախատեսման նորմաները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

4.2. Հաստատել հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցման ծախսերի նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:

4.3. Հաստատել այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի:».

6) ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ կետը.

7) որոշման 8-րդ կետում «հատկացման և շահագործման, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և առանձին չափորոշիչները» բառերը փոխարինել «հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգը» բառերով.

8) որոշման 8.1-ին կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «ձեռք բերվող նոր» բառերով.

9) որոշումը լրացնել նոր՝ NN 4, 5 և 6 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) վերնագիրը «շահագործման և» բառերից հետո լրացնել «պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2) 1-ին կետում «հատկացման, շահագործման, սպասարկման, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման» բառերը փոխարինել «հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման» բառերով.

3) 3-րդ կետի 2-րդ ենթակետը «փոխարեն» բառից հետո լրացնել «ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման տարբերակով» բառերով.

4) 8-րդ կետի 2-րդ ենթակետը «նոր գործառույթի իրականացման համար» բառերից հետո լրացնել «, երբ այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել աշխատակիցների ավտոտրանսպորտային փոխադրումը» բառերով.

5) 11-րդ կետը «Պաշտոնատար անձանց ծառայողական» բառերից հետո լրացնել «և անձնակազմի սպասարկման համար նախատեսված» բառերով և «8-րդ և 8.1-ին կետերով» բառերը փոխարինել «N 2 հավելվածով» բառերով.

6) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը կոմիտեի առաջարկության հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».

7) ուժը կորցրած ճանաչել 13-րդ և 14-րդ կետերը.

8) 17-րդ կետում «100 փաստացի աշխատողին» բառերը փոխարինել «100 աշխատողին» բառերով.

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ կետերով՝

«17.1. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ տվյալ մարմնի համար հաստատված աշխատողների առավելագույն թվաքանակը:

17.2. Այն դեպքում, երբ բյուջետային տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է տվյալ մարմնի աշխատողների առավելագույն թվաքանակի փոփոխություն, որը հանգեցնում է անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակի փոփոխության, դրանով պայմանավորված բյուջետային ծախսերի վերահաշվարկը դիտարկվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:».

10) 18-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) 18-րդ կետի 1-ին ենթակետով նշված մարմինները, վերադաս կառավարման մարմնի համաձայնությամբ, կարող են օգտվել բազային փոխհատուցման շրջանակներում ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման հնարավորությունից՝ առավելագույնը բազային փոխհատուցման նորմայի հաշվարկի հիմքում ընկած պահպանման բազային ծախսի չափով:».

11) 25-րդ կետում «(այսուհետ՝ այլընտրանքային տարբերակ) առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով» բառերը փոխարինել «՝ սույն որոշման N 5 հավելվածին համապատասխան» բառերով.

12) ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերը.

13) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Պաշտոնատար անձին ծառայողական կամ այդ մարմնին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցում նախատեսելու բյուջետային ֆինանսավորման հայտի առաջարկն ընդունվելու և փոխհատուցման գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվելու դեպքում համապատասխան մարմինը բյուջետային տարին սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում նախաձեռնում է իր հաշվեկշռում հաշվառված համապատասխան ավտոմեքենաները սահմանված կարգով կոմիտեի տնօրինմանը հանձնելու գործընթաց։»:

3. Որոշման 8-րդ կետով հաստատված N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի վերնագրում «հատկացման և շահագործման, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և առանձին չափորոշիչները» բառերը փոխարինել «հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգը» բառերով.

2) 1-ին կետում «կարգավորվում են» բառերը փոխարինել «սահմանվում են» բառերով, «դատական խորհրդի,» բառերից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և պալատների,» բառերը և «հատկացման և շահագործման, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հետ կապված փոխհարաբերությունները և առանձին չափորոշիչները» բառերը փոխարինել «հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները» բառերով.

3) 3-րդ կետի 2-րդ ենթակետը «փոխարեն» բառից հետո լրացնել «ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման տարբերակով» բառերով.

4) 8-րդ կետի 2-րդ ենթակետում «կամ հաստիքների ավելացման արդյունքում» բառերը փոխարինել «, երբ այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել աշխատակիցների ավտոտրանսպորտային փոխադրումը» բառերով.

5) 11-րդ կետում «սույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով սահմանված դրույթներին» բառերը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներին» բառերով.

6) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը կոմիտեի առաջարկության հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».

