Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 177
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 177

քաղ. Մոսկվա

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 5-7-րդ կետերի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 53 որոշմամբ հաստատված՝ «Տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 177 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում կատարվող

 

1. 11-րդ կետի «ը» ենթակետը «նախագահի տեղակալին» բառերից հետո լրացնել «և պատասխանատու քարտուղարին» բառերով։

2. 14-րդ կետից հանել «Կոմիտեի նախագահի կողմից» բառերը։

3. 15-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) վերահսկում է Կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերով նյութերի պատրաստումը.»։

4. 19-րդ կետից հանել «, Հանձնաժողովի աշխատակիցներից» բառերը։

5. 24-րդ կետում՝

ա) «Կոմիտեի նախագահն» բառերից հետո ավելացնել «(Կոմիտեի նախագահի տեղակալը)» բառերը.

բ) «լիազորված մարմիններից և» բառերը հանել։

6. Առաջին 30-րդ կետում՝

ա) առաջին պարբերության մեջ «30. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են» բառերը փոխարինել «Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են» բառերով.

բ) երկրորդ պարբերության մեջ «իր կարծիքը» բառերը փոխարինել «դիրքորոշումը» բառով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան