ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սահմանադրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովներին երկշաբաթյա ժամկետում մշակել և նստաշրջանի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին օրենքի նախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` | ա. սահակյան |
25 սեպտեմբերի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն.-0407-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|