7) ուժը կորցրած ճանաչել 13-րդ և 14-րդ կետերը.

8) 15-րդ կետի 3-րդ ենթակետը «դատավորների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների նախագահներին» բառերով.

9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները հատկացվում են հանրային իշխանության մարմիններին՝ մինչև 100 աշխատողին մեկ ավտոմեքենա, իսկ 100-ից ավելի աշխատողների դեպքում՝ յուրաքանչյուր 100 աշխատողին մեկ ավտոմեքենա սկզբունքով։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի դեպքում անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների քանակը հաշվարկվում է 100 աշխատողին մեկ ավտոմեքենա՝ ավելացված աշխատակազմի ղեկավարի տեղակալների թվով սկզբունքով, իսկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի Հանրապետության դատախազության դեպքում՝ 100 աշխատողին մեկ ավտոմեքենա ավելացված մարմնի ղեկավարի տեղակալների թվով սկզբունքով։».

10) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ կետերով՝

«17.1. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ տվյալ մարմնի համար հաստատված աշխատողների առավելագույն թվաքանակը:

17.2. Այն դեպքում, երբ բյուջետային տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է տվյալ մարմնի աշխատողների առավելագույն թվաքանակի փոփոխություն, որը հանգեցնում է անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակի փոփոխության, դրանով պայմանավորված բյուջետային ծախսերի վերահաշվարկը դիտարկվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:».

11) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Հանրային իշխանության մարմնի ղեկավարի առաջարկությամբ տվյալ մարմնին ավտոմեքենա հատկացնելու փոխարեն կարող է նախատեսվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ սույն որոշման N 5 հավելվածին համապատասխան».

12) 25-րդ կետում «(այսուհետ՝ այլընտրանքային տարբերակ) առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով» բառերը փոխարինել «՝ սույն որոշման N 5 հավելվածին համապատասխան» բառերով.

13) ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերը.

14) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Պաշտոնատար անձին ծառայողական կամ այդ մարմնին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցում նախատեսելու բյուջետային ֆինանսավորման հայտի առաջարկն ընդունվելու և փոխհատուցման գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվելու դեպքում համապատասխան մարմինը, բյուջետային տարին սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, նախաձեռնում է իր հաշվեկշռում հաշվառված համապատասխան ավտոմեքենաները սահմանված կարգով կոմիտեի տնօրինմանը հանձնելու գործընթաց։».

4. Որոշման 8.1-ին կետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի վերնագիրը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «ձեռք բերվող նոր» բառերով.

2) 1-ին կետը «ծախսի հաշվարկը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ձեռք բերվող նոր ավտոմեքենաների առանձին չափորոշիչները» բառերով.

3) V բաժնի վերնագիրը «ավտոմեքենաների» բառից առաջ լրացնել «ձեռք բերվող նոր» բառերով.

4) 19-րդ կետում «Պետական մարմինների համար նոր ձեռք բերվող» բառերը փոխարինել «Հանրային իշխանության մարմինների համար ձեռք բերվող նոր» բառերով.

5) 20-րդ կետից հանել «սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ» բառերը և «համապատասխան պետական մարմնի» բառերը փոխարինել «հանրային իշխանության համապատասխան մարմնի» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

6. Սույն որոշմամբ նախատեսված բյուջետային հարաբերությունները սկսում են գործել, այդ թվում՝ սույն որոշմամբ հաստատված նորմաներին համապատասխան ծախսերը հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկող առաջիկա բյուջետային գործընթացի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1700-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների տարեկան պահպանման բազային ծախսի չափը (այսուհետ՝ պահպանման բազային ծախս) հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսվում են սույն հավելվածով սահմանված նորմաներին և կարգին համապատասխան՝ բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված պահանջի առկայության դեպքում:

2. Ավտոմեքենաների պահպանման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող համապատասխան ծրագրային միջոցառումների ծախսերում և ըստ ծախսային բաղադրիչների՝ հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով՝

1) 4212 - «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով՝ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի կուտակչային մարտկոցի լիցքավորման հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը.

2) 4252 - «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով՝ ավտոմեքենայի պահպանման ընթացիկ նորոգման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման ծախսերը.

3) 4264 - «Տրանսպորտային նյութեր» հոդվածով՝ ավտոմեքենայի շահագործման համար անհրաժեշտ վառելանյութի, յուղերի և ավտոմեքենաների համար այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման ծախսերը.

