ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 381-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1985-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու ու թույլտվություն տալու և գույքը որպես նվիրատվություն ընդունելու ու ամրացնելու մասին» N 1985-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը.
2) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի, և հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1.-ին կետով.
«6.1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 381-Ա որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1985-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |