ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4028-Ա |
«21» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.43/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոզա Պողոսյանի և Ռաֆիկ Պողոսյանի լ/ա Արմեն Պողոսյանի դիմումը՝ Տիչինայի փողոցի, սեփականության իրավունքով Ռոզա Պողոսյանին և Ռաֆիկ Պողոսյանին պատկանող հ.43/1 բնակելի տան 1-ին հարկի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 25.06.2009թ. հ.2604725 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.12.2023թ. հ.Դ-146232-23 եզրակացությունը.
1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Տիչինայի փողոցի, սեփականության իրավունքով Ռոզա Պողոսյանին և Ռաֆիկ Պողոսյանին պատկանող հ.43/1 բնակելի տան 1-ին հարկի՝ ըստ չափագրության 78.5քմ տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|