4) 4823 - «Պարտադիր վճարներ» հոդվածով՝ ավտոմեքենաների շահագործման հետ կապված օրենսդրությամբ նախատեսված պարտադիր վճարների, այդ թվում՝ ավտոմեքենաների տեխնիկական զննության վճարի և բնապահպանական հարկի ծախսերը:

3. Ավտոմեքենաների պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների նախատեսվում են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված դասակարգումները:

4. Ավտոմեքենայի պահպանման բազային ծախսը հավասար է սույն հավելվածի 2-րդ կետում նշված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով նախատեսված տրանսպորտային ծախսերի հանրագումարին:

5. Ավտոմեքենայի պահպանման բազային ծախսի տարեկան նորմայի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ հաշվարկային տվյալները՝

1) առաջիկա տարվա ընթացքում աշխատանքային օրերի քանակը.

2) օգտակար ծառայության ժամկետում գտնվող և օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների կողմից օրական ծախսվող վառելանյութի ծավալը.

3) օրական էլեկտրաէներգիայի ծախսը՝ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների համար.

4) գինը՝ առաջիկա բյուջետային տարվա համար կանխատեսվող բենզինի գինը կամ էլեկտրաէներգիայի լիցքավորման միջին շուկայական սակագինը:

6. Պահպանման բազային ծախսը տարբերակված սկզբունքով հաշվարկվում է օգտակար ծառայության ժամկետում գտնվող և օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների համար:

7. Ավտոմեքենաների պահպանման ծախսերը հաշվարկվում են՝ հաշվի առնելով ավտոմեքենայի՝ օգտակար ծառայության ժամկետում գտնվելու կամ օգտակար ծառայության ժամկետը լրացած լինելու հանգամանքը և հիմք ընդունելով համապատասխանաբար հաշվարկված պահպանման բազային ծախսի չափերը:

8. Այն դեպքում, երբ բյուջետային տարվա ընթացքում մարմնին հատկացվում է օգտակար ծառայության ժամկետի մեջ գտնվող ավտոմեքենա, ապա դրանով պայմանավորված բյուջետային ծախսերի վերահաշվարկը դիտարկվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

9. Ընդամենը տրանսպորտային նյութերի գծով ծախսերում վառելանյութի ծախսը կազմում է 90%, իսկ ավտոմեքենաների համար օգտագործվող յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման ծախսը՝ 10%: Յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ծախսը վառելանյութի նկատմամբ կազմում է 11%:

10. Ընդամենը տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևերի միջոցով՝

1) ՎԾ = Վ x Օր x գին, որտեղ՝

ՎԾ-ն վառելանյութի տարեկան ծախսն է (դրամ),

Վ-ն՝ օրական ծախսվող վառելանյութի ծավալը (լիտր),

Օր՝ աշխատանքային օրերի քանակը տարվա ընթացքում.

2) Ն = ՎԾ x 11%, որտեղ՝

Ն-ն՝ յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման տարեկան ծախսն է (դրամ),

3) ՏՆ = ՎԾ + Ն, որտեղ՝

ՏՆ-ն՝ տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսն է (դրամ):

11. Պահպանման բազային ծախսի մյուս ծախսային բաղադրիչների հաշվարկը կատարվում է տրանսպորտային նյութերի ծախսի նկատմամբ դրանց հարաբերակցությամբ:

12. Ավտոմեքենայի ընթացիկ նորոգման և պահպանման ծախսը տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսի նկատմամբ կազմում է 27% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Ընթացիկ նորոգման և պահպանման ծախս = ՏՆ x 27%:

13. Պարտադիր վճարների գծով ծախսը տրանսպորտային նյութերի գծով տարեկան ծախսի նկատմամբ կազմում է 1.15% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Պարտադիր վճարներ = ՏՆx 1.15%:

14. Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Է = ԷԾ x Օր x գին, որտեղ՝

Է՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ),

ԷԾ՝ էլեկտրաէներգիայի միջին օրական ծախսը (կվտ),

Օր՝ աշխատանքային օրերի քանակը:

15. Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի պահպանման բազային ծախսի մյուս ծախսային բաղադրիչների հաշվարկը կատարվում է էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ դրանց հարաբերակցությամբ:

16. Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման ծախսը էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ կազմում է 10% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ԷՆ = Է x 10%, որտեղ՝

ԷՆ-ն՝ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի յուղերի և այլ նյութերի (ապրանքների) ձեռքբերման տարեկան ծախսն է (դրամ),

Է-ն՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ):

17. Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի ընթացիկ նորոգման և պահպանման ծախսը էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ կազմում է 12% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Ընթացիկ նորոգման և պահպանման ծախս = Է x 12%, որտեղ՝

Է-ն՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ):

18. Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի պարտադիր վճարների գծով ծախսը էլեկտրաէներգիայի ծախսի նկատմամբ կազմում է 1.5% և հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Պարտադիր վճարներ = Է x 1.5%, որտեղ՝

Է-ն՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսն է (դրամ):

19. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու նպատակով ավտոմեքենայի պահպանման բազային ծախսը որոշվում է սույն հավելվածով սահմանված նորմաներին համապատասխան տարբերակված սկզբունքով՝ ըստ օգտակար ծառայության ժամկետի հաշվարկված պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշները (այսուհետ` պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշը) դեպի վերև կլորացնելու միջոցով:

20. Ավտոմեքենաների պահպանման փաստացի ծախսերում առանձին ծախսային բաղադրիչների գծով ծախսերի հարաբերակցությունը կարող է տարբերվել պահպանման բազային ծախսի հաշվարկում կիրառվող համամասնություններից՝ ըստ անհրաժեշտության: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրային միջոցառումների գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով ծախսերի բաշխումը կատարվում է՝ հիմք ընդունելով համապատասխան մարմնի կողմից բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված առաջարկը:

21. Հանրային իշխանության առանձին մարմինների գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ այդ մարմիններին հատկացված ավտոմեքենաների պահպանման ծախսերի հաշվարկման նպատակով տարբերակված սկզբունքով՝ ըստ օգտակար ծառայության ժամկետի հաշվարկված պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշների նկատմամբ կիրառվում է բազմապատիկ գործակից՝ առավելագույնը 1.4 գործակցի չափով:

22. Բազմապատիկ գործակից կիրառելու դեպքում տվյալ մարմնի ավտոմեքենաների պահպանման բազային ծախսի չափը որոշվում է տարբերակված սկզբունքով՝ ըստ օգտակար ծառայության ժամկետի հաշվարկված պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշների և բազմապատիկ գործակցի արտադրյալը դեպի վերև կլորացնելու միջոցով:

23. Պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի նկատմամբ 1.2 բազմապատիկ գործակից կիրառվում է հետևյալ մարմինների համար՝

1) Ազգային անվտանգության ծառայություն.

2) Արտաքին հետախուզության ծառայություն.

3) Պետական վերահսկողական ծառայություն.

4) Ոստիկանություն.

5) Փրկարար ծառայություն.

6) Քրեակատարողական ծառայություն.

7) Էկոպարեկային ծառայություն.

8) Հակակոռուպցիոն կոմիտե.

9) Քննչական կոմիտե.

10) Դատախազություն.

11) Մարզպետների աշխատակազմեր:

24. Պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի նկատմամբ 1.4 բազմապատիկ գործակից կիրառվում է հետևյալ մարմինների համար՝

1) Պաշտպանության նախարարություն.

2) Զինված ուժերի գլխավոր շտաբ.

3) Պետական պահպանության ծառայություն:

25. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում հանրային իշխանության մարմինների համար ավտոմեքենաների տարեկան պահպանման ծախսերը հաշվարկվում և նախատեսվում են միասնական սկզբունքով` հիմք ընդունելով սույն հավելվածով սահմանվող նորմաներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվարկվող պահպանման բազային ծախսի չափերը՝ ըստ ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետների:

26. Պահպանման բազային ծախսի չափերը, ըստ ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետների, վերահաշվարկվում են առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ հիմք ընդունելով հաշվարկային տվյալների փոփոխությունները:

27. Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսելու նպատակով ավտոմեքենաների պահպանման հետ կապված ծախսերը վերահաշվարկվում են ըստ պահպանման բազային ծախսի վերահաշվարկված չափերի:

28. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առանձին մարմինների պահպանման ծախսերում նախատեսվող ավտոմեքենաների պահպանման ընդամենը ծախսերը հաշվարկում են բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված թվով ավտոմեքենաների համար, բայց ոչ ավելի, քան տվյալ մարմնի ավտոմեքենաների սահմանաքանակը:

29. Սույն հավելվածով սահմանված նորմաներին համապատասխան հաշվարկվող պահպանման բազային ծախսի չափերը համարվում են առավելագույն ցուցանիշներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում հանրային իշխանության մարմինների ավտոմեքենաների պահպանման ծախսերի հաշվարկման և նախատեսման համար:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1700-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցումը նախատեսվում, փոխհատուցման ծախսը հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան միջոցները հատկացվում են սույն հավելվածով սահմանվող նորմաներին և կարգին համապատասխան:

2. Հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենա և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն տվյալ մարմնի ղեկավարի առաջարկությամբ կարող է նախատեսվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում (այսուհետ՝ բազային փոխհատուցում)՝ աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման համար:

3. Բազային փոխհատուցման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող համապատասխան ծրագրային միջոցառումների ծախսերում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4239 - «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման համար:

4. Յուրաքանչյուր մեկ միավոր ավտոմեքենայի փոխարեն հատկացվող բազային փոխհատուցման նորման նախատեսվում է սույն հավելվածին համապատասխան հաշվարկվող պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի և տվյալ մարմնի համար սահմանված բազմապատիկ գործակցի արտադրյալի առավելագույնը 170%-ի չափով՝ հետևյալ բանաձևով.

Բազային փոխհատուցման տարեկան ծախսի նորման = պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշ x բազմապատիկ գործակից x հաշվարկային տոկոս (առավելագույնը 170%):

5. Բազային փոխհատուցման տարեկան ծախսի նորմայի հաշվարկման նպատակով պահպանման բազային ծախսի հաշվարկում օրական ծախսվող վառելանյութի ծավալը որոշվում է՝ հիմք ընդունելով հանրային իշխանության մարմիններին (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) սպասարկող ընդհանուր ավտոպարկում օգտակար ծառայության ժամկետում գտնվող և ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների կողմից սպառվող վառելանյութի օրական ծավալների միջին կշռված ցուցանիշը:

6. Բազային փոխհատուցման տարեկան ծախսի նորման մեկ հաշվարկային միավորի համար հաշվարկվում է պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի և հաշվարկման տոկոսի արտադրյալը դեպի վերև կլորացնելու միջոցով:

7. Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսելու նպատակով բազային փոխհատուցման գումարը վերահաշվարկվում է ըստ սույն հավելվածին համապատասխան հաշվարկվող պահպանման բազային ծախսի հաշվարկային ցուցանիշի վերահաշվարկված արժեքի:

8. Բազային փոխհատուցման համար հատկացված միջոցների հաշվին մարմնի ղեկավարի լիազորությունների կամ մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տվյալ մարմնի աշխատակիցների տրանսպորտային փոխադրումն իրականացվում է տվյալ մարմնի կողմից գնման ընթացակարգերին համապատասխան ձեռք բերված ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առանձին մարմինների պահպանման ծախսերում նախատեսվող բազային փոխհատուցման ծախսերը հաշվարկում են բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված քանակով ավտոմեքենաների համար, բայց ոչ ավելի, քան տվյալ մարմնի ավտոմեքենաների սահմանաքանակը:

10. Բազային փոխհատուցման շրջանակներում ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայությունից օգտվելու և ծախսերի հաշվառման պայմանները սահմանվում են տվյալ մարմնի ներքին կանոնակարգերով:

11. Բազային փոխհատուցման շրջանակներում ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայությունից օգտվելու իրավասություն ունեցող ստորաբաժանումների կամ անձանց (պաշտոնների) շրջանակը սահմանվում է տվյալ մարմնի ղեկավարի կողմից ընդունված ներքին իրավական ակտով:

12. Բազային փոխհատուցումն իրականացվում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անհատական իրավական ակտի հիման վրա: Այն մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, բազային փոխհատուցումն իրականացվում է օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա, իսկ այն տեսչական մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն՝ տեսչական մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1700-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Առանձին մարմիններում օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն, նախաքննություն, ինչպես նաև հարկային, մաքսային մարմիններում կամ դատախազությունում օրենքով վերապահված հսկողական գործառույթներ իրականացնող որոշակի շրջանակի անձանց կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի համար կարող է տրամադրվել փոխհատուցում (այսուհետ՝ այլընտրանքային փոխհատուցում):

2. Այլընտրանքային փոխհատուցման ծախսերը հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսվում են սույն հավելվածով սահմանվող նորմաներին և կարգին համապատասխան՝ բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված առաջարկի առկայության դեպքում:

3. Այլընտրանքային փոխհատուցման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են սույն հավելվածի 1-ին կետում նշված հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող համապատասխան ծրագրային միջոցառումների ծախսերում և ըստ ծախսային բաղադրիչների՝ հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով.

1) 4212 - «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով՝ մասնավոր ավտոմեքենայի շահագործման դեպքում էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի լիցքավորման համար.

2) 4239 - «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման համար.

3) 4264 - «Տրանսպորտային նյութեր» հոդվածով՝ մասնավոր ավտոմեքենայի շահագործման դեպքում վառելանյութի տրամադրման համար:

4. Այլընտրանքային փոխհատուցման ծախսի տարեկան նորմայի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ հաշվարկային տվյալները՝

1) առաջիկա տարվա օրացուցային օրերի քանակը.

2) վառելանյութի օրական ծավալը՝ 2.0 լիտր (բենզին կամ դրան համարժեք այլ վառելանյութ).

3) էլեկտրաէներգիայի օրական ծախսը՝ 5.0 կվտ (էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների համար).

4) գինը՝ առաջիկա բյուջետային տարվա համար կանխատեսվող բենզինի գինը կամ էլեկտրաէներգիայի լիցքավորման միջին շուկայական սակագինը:

5. Սույն հավելվածով սահմանված տվյալների հիման վրա հաշվարկվում է այլընտրանքային եղանակով փոխհատուցման տարեկան ծախսի նորման մեկ հաշվարկային միավորի համար (այսուհետ՝ այլընտրանքային փոխհատուցման գումար)՝ հետևյալ բանաձևով.

Այլընտրանքային փոխհատուցման գումար = օրական ծախսվող վառելանյութի ծավալ (կամ էլեկտրաէներգիայի օրական ծախս) x 365 օր x գին (կամ սակագին):

6. Այլընտրանքային փոխհատուցման տարեկան ծախսի նորման որոշվում է մեկ միավորի հաշվարկային ցուցանիշը դեպի վերև կլորացնելու միջոցով:

7. Այլընտրանքային փոխհատուցումն իրականացվում է հետևյալ տարբերակներով՝

1) աշխատակցի կողմից մասնավոր ավտոմեքենայի շահագործման դեպքում՝

ա) վառելանյութի տրամադրում կամ լիցքավորման ծառայության ձեռքբերում,

բ) էլեկտրաէներգիայի լիցքավորում կամ լիցքավորման ծառայության ձեռքբերում.

2) ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերում:

8. Այլընտրանքային փոխհատուցման տարբերակների ընտրության, փոխհատուցման տրամադրման և ծախսերի հաշվառման պայմանները սահմանվում են տվյալ մարմնի ներքին կանոնակարգերով:

9. Ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերումն իրականացվում է տվյալ մարմնի կողմից գնման ընթացակարգերին համապատասխան ծառայության ձեռքբերման միջոցով:

10. Էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենայի շահագործման դեպքում փոխհատուցումն իրականացվում է տվյալ ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորման կամ գնման ընթացակարգերին համապատասխան լիցքավորման ծառայության ձեռքբերման եղանակով:

11. Այլընտրանքային փոխհատուցման ծախսը առաջիկա տարվա բյուջեի նախագծում նախատեսելու նպատակով վերահաշվարկվում է՝ հիմք ընդունելով հաշվարկային տվյալների փոփոխությունը:

12. Սույն հավելվածի 1-ին կետում նշված մարմիններում տրանսպորտային ծախսերի այլընտրանքային փոխհատուցում ստացող օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն, նախաքննություն, ինչպես նաև հսկողական գործառույթներ իրականացնող անձանց (պաշտոնների) շրջանակը սահմանվում է մարմնի ղեկավարի կողմից ընդունված ներքին իրավական ակտով:

13. Փոխհատուցում ստացող անձանց (պաշտոնների) շրջանակը հաստատելու մասին իրավական ակտը ներառվում է յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող բյուջետային ֆինանսավորման հայտի փաթեթում:

14. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում սույն հավելվածով նախատեսվող յուրաքանչյուր մարմնի համար այլընտրանքային փոխհատուցման ծախսը հաշվարկվում է տվյալ մարմնի կողմից բյուջետային ֆինանսավորման հայտի շրջանակներում ներկայացված թվով անձանց (պաշտոնների) համար:

15. Սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում այլընտրանքային փոխհատուցումն իրականացվում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անհատական իրավական ակտի հիման վրա: Այն մարմիններում, որոնց կառուցվածքում գլխավոր քարտուղարի պաշտոն նախատեսված չէ, այլընտրանքային փոխհատուցումն իրականացվում է օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտի հիման վրա:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան